Добавить в избранное

В стадии разработки

« ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 

«         »                          2020 թվականի     N       -Լ 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Հաստատել`

1) Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման  ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարները եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
  2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ կետում նշված պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ եռամսյակային պարբերականությամբ միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը տեղադրել պաշտոնական կայքէջում:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հարջորդող օրվանից:

 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի __-ի N ______ - Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։
  2. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և մշակութային միջավայրի, ինչպես նաև առողջապահության ու կրթության, տեղեկատվության ու հաղորդակցության անմատչելիությունը, նրանց նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումների առկայությունը (այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմների ոչ բավարար լինելը նպաստավոր պայմաններ չեն կարող ապահովել այս անձանց անձնական նպատակներն իրագործելու համար: Բացի այդ, բավարար չեն նաև այնպիսի սոցիալական ծրագրերը, որոնք կապահովեն նրանց թե՛ առողջության, թե՛ սոցիալ-հոգեբանական, աշխատանքային ունակությունների վերականգնումը, զբաղվածության ապահովումը և մատչելիությունը:
  3. Թեև որոշ իրավական ակտերով սահմանված են միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, մասնավորապես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:
  4. Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց` մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում՝ սոցիալական իրավունքները:
  5. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը, նրանց կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը, զբաղվածության խնդիրների կարգավորումը խաղաղ պայմաններում կարող է ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ուղղակիորեն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա: Նրանց ներառմանն աջակցելը կարող է ամրապնդել նրանց` հասարակության լիարժեք անդամ լինելու զգացումը և հանգեցնել հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական զարգացման զգալի առաջընթացին և աղքատության հաղթահարմանը։

2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

  1. Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 10.2020 թվականի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9257 անձ, որոնց 82%-ն աշխատանքային տարիքի են: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձինք 1620-ն են, որոնց 94.2%-ը աշխատանքային տարիքի են:
  3. 2018 թվականից Երևանում գործում է Հայրենիքի պաշտպանի վերակագնողական կենտրոնը, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: Կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Կենտրոնում վնասվածքներ ունեցող զինծառայողներ ստանում են վերականգնողական ծառայություններ, այդ թվում՝ իրականացվում են կրթական, աշխատանքային հմտությունների զարգացման որոշակի ծրագրեր:
  4. Վերականգնողական ծառայություններ են մատուցվում նաև Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, մասնավորապես, իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:
  5. Առկա կենտրոններն առավելապես մատուցում են բուժական-վերականգնողական ծառայություններ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում՝ պետության ֆինանսական աջակցությամբ) սոցիալական ներառման առումով խնդիրները լուծում են մասնակի: Ամբողջական չէ հաշմանդամություն ձեռքբերած անձին անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ վաղ միջամտության, շրջանակը։ Մասնավորապես, բաց են խնամքի (տնային խնամք, ամոքիչ բժշկական օգնության), կենցաղային սպասարկման, մասնագիտացված սոցիալական աշխատանքի, զբաղվածության և տնտեսական գործունեության, ֆիզիկական միջավայրի (աշխատավայր, բնակարան) հարմարեցման, կենսական հմտությունների ձեռբերման և ազատ ժամանցի կազմակերպման հարցերը։
  6. Կախված անհատի տարիքից, սեռից, առողջական հիմնական և ուղեկցող խնդիրներից (այդ թվում՝ ծանրության աստիճանից և բնույթից), մարզական վիճակից, ապրելակերպից, հարմարվողականության մեխանիզմներից, կրթությունից, մասնագիտությունից, անցյալ և ներկա փորձից, ընդհանուր վարքագծից պետք է որոշարկվեն և մատուցվեն այն բոլոր ծառայությունները, որոնք կաջակցեն ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հասնելու ֆունկցիոնալության և անկախ կյանքի կազմակերպման հնարավոր առավելագույն շեմին:

 3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:
  2. Ծրագրի խնդիրներն են՝
  • Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից.
  • գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում.
  • անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում.
  • համայքների ակտիվ մասնակցություն շահառուների խնդիրների կարգավորմանը.
  • հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցություն ներառական հասարակություն ձևավորելու գործընթացներում.
  • հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորում և իրականացում.
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում:

4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

  1. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված այլ զորքերի (ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ) և Պաշտպանության բանակի`
  • ժամկետային (պարտադիր և պայմանագրային) զինվորական ծառայողները,
  • սպայական և ավագ ենթասպայական կազմի զինծառայողները,
  • պահեստազորայինները,
  • աշխարհազորայինները,
  • կամավորականները.
  1. Ադրբեջանի սա
  • Обсуждалось

    04.12.2020 - 21.12.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5514

Принт