Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

Հրամայում եմ

 

  1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետականհանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանում և հրամանով հաստատված հավելվածում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով։
  2. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության «Պետականհանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին » N 113-Ն հրամանով հաստատված հավելվածի՝
  • 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1․2-րդ կետերով.

         «1.1 Հաստատության խորհուրդը ձևավորվում է․

  • իբրև առանձին հաստատության խորհուրդ,
  • իբրև առավելագույնը երեք հաստատության միացյալ խորհուրդ

1․2 Առանձին խորհուրդ ձևավորվում է առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող Հաստատությունների դեպքում։ Մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող Հաստատությունների դեպքում ձևավորվում է միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն»:

  • 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հաստատություններում՝ Խորհուրդը կազմվում է.

  • Առանձին խորհրդում՝ 11 անդամից:

2) Միացյալ խորհրդում՝ առավելագույնը 19 անդամից:»:

  • 4-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Խորհրդի անդամներին, երեք տարի ժամկետով, առաջադրում են.

1) Առանձին խորհրդի դեպքում.

ա) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը,

բ) լիազորված մարմինը,

գ) մանկավարժական խորհուրդը,

դ)ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների:

2) Միացյալ խորհրդի դեպքում.

 ա) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը,

բ) լիազորված մարմինը,

գ) համայնքը,

դ) յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը,

ե) յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների»:

4) 5-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հաստատություններում առանձին խորհուրդներում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն առաջադրում է մեկ անդամ, միացյալ խորհրդում՝ 2 անդամ:»:

5) 6-րդ կետում «3» թիվը փոխարինել «4» թվով։

6) 7-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության Հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է Խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, որից երեքին ներկայացնում են յուրաքանչյուր հաստատության տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները՝ յուրաքանչյուրը՝ մեկական։

7) 8-րդ կետում «3» թիվը փոխարինել «4» թվով։

8) 9-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է առանձին խորհուրդների դեպքում 3 անդամ, միացյալ խորհուրդների դեպքում՝ 2 անդամ, ընդ որում նույն ներկայացուցիչը չի կարող ընտրվել 2 անգամ: »:

9) 11-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է առանձին խորհուրդների դեպքում 3 անդամ, միացյալ խորհուրդների դեպքում՝ 2 անդամ, ընդ որում նույն ներկայացուցիչը չի կարող ընտրվել ավելի, քան 2 անգամ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների խորհրդի կազմում մեկական ներկայացուցիչ են առաջադրում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարները»:

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վաթսուն օր հետո:

 

ՆԱԽԱՐԱՐ՝                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  • Обсуждалось

    12.10.2020 - 29.10.2020

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1286

Принт