Լրամշակման փուլում է
« ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » 2020 թվականի N -Լ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հաստատել`
1) Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջոցառումների ծրագրում ներառված պատասխանատու մարմինների ղեկավարները եռամսյակային պարբերականությամբ, յուրաքանչյուրն իր մասով, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն` միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:
- Սույն որոշման 1-ին կետի 2-րդ կետում նշված պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ եռամսյակային պարբերականությամբ միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը տեղադրել պաշտոնական կայքէջում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հարջորդող օրվանից:
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի __-ի N ______ - Լ որոշման
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։
- Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և մշակութային միջավայրի, ինչպես նաև առողջապահության ու կրթության, տեղեկատվության ու հաղորդակցության անմատչելիությունը, նրանց նկատմամբ խտրականության տարբեր դրսևորումների առկայությունը (այդ թվում՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), հավասար հնարավորությունների ապահովման մեխանիզմների ոչ բավարար լինելը նպաստավոր պայմաններ չեն կարող ապահովել այս անձանց անձնական նպատակներն իրագործելու համար: Բացի այդ, բավարար չեն նաև այնպիսի սոցիալական ծրագրերը, որոնք կապահովեն նրանց թե՛ առողջության, թե՛ սոցիալ-հոգեբանական, աշխատանքային ունակությունների վերականգնումը, զբաղվածության ապահովումը և մատչելիությունը:
- Թեև որոշ իրավական ակտերով սահմանված են միջոցառումներ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ, մասնավորապես Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար:
- Համակարգված, հասցեական և համալիր իրականացված միջոցառումները կարող են նվազագույնի հասցնել նրանց խնդիրները, վերացնել միջավայրային արգելքները, նպաստել նրանց` մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը, այդ թվում՝ սոցիալական իրավունքները:
- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը, նրանց կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը, զբաղվածության խնդիրների կարգավորումը խաղաղ պայմաններում կարող է ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ուղղակիորեն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլ նաև նրանց ընտանիքների և հասարակության՝ «հաշմանդամության» որպես սոցիալական երևույթի ընկալման վերափոխման վրա: Նրանց ներառմանն աջակցելը կարող է ամրապնդել նրանց` հասարակության լիարժեք անդամ լինելու զգացումը և հանգեցնել հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական զարգացման զգալի առաջընթացին և աղքատության հաղթահարմանը։
2. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։
- Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում 10.2020 թվականի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9257 անձ, որոնց 82%-ն աշխատանքային տարիքի են: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զինվորական կապով հաշմանդամություն ունեցող անձինք 1620-ն են, որոնց 94.2%-ը աշխատանքային տարիքի են:
- 2018 թվականից Երևանում գործում է Հայրենիքի պաշտպանի վերակագնողական կենտրոնը, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում: Կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ ժամանակակից վերականգնողական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: Կենտրոնում վնասվածքներ ունեցող զինծառայողներ ստանում են վերականգնողական ծառայություններ, այդ թվում՝ իրականացվում են կրթական, աշխատանքային հմտությունների զարգացման որոշակի ծրագրեր:
- Վերականգնողական ծառայություններ են մատուցվում նաև Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնում, մասնավորապես, իրականացվում է ողնուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում, ընդհանուր և հետվնասվածքային վերականգնում, հիվանդների մասնագիտական ուսուցում, սոցիալ-հոգեբանական վերականգնում, սանատոր-կուրորտային բուժում:
- Առկա կենտրոններն առավելապես մատուցում են բուժական-վերականգնողական ծառայություններ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները (այդ թվում՝ պետության ֆինանսական աջակցությամբ) սոցիալական ներառման առումով խնդիրները լուծում են մասնակի: Ամբողջական չէ հաշմանդամություն ձեռքբերած անձին անհրաժեշտ ծառայությունների, այդ թվում՝ վաղ միջամտության, շրջանակը։ Մասնավորապես, բաց են խնամքի (տնային խնամք, ամոքիչ բժշկական օգնության), կենցաղային սպասարկման, մասնագիտացված սոցիալական աշխատանքի, զբաղվածության և տնտեսական գործունեության, ֆիզիկական միջավայրի (աշխատավայր, բնակարան) հարմարեցման, կենսական հմտությունների ձեռբերման և ազատ ժամանցի կազմակերպման հարցերը։
- Կախված անհատի տարիքից, սեռից, առողջական հիմնական և ուղեկցող խնդիրներից (այդ թվում՝ ծանրության աստիճանից և բնույթից), մարզական վիճակից, ապրելակերպից, հարմարվողականության մեխանիզմներից, կրթությունից, մասնագիտությունից, անցյալ և ներկա փորձից, ընդհանուր վարքագծից պետք է որոշարկվեն և մատուցվեն այն բոլոր ծառայությունները, որոնք կաջակցեն ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հասնելու ֆունկցիոնալության և անկախ կյանքի կազմակերպման հնարավոր առավելագույն շեմին:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառումը և անկախ կյանքի իրավունքը՝ առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական միջոցառումների ամբողջության միջոցով:
- Ծրագրի խնդիրներն են՝
- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից.
- գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում.
- անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում.
- համայքների ակտիվ մասնակցություն շահառուների խնդիրների կարգավորմանը.
- հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցություն ներառական հասարակություն ձևավորելու գործընթացներում.
- հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորում և իրականացում.
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում:
4. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված այլ զորքերի (ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, պետական պահպանության ծառայություն և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ) և Պաշտպանության բանակի`
- ժամկետային (պարտադիր և պայմանագրային) զինվորական ծառայողները,
- սպայական և ավագ ենթասպայական կազմի զինծառայողները,
- պահեստազորայինները,
- աշխարհազորայինները,
- կամավորականները.
- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները:
- Ծրագրի թիրախում են նաև շահառուի ընտանիքի անդամները, գործատուները, համայքները:
5. ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու հիմնական ուղղություններն են`
1) սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝
ա. կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում,
բ. շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ,
գ. անձնական օգնականի ծառայություն,
դ. ուղեկցողի (հետևողի) ծառայություն,
ե. խնամք, այդ թվում՝ աջակցություն դեղորայքի ընդունման, ստոմայի, կաթետերի, տրախեոտոմիայի խնամքի և զոնդով կերակրման համար,
զ. կենցաղային սպասարկում (առևտրի կազմակերպում, սննդի պատրաստում, մաքրություն),
է. խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին,
ը. անձի զարգացում, ներառյալ անձնական նպատակների սահմանում, մենթորություն, համարձակության, մոտիվացիայի ձևավորում, առողջ ապրելակերպի խրախուսում, սոցիալական հարաբերությունների ձևավորում, ինքնօգնության և փոխօգնության հմտություններ,
թ. բնակարանների հարմարեցման խորհրդատվություն և աջակցություն,
ժ. աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատում, տրամադրում և ուսուցում,
ժա. հայերեն ժեստերի լեզվի ուսուցման և թարգմանության ծառայություն,
ժբ. տարածական կողմնորոշման և շարժունակության դասընթացներ,
ժգ. ջատագովության և ակտիվիզմի կարողությունների զարգացում,
ժդ. իրավական կրթություն և խորհրդատվություն,
ժե. հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ (անհատական, խմբային, տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպման միջոցով):
2) Զբաղվածութան ապահովման ծառայություններ՝
ա. Հաշմանդամություն ունեցող անձանց համար՝
- աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ,
- շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում,
- շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում,
- անհատական և խմբային աշխատանքներ՝ շահառուի աշխատանքային մոտիվացիայի, զբաղվածության, ձեռներեցության և կարիերայի, այդ թվում՝ նպատակի սահմանման, կարիերայի պլանավորման, հաղորդակցման, ժամանակի կառավարման, աշխատանքային կենսագրական կազմելու, ինքնաներկայացման և այլ հմտությունների զարգացման ուղղությամբ,
- խորհրդատվություն և քոուչինգ մասնագիտության ընտրության, վերամասնագիտացման, կարիերայի փոփոխման կամ զարգացման, անձնային աճի նպատակով,
- տեղեկատվություն կրթության և ուսուցման վերաբերյալ, աշխատանքային գործունեության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունների, ինչպես նաև զբաղվածության աջակցության պետական ծրագրերի մասին,
- ուղղորդում շահառուին ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում,
- կարճաժամկետ մասնագիտական ուսուցումների կազմակերպում՝ շահառուի գնահատված կարողությունների և հմտությունների և գործատուի մասնագիտական պահանջարկի համադրման արդյունքում,
- գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցում, ըստ անհրաժեշտության (զբաղվածության պետական ծրագրի շրջանակում և/կամ համայնքների աջակցությամբ),
- աջակցություն շահառուին կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար,
- աջակցություն կամավորությանը, կամավորական հնարավորությունների ստեղծում:
բ. Գործատուների համար՝
- մատչելի աշխատանքային միջավայրի, քաղաքականությունների և աշխատանքային գործելակերպերի վերաբերյալ դասընթացների տրամադրում և խորհրդատվություն,
- կարճաժամկետ աջակցություն գործատուներին (մատչելիության գնահատում, խելամիտ հարմարեցումների խորհրդատվություն),
- հավասարության և բազմազանության վերաբերյալ դասընթացներ և խորհրդատվություն,
- ներառական թիմի ձևավորման աշխատանքներ։
3) Սոցիալական ձեռնարկատիրության խթանում, որն ընդգրկում է՝
ա. սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող կազմակերպությունների կարողությունների հզորացում,
