Добавить в избранное

В стадии разработки

«ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  • ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով ընդերքի տրամադրման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնակչության առողջությունը, բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև նավթային գործունեության ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

 

  • Հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
  • պայմանական տարածք՝ որոշակի աշխարհագրական սահմանանշում պարու­նակող տարածք, որտեղ պետք է իրականացվեն նավթային գործունեության աշխատանքներ.
  • նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն՝ պայմանական տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով երկրաբանական ուսում­նասիրություններ իրականացնելու թույլտվություն.
  • նավթային գործունեություն` նավթի և բնական գազի պաշարների հայտնա­բերման հետ կապված գործողություններ.
  • նավթային գործունեության իրավունք՝ նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունով, աշխատանքային ծրագրով, երկրաբանական ուսումնասիրության կամ արդյունահանման և արտա­դրանքի բաժանման պայմանագրերով միաժամանակ հավաստվող նավթային գոծունեություն իրականացնելու բացառիկ իրավունք.
  • նավթի ու բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանք՝ (այսուհետ՝ երկրաբանական ուսումնասիրություններ)՝ պայմանական տարածք­ներում իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն.
  • պաշարների հայտնաբերում և գնահատում և (կամ) վերագնահատում` երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված նավթի և բնական գազի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են և տրվել է այդ պաշարների երկրաբանատնտեսագիտական գնահատականը.
  • նավթային գործունեության իրավունք կրող (այսուհետ՝ իրավունք կրող)՝ իրա­վաբանական անձ, որն ստացել է նավթային գործունեության իրավունք.
  • նավթ՝ ցանկացած ածխաջրածիններ՝ անկախ նրանց տեսակարար կշռից, որոնք արդյունահանվում են հեղուկ վիճակում, նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստի­ճանի պայմաններում.
  • բնական գազ՝ ածխաջրածիններ, որոնք նորմալ մթնոլորտային ճնշման և ջերմաստիճանի պայմաններում գտնվում են գազային վիճակում՝ ներառյալ չոր գազը, ուղեկցող գազը, ոչ ածխաջրածնային գազը, որոնք արդյունահանվում են հեղուկ կամ գազային վիճակում.
  • երկրաբանական ուսումնասիրության ծրագիր` նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար մշակված փաստաթուղթ.
  • նավթային գործունեության պայմանագիր՝ լիազոր մարմնի և իրավունք կրողի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ նավթային գործունեության (երկրաբանական ուսումնասիրությունների) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
  • արտադրանքի բաժանման պայմանագիր՝ պայմանագիր, որով սահմանվում են նավթային գործունեության հետ կապված ծախսերի հատուցման, արտադրանքի՝ նավթի ու բնական գազի արդյունահանված պաշարների բաժնեմասերի չափաքանակների բաժանման պայմանները.
  • հրաժարման հավաստագիր՝ լիազոր մարմնի կողմից տրվող՝ իրավունք կրողի նավթային գործունեության իրավունքից հրաժարումը հավաստող փաստաթուղթ:
  • նավթամթերքների թափոններ՝ նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած մեխանիկական խառնուրդներ, նավթին և բնական գազին խառնված կամ ուղեկից բաղադրիչներից անջատված մնացուկներ (հեղուկ, պինդ կամ գազային վիճակում):
  1. Սույն օրենքում կիրառված այլ հասկացությունների բացատրությունները տրված են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում (այսուհետ` օրենսգիրք):

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները

 

  1. Նավթային գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`

1) բնակչության անվտանգության ու բնության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.

2) ընդերքի տրամադրումը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով.

3) պետական վերահսկողության իրականացումը նավթային գործունեության նկատմամբ.

4) նավթի և բնական  գազի պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, նավթի և բնական գազի երևակումների ու հանքավայրերի պետական կադաստրի վարումը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը.

5) նավթի և բնական  գազի պաշարների ողջամիտ և համալիր օգտագործման ապահովումը.

6) նավթային գործունեության ոլորտում պետական փորձաքննությունների անցկացումը.

7) նավթային գործունեության ոլորտում պետական նորմավորման իրականացումը.

8) նավթային գործունեության հրապարակայնության ապահովումը.

9) արտադրանքի բաժանման հիմունքներով նավթի և բնական  գազի արդյունահանման իրականացումը:

 

  • Բնակչության անվտանգության, բնության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը

 

  1. Ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում իրավունք կրողի կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

 

  • Երկրաբանական աշխատանքների կատարման ժամանակ օգտագործվող գույքի, նավթի և բնական գազի պաշարների սեփականության իրավունքը

 

  1. Հայաստանի Հանրապետության ընդերքում գտնվող նավթը և բնական գազը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են, որոնք կարող են տրամադրվել միայն ուսումնասիրությունների և արդյունահանման նպատակով:
  2. Արդյունահանված նավթի և բնական գազի պաշարների բաժնեմասերի չափաքանակների նկատմամբ իրավունքները որոշվում են արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձևով հաստատված տոկոսադրույքներին համապատասխան:
  3. Նավթային գործունեության իրավունքի սահմաններում ձեռք բերված անշարժ և շարժական գույքը, որի արժեքը կողմերի համաձայնությամբ հաշվարկվում է արդյու­նահանվելիք նավթի և բնական գազի ինքնարժեքում, պետության կողմից նավթով և բնական գազով փոխհատուցվելուց հետո անցնում է պետության տնօրինմանը:

 

  • ՀՈԴՎԱԾ 6. Նավթային գործունեության ոլորտում փորձաքննության անցկացումը

 

  1. Նավթային գործունեության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`

1) ընդերքաբանական.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.

  1. Ընդերքաբանական փորձաքննությունն իրականացվում է oրենսգրքով սահմանված կարգով, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

  • ՀՈԴՎԱԾ 7. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը

 

  1. Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են oրենսգրքով:

 

  • ՀՈԴՎԱԾ 8. Նավթային գործունեության սկզբունքները

 

  1. Նավթային գործունեությունը պետք է իրականացվի`

1) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստան­դարտ­ներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

2) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմամբ՝ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ.

3) ընդերքօգտագործման բնագավառում ընդունված բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերին, ստանդարտներին, կանոններին և պահանջներին համապա­տասխան:

 

  • ՀՈԴՎԱԾ 9. Պայմանական տարածքների ու նավթի և բնական գազի երևակումների

 միավորումը

 

  1. Ելնելով երկրաբանական, երկրաչափական և տնտեսական խնդիրներից՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է ուղղանկյուն պայմանական տարածքների՝ բացառությամբ, երբ դրանց սահմանը համընկնում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հետ, որոնց սահմանների կոորդինատները սահմանված են լիազոր մարմնի կողմից:
  2. Եթե պայմանական տարածքի նավթաբեր և գազաբեր երկրաբանական կառուցվածքները դուրս են գալիս պայմանական տարածքի սահմաններից դեպի այլ պայմանական տարածքներ, որը ծանրաբեռնված է այլ իրավունքով և նավթի կամ բնական գազի երևակումները չեն կարող լինել նավթային գործունեության իրավունքի առանձին օբյեկտներ, ապա երևակումների երկրաբանական ուսումնասիրությունը իրականացվում է իրավունք կրողների համատեղ կազմված ծրագրով:
  3. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված երևակումների հայտնաբերման օրվանից հետո իրավունք կրողները համատեղ 100 օրվա ընթացում մշակում և լիազոր մարմնի քննարկմմանն են ներկայացնում նավթի կամ բնական գազի երևակման համատեղ ուսումնասիրության ծրագիր, որը ներառելու է միավորված տարածքների ծախսերի և արտադրանքի առաջարկվող բաժանման պայմանների մասին տեղեկատվություն:
  4. Իրավունք կրողերի միջև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանների ապահովման համար համաձայնություն ձեռք չբերման դեպքում համատեղ ուսումնասիրության երևակման հայտնաբերելուց հետո 100 օրվա ընթացքում իրավունք կրողները այդ մասին տեղեկացնում են լիազոր մարմնին։
  5. Երկրաբանական ուսումնասիրման համատեղ ծրագիր չներկայացնելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում իրավունք կրողների միջոցների հաշվին «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով համապատասխան մասնագիտական փորձ ունեցող կազմակերպության միջոցով մշակում է հիմնավորված համա­տեղ ուսումնասիրության ծրագիր, որը պարտադիր է լինելու իրավունք կրողների համար:
  6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համատեղ ծրագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պահանջները և համատեղ ծրագիրն հանդիսանալու է իրավունք կրողների նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասը։
  7. Եթե իրավունք կորղները համաձայն չեն լիազոր մարմնի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ծրագրին միավորված տարածքների ծախսերի և արտադրանքի առաջարկվող բաժանման պայմաններին, ապա լիազոր մարմնի և ընկերության միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

   

Գ Լ ՈՒ Խ 2

 ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

  • ՀՈԴՎԱԾ 10. Նավթային գործունեության, ինչպես նաև դրա հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը

 

  1. Նավթային գործունեության, ինչպես նաև դրա հետ կապված բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը և տվյալ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմիններն` իրենց իրավասությունների շրջանակներում:
  2. Նավթային գործունեության բնագավառում կառավարության իրավասություններն են`

1) նավթային գործունեության քաղաքականության որոշումն ու իրականացումը.

2) նավթային գործունեության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.

3) նավթային գործունեության թույլտվությունների ձևերի հաստատումը.

4) նավթային գործունեության և արտադրանքի բաժանման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը.

5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.

6) նավթային գործունեության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ.

7) նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից, դիմումատուի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգի սահմանումը.

8) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով հորատանցքերի հորատման համար անհրաժեշտ հողամասերի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը

9) իրավունք կրողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

 

    ՀՈԴՎԱԾ 11.       Նավթային գործունեության ոլորտում լիազոր մարմինների իրավասությունները

 

  1. Նավթային գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասություններն են՝
    • նավթային գործունեության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը.
    • տալ նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունների տրամադրումը.
    • նավթային գործունեության ոլորտում ընդերքաբանական փորձաքննության իրականացումը.
    • նավթային գործունեության պայմանագրերի կնքումը.
    • արտադրանքի բաժանման պայմանագրերի կնքումը.
    • նավթային գործունեության իրավունքի տրամադրման ժամանակ օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված տեղամասերի ճշգրտումը.
    • օրենսգրքով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
    • նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը.
    • նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի ձևի հաստատումը:
  2. Նավթային գործունեության հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`

1) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եզրակացության տրամադրումը.

2) նավթային գործունեության հետ կապված՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմա­նափակումների կիրառումը.

3) նավթային գործունեության բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորումը.

  1. Նավթային գործունեության հետ կապված՝ բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`
  • նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը
  • նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ընդունված շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
  • սույն օրենքով և օրենսգրքով նախատեսված այլ իրավասություններ:

 

  • Նավթային գործունեության ոլորտում իրավունքի իրականացման համար անհրաժեշտ հողային հարաբերությունները և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

  1. Իրավունք կրողի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրավա­հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենս­գրքով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  2. Նավթային գործունեության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, նավթային գործունեության իրավունք կրող անձանց հետ համայնքի ղեկավարը պարտավոր է կնքել հողօգտագործման պայմանագիր:

2) նավթային գործունեության արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված՝ անվտանգ օգտագործման և պիտանի վիճակի բերելու` ռեկուլտիվացիայի ծրագրին հավանություն տալը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

      ՀՈԴՎԱԾ 13.         Նավթային գործունեության իրավունքի երաշխիքը

 

  1. Իրավունք կրողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի փոփոխության դեպքում նավթային գործունեության իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են նավթի և բնական գազի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերը :

 

   ՀՈԴՎԱԾ 14.            Նավթային գործունեության իրավունքի տրամադրումը

 

