Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն ենք հրավիրում այն փաստը, որ ներկայացված ՀՀ կառավարության նախագծի քննարկման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետի կեսից ավելին ոչ աշխատանքային օրեր են, իսկ աշխատանքայինները՝ տարեվերջյան: Նշված փաստից ելնելով՝ ակնկալում ենք այս նախագծի առնվազն մեկանգամյա լրացուցիչ քննարկում սույն հարթակում, իսկ նախագծում առկա սկզբունքային խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից՝ հիմք ընդունելով նաև ներկա նորմատիվ իրավական կարգավորումները (հիմնավորումները ստորև): Չի ընդունվել
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 Այնուամենայնիվ ստորև հակիրճ կանդրադառնանք առկա խնդիրներից մի քանիսին: ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ և ԱՎԵԼՈՐԴ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԿՐԿՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: Քանի, որ 1. ՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի 4.4-րդ և 11.3.4-րդ կետերի համաձայն՝ նոր կառուցված, վերականգնված և ուժեղացված օբյեկտների համար պետք է կազմվեն անձնագրեր: 2. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009թ դեկտեմբերի 8-ի <Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և վկայագրավորման (անձնագրավորման) մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998թ նոյեմբերի 25-ի N168 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N282-Ն հրամանով սահմանվել են մեթոդական ցուցումներ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի անձնագրավորման վերաբերյալ և անձնագրի օրինակելի ձևը: Չի ընդունվել
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 1. Նախագծի վերնագրից՝ «ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ենթադրվում է, որ իրավական ակտի պահանջները վերաբերում են բոլոր շենքերին և շինություններին, սակայն նախագծով հաստատված կարգի 36-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի իրականացում, դրանց տեխնիկական վիճակի հետազննությունն իրականցնելուց հետո՝ վեց ամսյա ընթացքում: Այսինքն, հարց է առաջանում դրանց տեխնիկական վիճակի հետազննությունն ե՞րբ պետք է կատարվի, եթե մինչ օրս գործող իրավակարգավորումները փաստացի հնարավոր չի եղել իրականացնել հիմնականում միջոցների բացակայության պատճառով: Չի ընդունվել
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 2. Նախագծի <<Հիմնավորում >> բաժնի 1.3 կետում նշվում է <<Ակնհայտ է, որ շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և իրականացումը կպահանջի համապատասխան ռեսուրսներ, որոնց գնահատումը հնարավոր է ապահովել առանձին խորքային ուսումնասիրությամբ և համապատասխան հաշվարկների իրականացմամբ: >> ԱՅՍԻՆՔՆ, ՈՐևԻՑԵ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ և ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ՝ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ է ՇՈՇԱՓԵԼԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԻ 10-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ: Ընդունվել է մասնակի
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 3. Նախագծով հաստատված կարգի 2-րդ կետով ներկայացվում է, որ անձնագրավորումը համարվում է քաղաքաշինական կադաստրի մաս, այն դեքում, որ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 10.1-րդ կետի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը, որը փաստացի չի իրականացվում: Չի ընդունվել
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 4. Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն <<շենքերի և շինությունների անձնագրավորման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն,>>, իսկ Կարգի 13-րդ կետի համաձայն Անձնագիրը ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: Արդյո՞ք Կադաստրի կոմիտեն պատրաստ է նման ծավալի տեղեկատվություն մուտքագրելու իր տեղեկատվական շտեմարանում և, անհրաժեշտության դեպքում, տրամադրելու շահառուներին, և նման աշխատանքի համար պետական բյուջեից որքա՞ն միջոցներ են պահանջվելու: Չի ընդունվել
7 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 5. Նախագծով նախատեսվում է անձնագրում տվյալները լրացվեն՝ նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում նախագծային կազմակերպության կողմից, իսկ գոյություն ունեցողների դեպքում՝ սեփականատերերը կամ նրանց հավասարեցվաց անձինք, այդ թվում համաձայն նախագծի կարգի 10-րդ կետի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այս սկզբունքային դրույթների վերաբերյալ որևիցե հիմնավորում չի ներկայացվել: Առաջարկում ենք, որ 1. նոր կառուցվող շենքերի և շինությունների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն նախագծի ծավալաթերթի կազմման աշխատանքների շրջանակներում՝ նախագծային կազմակերպության կողմից՝ առանց լրացուցիչ վարձատրության, քանի որ անձնագրի լրացման համար անհրաժեշտ տվյալները ներկայացվում են նշված աշխատանքների ընթացքում: 2. գոյություն ունեցողների դեպքում անձնագրի տվյալները ներկայացնեն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացրած համապատասխան լիցենզավորված կազմակեր-պության կողմից կազմված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության հետ միասին՝ առանց լրացուցիչ վճարի , քանի որ այդ տվյալները նախատեսված է հավաքագրել նշված աշխատանքների ընթացքում: Ընդունվել է մասնակի
8 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 07.01.2021 19:10:07 3. նախագծի կարգի 35-րդ կետով նախատեսվում է. <<Սույն կարգի 34-րդ կետի համաձայն հավաքագրված անձնագրային տվյալների ամփոփումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն՝ անձնագրավորման տվյալների շտեմարանի շրջանակներում:>> Սակայն որևիցե տեղեկատվություն չի ներկայացվում նշված շտեմարանի ստեղծման և գործարկման հետ կապված անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ժամկետների վերաբերյալ: Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: