Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2020 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N783-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփո­խութ­յունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների՝ տարվա արդյունքներով վճարած հարկերի և վճար­ների ցանկերը, արտահանած ապրանքների ցանկերը՝ արժեքային, բնաիրային և քանա­կական չափերով, հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրա­պա­րակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N666-Ն որոշման N3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան:»,

2) Որոշման N1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N4 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրա­պե­տության պետական բյուջե վճարած 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկի մեծութ­յունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշ­վից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N5 ձևի ցանկի կազմման իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկի մեծությունը հաշվարկվում է որպես այդ հարկատեսակի գծով հարկ վճարողի միասնական հաշվից վճարված (մարված) մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները:»,

3) Որոշման N1 հավելվածում 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման N2 հավելվածի N7 ձևի ցանկը կազմվում է՝ հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումար­ները և (կամ) մաքսային մարմի կողմից հավաքագրված գումարների մեծությունը աճողա­կան կարգով: Ընդ որում՝

1) որպես հարկային տարվա սկզբից վճարված (մարված) հարկերի և վճարների մեծություն՝ ցանկի «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրացվում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների հարկային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկա­տեսակ­ների սյունակները լրացվում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի միաս­նական հաշվից վճարված (մարված) գումարի մեծություն՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները: Ընդ որում, վերադարձված գումարների մեջ չեն ներառվում միասնական հաշիվ վերադարձված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը, օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարը, ինչ­պես նաև 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը և գերավճարից տար­բերվող գումարը։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրա­ռելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս։ Միաս­նա­կան հաշվի միջոցով չմարվող պետական վճարի մասով հիմք է ընդունվում համապա­տաս­խան գանձապետական հաշվին կատարված վճարումը,

2) որպես հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծություն՝ ցանկի «պետա­կան բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողում լրաց­վում է ցանկի` ըստ հարկատեսակների անվանումների սյունակների մաքսային մարմնի մասով գումարների հանրագումարը: Ըստ հարկատեսակների սյունակները լրաց­վում են որպես տվյալ հարկատեսակի գծով հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարված գումարի մեծություն։ Սույն ենթակետի կանոնները հարկերի և վճարների մասով կիրառելի են «այլ հարկեր, վճարներ» սյունակի համապատասխան տողը լրացնելիս,

3) ցանկի՝ «ընդամենը մուտքերը» սյունակի համապատասխան տողում լրացվում է «պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով» սյունակի և «պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով» սյունակի համապատասխան տողերի հան­րագումարը,

4) ցանկի՝ «ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով՝ միասնական հաշիվ վերադարձված գումարներ» սյունակում լրացվում են միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումար­ների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված և միասնական հաշիվ վերադարձված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները,

5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:»,

4) Որոշման N2 հավելվածի Ձև N7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած եռամսյակների վրա:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության _______ թվականի

_________________ N _____-Ն որոշման

 

Ձև N 7

 

ՑԱՆԿ

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) և նրանց կողմից 20___թ. հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների

 

Հ/Հ

ՀՎՀՀ

Իրավաբանա-կան անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատի-րոջ, նոտարի անունը, ազգանունը

Գտնվելու կամ գործունեու-թյուն իրականաց-նելու վայրը

_______________«...»-ի դրությամբ հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը (հազ. դրամ)

ԱԱՀ-ի և ակցիզային հարկի

մասով՝ միասնական

հաշիվ վերադարձված գումարներ

Ընդամենը մուտքերը

որից

 պետական բյուջեի եկամուտներ հարկային մարմնի մասով

պետական բյուջեի եկամուտներ մաքսային մարմնի մասով

այդ թվում

շահութա-հարկը

եկամտա-յին հարկը

ԱԱՀ-ն

ակցիզա-յին հարկը

այլ հարկեր, վճարներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    26.10.2020 - 10.11.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4913

Принт