  1. Նավթային գործունեության իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունների միջոցով, որոնց կցվում է աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև դիմումատուի հետ պայմանագրերի կնքումով:
  2. Նավթային գործունեության իրավունքն անբաժանելի է և կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի:
  1. Նավթային գործունեության իրավունքը հավաստող փաստաթղթերը տրվում են նավթային գործունեության իրավունքի տրամադրման համար վճարված պետական տուրքի անդորրագիրը ներկայացնելուց անմիջապես հետո:
  2. Երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի ամբողջությունը հիմք են օրենսգրքով սահմանված կարգով երկրաբանական ուսումնասի­րությունների աշխատանքների հաշվառման համար:

 

ՀՈԴՎԱԾ 15.               Նավթային գործունեության ծախսերի փոխհատուցումը

 

  1. Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրա­բանական ուսումնասիրության գործընթացում իրավունք կրողի կատարած ծախսերը փոխհատուցվում են արտադրանքի բաժանման պայմանագրում նախատեսված պայմաններով՝ կազմված հաշվետվության համաձայն, որի օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
  2. Ծախսերի փոխհատուցումն սկսվում է միայն արտադրանքի արդյունահանումից հետո՝ ի հաշիվ արտադրանքի բաժանման պայմանագրով ամրագրվող իրավունք կրողի նավթի և բնական գազի բաժնեմասի՝ կատարված ծախսերի փոխհատուցման համար:
  3. Իրավունք կրողը չի կարող պահանջել ավելին, քան՝ ընթացիկ տարում արդյու­նահանված նավթի և բնական գազի արժեքի 50 տոկոսը: Ընթացիկ տարում չփոխհատուցված ծախսերը փոխհատուցման համար տեղափոխվում են հաջորդ տարի:

 

  • Նավթային գործունեության իրավունքի գրավը

 

  1. Նավթային գործունեության իրավունքը կարող է լինել գրավի առարկա:
  2. Նավթային գործունեության իրավունքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենսգրքի 28-րդ և 29-րդ հոդվածներով և սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

  • Նավթային գործունեության իրավունքի փոխանցումը և փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

 

  1. Նավթային գործունեության իրավունքը փոխանցվում է նոր իրավունք կրողին, եթե այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է նախկին իրավունք կրողի իրավահաջորդ: Այս դեպքում նավթային գործունեության մասին պայմանագիրն անվերապահորեն կնքվում է առանց դրա բովանդակության փոփոխության, այլ դեպքերում փոխանցումը արգելվում է:
  2. Նավթային գործունեության իրավունքը կարող է փոխանցվել իրավունք կրողի նախաձեռնությամբ, լիազորված մարմնի համաձայնությամբ` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
  3. Այն անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող նավթային գործունեության իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում նավթային գործունեության իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:
  4. Դիմումը պետք է ներառի`

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է նավթային գործունեության իրավունքը.

2) նշում փոխանցվող նավթային գործունեության իրավունքի մասին.

3) սույն օրենքով նավթային գործունեության իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները.

4) հաշվետվություն ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման, այդ թվում՝ նաև բնապահպանական միջոցառումների մասին.

5) իրավահաջորդությունը հավաստող փաստաթղթերը:

  1. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ վավերացված պատճենով:
  2. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 30 աշխատանքային օրյա ժամկետում ընդունում է որոշում նավթային գործունեության իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն կետում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չընդունվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
  3. Նավթային գործունեության իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է՝ եթե դիմումը կամ դիմումին կից փաստաթղթերը ամբողջական չեն կամ չի հավաստվում իրավահաջորդության հանգամանքը:

 

  • Նավթային գործունեության իրավունքների հաշվառումը

 

  1. Լիազոր մարմինը վարում է նավթային գործունեության իրավունքների հաշ­վառման կենտրոնացված մատյան, որում հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպես նաև իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը և դադարեցումը:
  2. Նավթային գործունեության իրավունքի հաշվառման կենտրոնացված մատյանում գրանցվում է նավթային գործունեության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:
  3. Նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
  4. Նավթային գործունեության իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից, դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կառավարության  սահմանված կարգով:

 

  • Զգուշացումը և նավթային գործունեության իրավունքի դադարեցումը

 

  1. Նավթային գործունեության իրավունքը դադարեցվում է սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
  2. Լիազոր մարմինն իրավունք կրողին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝

1) չի կատարում սույն օրենքով և ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները.