բ. սոցիալական ձեռնարկատիրության նոր բիզնես մոդելների ներդրում՝ ըստ կարիքների գնահատման և շուկայի վերլուծության,
գ. աջակցություն սոցիալական ձեռնարկատիրության արտադրանքի իրացմանը, կայուն եկամուտ ապահովելուն,
դ. սոցիալական ձեռնարկությունների գործունեության սոցիալական ազդեցության գնահատում:
4) Առողջապահական ծառայություններ, որն ընդգրկում է՝
ա. հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացում,
բ. դեղերի տրամադրման նոր մեխանիզմների ներդնում,
գ. վերականգնողական բուժման ծառայությունների հայեցակարգի մշակում,
դ. հետվնասվածքաբանական վերականգնողական բուժման կենտրոնների ստեղծում,
ե. տեղեկատվական նյութերի, ուղեցույցների մշակում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված հակամարտությունների ժամանակ հաճախ հանդիպող հիվանդությունների կամ կլինիկական վիճակների վերաբերյալ,
զ. հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և էթիկայի նորմերի ներդնում մասնագիտական հանրության շրջանում:
5) մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայություններ, որն ընդգրկում է՝
ա. հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում առողջ ապրելակերպ վարելու նվազագույն պայմանների ապահովում,
բ. մշակութային, սպորտային և համայնքային այլ միջոցառումներին մասնակցության համար մատչելի պայմանների ապահովում,
գ. մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու համար բարենպաստ պայմանների ապահովում,
դ. ունիվերսալ դիզայնի սկզբունքների ներդնում մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ,
ե. անվտանգության ահազանգման համակարգերի հասանելիության և դրանց կիրառման խթանում,
զ. հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածության ապահովում խաղաղաշինական գործընթացներում, հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորում և իրականացում:
6) Հանրային իրազեկման բարձրացում, որն ընդգրկում է՝
ա. իրազեկման գործիքների ստեղծում (տեսահոլովակներ, կայքէջերում մատչելի ձևաչափով տեղեկատվություն, հաջողված պատմություններ, քննարկումներ համայնքի, տարբեր գերատեսչությունների մասնագետների, ՀԿ-ների, գործատուների, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ),
բ. քարոզարշավի իրականացում,
գ. վերապատրաստումների, դասընթացների կազմակերպում:
- Սույն որոշմամբ նախատեսված Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
- Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում անհրաժեշտ է ներգրավել նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:
6. ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման գործընթացում կիրականացվի շարունակական մշտադիտարկում: Մշտադիտարկման շղթան ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝
- ծառայությունների մատուցման գործընթացների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝
ա. ծառայություն ստացող շահառուների թիվը,
բ. աշխատանքի ընդունված շահառուների թիվը,
գ. բարձրագույն կրթական հաստատություն ընդունված շահառուների թիվը,
դ.նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված շահառուների թիվը,
ե. շահառուների և նրանց ընտանքիների գոհունակությունը ծառայությունից,
զ. շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակի փոփոխությունը,
է. շահառուների անկախ կյանքով ապրելու հնարավորությունը, ֆինանսական անկախությունը,
ը. շահառուներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը:
- մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝
ա. համապատասխան մասնագետներով ապահովվածությունը,
բ. ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների միջև տեղեկատվության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը,
գ. մասնագետների վերապատրաստումները և դրանց արդյունքները:
- ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական զինվածության մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝
ա. զբաղվածության սենյակների հագեցվածությունն անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով,
բ. զբաղվածության սենյակների սարքավորումների մատչելիությունը,
- իրազեկման գործընթացի մշտադիտարկում, որն առնվազն ներառում է՝
ա. ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը,
բ. իրազեկման գործիքների և միջոցների ընտրության գործընթացը,
գ. հասարակության վերաբերմունքի և վարքագծի փոփոխությունը:
- Մշտադիտարկումն ու գնահատումը կիրականացվի անկախ փորձագետի կողմից՝ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի -ի N - Լ որոշման
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
|
Հ/Հ |
Գործողության անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
|
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգի վերանայում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերյալ առանձնացված տվյալներ ստանալու նպատակով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Տեղեկատվական համակարգը հնարավորություն է ընձեռում ունենալ ապախոշորացված տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալ խմբի վերաբերյալ |
2020-2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը աշխատաշուկայում խթանող իրազեկման արշավի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Իրազեկման արշավի արդյունքում բարձրացել է հասարակության տեղեկացվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և իրավունքների վերաբերյալ |
2021 |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի վերաբերյալ տեղեկատվական արշավի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Արշավի արդյունքում բարձրացել է հաշմանդամություն ունեցող անձանց տեսանելիությունը տեղական և սփյուռքի մեդիայում |
2021 |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
4. |
Աշխատավայրում խելամիտ հարմարեցումների ապահովման վերաբերյալ ուղեցույցի մշակում և մեթոդական աջակցության տրամադրում գործատուներին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Տնտեսական գործունեություն իրականացնողների առնվազն 50 տոկոսը ստացել է ուղեցույցը |
2021-2023 |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
5. |
Աշխատանքային իրավունքների և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մատչելի ձևաչափերով տեղեկությունների մշակում և տարածում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց առնվազն 25%-ը ծանոթացել է իր իրավունքներին և զբաղվածության առկա ծրագրերին |
2021-2023 |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
6. |
Կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացումը՝ ուղղված քաղաքաշինական միջավայրի մատչելիության ապահովմանը |
ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Իրականացվել է առնվազն հինգ վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագիր ՀՀ մարզերում կամ Երևանում՝ ուղղված միջավայրի մատչելիությանը |
2020-2021 |
ՀՀ պետական բյուջե |
|
7. |
Ստեղծել իրավական հիմքեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուների միանվագ փոխհատուցման հնարավորություններ բարելավելու համար |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Նպաստավոր պայմաններ են ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուների միանվագ փոխհատուցման միջոցով |
2021 |
ՀՀ պետական բյուջե |
|
8. |
Ապահովել շահառուների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններից օգտվելու հնարավորությունները |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Բացահայտված ունակությունների, նախասիրությունների, անձնային որակների, որոշարկված կոմպետենտության արդյունքում մշակվել է յուրաքանչյուր շահառուի կարիերայի անհատական ծրագիրը |
2021-2023 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
9. |
Վերանայել իրավական ակտերը՝ ապահովելու անկախ կյանքի կենտրոնի և սոցիալական մյուս ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ինտեգրումը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Բարելավվել է իրավական դաշտը՝ բացառելու գործողությունների կրկնությունները |
2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
10. |
Վերանայել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հավելյալ նպաստավոր դրույթներ սահմանելով հաշմանդամություն ունեցող սկսնակ գործարարների համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են փոքր և միջին ձեռնարկատիության զարգացմանն ուղղված պետական ծրագրերից |
2020-2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
11. |
Իրականացնել սոցիալական ձեռնարկության ստեղծման և զարգացման դրամաշնորհային ծրագիր` ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական օժանդակությունը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Ստեղծվել է առնվազն երկու փոքր սոցիալական ձեռնարկություն |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
12. |
Ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար կամավոր աշխատանքի հնարավորություններ |
ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Ապահովվել է հաշմանդամություն ունեցող կամավորների մասնակցությունը հանրօգուտ աշխատանքներ |
2021-2022 |
Դոնոր կազմակերպություններ
|
|
13. |
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների վերաբերյալ գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին խորհրդատվության տրամադրում |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
Ապահովվել է աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ինչպես նաև անվտանգությունը և առողջության պահպանումը |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջեն, դոնոր կազմակերպությունները և օրենքով չարգելված այլ միջոցները |
|
14. |
Իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ խթանելու հաշմանդամություն ունեցող երիտասարդների կայուն զբաղվածությունը՝ կիրառելով նաև վիրտուալ կրթության մեթոդները |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Գնահատված կարիքի հիման վրա՝ մշակվել և իրականացվել են արհեստագործական և միջին մասնագիտական ժամանակավոր ծրագրեր |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե |
|
15. |
Գնահատված կարիքի հիման վրա՝ մշակել և իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսական օժանդակության՝ կրթական դրամաշնորհի ծրագիր |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Ընդլայնվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հնարավորությունները |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե |
|
16. |
Նպատակային ուսուցմամբ զբաղվածության ապահովում՝ կիրառելով նաև վիրտուալ կրթության մեթոդները |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, համայնքապետարաններ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Համայնքի պատվիրակմամբ հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են համապատասխան կրթություն և վերադառնում համայնք՝ աշխատելու |
2021-2023 |
ՀՀ պետական և համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ |
|
17. |
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Տեսչական ստուգումներ իրականացնող անձնակազմի առնվազն 50%-ը վերապատրաստվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների թեմայով և ներդրվել է վերապատրաստպման (գիտելիքների ձեռքբերման) կայուն գործիքակազմ |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
|
18. |
Հանրությանը ծառայություններ մատուցող ընկերությունների համար հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության հմտությունների վերաբերյալ ձեռնարկի մշակում և տարածում, հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության հմտությունների վերաբերյալ համապատասխան տեսանյութերի նկարահանում և հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերի միջոցով դրանց տարածում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
Բիզնես ընկերությունների առնվազն 50%-ը ծանոթացել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության կանոններին, հանրությանը ծառայություններ մատուցող ընկերությունները իրազեկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հետ վարվեցողության կանոններին: |
2021 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
19. |
Սոցիալական աշխատողների վերապատրաստումների իրականացում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ աշխատելու նպատակով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ |
Շուրջ 200 սոցիալական աշխատող կարող է մարդու իրավունքների հիման վրա սոցիալական աշխատանք իրականացնել զինված հակամարտությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց հետ |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե |
|
20. |
Մասնագիտացված սոցիալական աշխատանքի իրականացում՝ նպաստելու լիարժեք գործունակության պահպանմանը և կանխարգելել շուրջօրյա խնամքի հաստատություններ մուտքը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
Կանխարգելվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ և լրիվ անգործունակ ճանաչելու դեպքերը: |
2021-2022 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
21. |
Ստեղծել գործուն մեխանիզմ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց անկախ կյանքի, համայնքում ներառվելու և զբաղվածության իրավունքների ապահովման նպատակով՝ ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական օժանդակությունը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծվել է անկախ կյանքի կենտրոն, որը ծառայություններ է մատուցում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերած անձանց |
2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
22. |
Գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաների կարիքները և աջակցել կարիքի առավելագույն և ժամանակին բավարարմանը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Գնահատվել է հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող տեխնոլոգիաների կարիքը և ստեղծվել է պետական բյուջեից չֆինանսավորվող աջակցող տեխնոլոգիաների տրամադրման համակարգված մեխանիզմ՝ ներգրավելով նաև սփյուռքի օժանդակությունը: |
2021 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
23. |
Աջակցել շարժունակության սարքերի և պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տեղական արտադրությունների հիմնմանը և գործող ձեռնարկությունների զարգացմանը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Նշված ոլորտում աշխատող կազմակերպություններին հիմնման և զարգացման նպատակով տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ ներգրավելով նաև սփյուռքի օժանդակությունը: |
2021-2022 |
ՀՀ պետական բկուջե Դոնոր կազմակերպություններ |
|
24. |
Խթանել անվտանգության ահազանգման (այդ թվում՝ հակահրդեհային)՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի (լուսային, ձայնային, վիբրացիոն) համակարգերի հասանելիությունը շուկայում և դրանց լայնորեն կիրառում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Իրականացվել է դաշտի ուսումնասիրություն, ներկայացվել են առաջարկություններ տնտեսվարող սուբյեկտներին |
2021 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
25. |
Աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների և նախաձեռնությունների ստեղծմանը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձինք ստացել են բավարար խորհրդատվություն և միջազգային համագործակցության շրջանակներում աջակցություն կազմակերպություն ստեղծելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
26. |
Համայնքների սոցիալական կարիքների գնահատման հիման վրա իրականացնել տեղական սոցիալական ծրագրեր՝ արձագանքելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Առնվազն չորս համայնքում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանն ուղղված տեղական սոցիալական ծրագրեր |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Համայնքային միջոցներ |
|
27. |
Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն ինքնուրույն կենցաղավարման փորձնական ծրագիր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ինքնուրույն կենցաղավարման մոդելի փորձարկումն իրականացված է և մշակված են անհրաժեշտ իրավական ակտերը հիմնական ծրագրերի իրականացման համար |
2021 |
Դոնոր կազմակերպություններ |
|
28. |
Ստեղծել պրոֆեսիոնալ անձնական օգնականների տրամադրման մեխանիզմ՝ ապահովելով անձնական օգնականների շարունակական կրթությունը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Իրականացվել է պիլոտ ծրագիր, առնվազն 100 մարդ օգտվում է անձնական օգնականի ծառայությունից |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
29. |
Իրականացնել հաշմանդամություն ձեռք բերած անձանց մենթորություն և ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց փոխօգնության խմբեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց փոխօգնության առնվազն երկու խմբեր և իրականացվում է մենթորություն փորձառու անձանց կողմից |
2021-2022 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
30. |
Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման և բարելավման ծրագրեր, այդ թվում պետական պատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի հատկացման մեխանիզմի վերանայում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Կարիքների հիման վրա իրականացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական հիվանդությանն ուղեկցող հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման և բարելավման ծրագրեր՝ ներգրավելով սփյուռքի մասնագիտական ներուժը: |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե |
|
31. |
Մշակել կլինիկական ուղեցույցներ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ հաճախ հանդիպող հիվանդությունների կամ կլինիկական վիճակների վերաբերյալ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Մշակվել են ուղեցույցներ զինված հակամարտությունների ժամանակ հաճախ հանդիպող հիվանդությունների կամ կլինիկական վիճակների վերաբերյալ |
2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
32. |
Մշակել հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու վերաբերյալ բուժաշխատողների և առողջապահական կազմակերպությունների այլ մասնագետների էթիկայի կանոնակարգի (կոդեքսի) օրինակելի ձև և ուղեցույց |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Մշակվել և բուժաշխատողների առնվազն 50%-ին է ներկայացվել ուղեցույց հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցության և էթիկայի վերաբերյալ, մշակվել է էթիկայի կանոնակարգը ներկայացվել է մասնագիտական հանրությանը կիրառման նպատակով |
2021 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
33. |
Իրականացնել հաշմանդամություն ունեցող պացիենտների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Բարձրացել է հաշմանդամություն ունեցող պացիենտների իրազեկվածությունը իրենց իրավունքների վերաբերյալ |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
34. |
Մշակել վերականգնողական բուժման ծառայությունների ստեղծման և զարգացման հայեցակարգ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Մշակվել և հաստատվել է վերականգնողական բուժման ծառայությունների հայեցակարգը |
2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
35. |
Ստեղծել հետվնասվածքաբանական վերականգնողական բուժման փոքր կենտրոններ ՀՀ մարզերում՝ ներգրավելով նաև սփյուռքի ֆինանսական ու նյութական օժանդակությունը: |
ՀՀ առողջապահության նախարարություն
|
Հիմնվել է հետվնասվածքաբանական վերականգնողական բուժման առնվազն երկու կենտրոն երկու մարզում |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ Օրենքով չարգելված այլ միջոցներ |
|
36. |
Մշակել և հրապարակել բնակելի կառուցապատման օրինակելի նախագծերի կատալոգ և ձեռնարկ՝ հիմնված ունիվերսալ դիզայնի սկզբունքների վրա |
ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
Հաշմանդամություն ունեցող անձանց և տնաշինական կազմակերպությունների համար հասանելի են բնակելի տների օրինակելի ձևեր, որոնք ամբողջությամբ մատչելի են |
2021 |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ (ոչ բյուջետային) աղբյուրներ |
|
37. |
Հանրահռչակել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների և խաղաղաշինական գործընթացներում նրանց դերի վերաբերյալ հայ և օտարերկրյա ստեղծագործողների աշխատանքները |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Բարձրացել է հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ և ստեղծագործողներին ընձեռվել են հնարավորություններ ներկայացնելու իրենց աշխատանքները |
2021-2023 |
Դոնոր կազմակերպություններ |
|
38. |
Սահմանել դրամաշնորհային մշակութային ծրագրերում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից կամ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն աջակցող առաջարկների առաջնահերթություն այլ հավասար պայմանների դեպքում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Նպաստավոր պայմաններ են ստեղծվել մշակութային ծրագրեր իրականացնող հաշմանդամություն ունեցող անձանց համար |
2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
39. |
Իրականացնել մշակույթի բնագավառի պետական ոչ առևտրային կազմակերպություններում,նաև Սփյուռքում, կարողությունների զարգացման ծրագրեր հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար՝ կիրառելով նաև վիրտուալ կրթության մեթոդները |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովվել են բարենպաստ պայմաններ մշակույթի բնագավառում կարողությունները զարգացնելու նպատակով |
2021-2023 |
ՀՀ պետական բյուջե |
|
40. |
Ստեղծել և ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համայնքային միջավայրի օրինակելի մոդել՝ ներգրավելով նաև սփյուռքի մասնագիտական և ֆինանսական ներուժը |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նվազագույն պայմանները առողջ ապրելակերպ վարելու համար իրենց համայնքում |
2021-2022 |
ՀՀ պետական բյուջե Համայնքային միջոցներ Դոնոր կազմակերպություններ |
|
41. |
Մշակել և հրապարակել հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպի՝ համայնքային մակարդակում խթանման վերաբերյալ մեթոդական ցուցումներ |
ՀՀ առողջապահության նախարարություն , ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), |
Համայնքները գիտեն հաշմանդամություն ունեցող անձանց առողջ ապրելակերպը խթանելու համար անհրաժեշտ գործողությունները |
2021 |
ՀՀ պետական բյուջե |
|
42. |
Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևաչափերով առողջ ապրելակերպի վերաբերյալ նյութերի մշակում և հրապարակում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
|
Հաշմանդամություն ունեցող անձինք գիտեն առողջ ապրելակերպի կանոնները |
2022 |
ՀՀ պետական բյուջե |
|
43. |
Իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների կարիքների ուսումնասիրություն, գնահատել դրական և բացասական զարգացումները |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Կարիքները ուսումնասիրված են և ներկայացվել են առաջարկություններ պետական բոլոր կառույցներին |
2021-2023 |
ՀՀ պետական բյուջե Դոնոր կազմակերպություններ |
|
44. |
Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը հակամարտությունների կանխարգելմանը, լուծմանը, խաղաղաշինական և հումանիտար գործողություններին՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2019 թվականի 2475 բանաձևը |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
Հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվածություն խաղաղաշինական գործընթացներում և հակամարտությունների կանխարգելման և լուծման՝ հաշմանդամության առումով զգայուն պլանավորում և իրականացում |
2021-2023 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
45. |
Գնահատել միջազգային համագործակցությամբ իրականացվող (իրականացվելիք) ծրագրերի սոցիալական ազդեցությունը և ներառել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներ դրանցում |
Նախարարություններ, գերատեսչություններ, մարզպետարաններ |
Միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերում ներառվել են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան միջոցառումներ |
2021 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
46. |
Միջոցառումների ծրագրի մոնիթորինգ իրականացնող խմբի ձևավորում |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ընտրվել է անկախ փորձագետ, ձևավորվել է մոնիթորինգ իրականացնող խումբ, կատարվել է ծրագրի մոնիթորինգ և գնահատում |
2022-2023 |
Դոնոր կազմակերպություններ |
-
Քննարկվել է
04.12.2020 - 21.12.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 910
Տպել