2) չի կատարում նավթային գործունեության իրավունքի պայմանները, այդ թվում՝ պայմանագրերով և ծրագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները՝ բացառությամբ գործադուլների, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթեր:

3) լիազոր մարմին չի ներկայացրել սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում,

4) չի ներկայացրել սույն օրենքի 34-րդ 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված ժամկետներում, կամ հայտարարագրում ներկայացված տվյալները կեղծ են կամ ոչ ամբողջական:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում նավթային գործունեության իրավունքը կասեցվում է մինչև սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի, քան 120-օրյա ժամկետով):
  2. Լիազոր մարմինը նավթային գործունեության իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում:
  3. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո` 10-օրյա ժամկետում:
  4. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման կամ կասեցման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, կամ մինչև կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը վերացրել է նշված հիմքերը:
  5. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու նավթային գործունեության իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողն զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված հիմքերը:
  6. Նավթային գործունեության իրավունքը դադարում է, եթե`

1) լրացել է նավթային գործունեության իրավունքի գործողության ժամկետը.

2) լուծարվել է իրավունք կրող իրավաբանական անձը.

3) լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը.

4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է,

5) օրենսգրքի 28-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կնքված իրավունքի գրավով ապահովված նպատակային փոխառության (նպատակային վարկային) պայմանագրի շրջանակներում ընդերքօգտագործողին հանձնված դրամը ծախսվել է ոչ նպատակային կամ ընդերքօգտագործողը չի ներկայացրել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տարեկան հաշվետվությունը.

6) բնապահպանության և ընդերքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ստուգմամբ արձանագրված իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտը ուժի մեջ է մտել և ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:

  1. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու նավթային գործունեության պայմանագրերը:
  2. Նավթային գործունեության իրավունքը կարող է դադարեցվել նաև հասարակության և պետության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20.  Նավթային գործունեության ընթացքում կնքվող պայմանագրերը

 

1.  Նավթային գործունեություն իրականացնելու համար կնքվում են`

  • նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմա­նագրեր,
  • արտադրանքի բաժանման մասին պայմանագիր,
  1. Արտադրանքի բաժանման մասին պայմանագիրը կնքվում է նավթային գործունեության իրավունքի տրամադրման հետ միաժամանակ:
  2. Արտադրանքի բաժանման պայմանագիրը պետք է նախատեսի՝
  • նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման աշխատանքների ժամկետների առանձնացումը.
  • երկրաբանական ուսումնասիրությունների նվազագույն ծավալը, արժեքը և ժամկետը.
  • նավթային գործունեության ծախսերի փոխհատուցման, նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանները.
  • նավթի և բնական գազի շուկայական արժեքի որոշման եղանակները.
  • նավթային գործունեության ընթացքում օգտագործվող գույքի սեփականության իրավունքները:

 

  • Նավթային գործունեության իրականացման ծանուցումը

 

  1. Լիազոր մարմնինը նավթային գործունեության իրավունքի տրամադրումից հետո 14 օրյա ժամկետում այդ մասին գրավոր իրազեկում է ընդերքօգտագործման իրավունք կրողներին.:
  2. Ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացվում են ընդերքօգտագործողների և նավթային գործունեության իրավունք կրողի հետ փոխհամաձայնեցման դեպքում:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման ժամկետները

 

  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը տրամադրվում է 5 տարին չգերազանցող ժամկետով։ Իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա այն կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 2 ժամանակահատվածի համար, յուրաքանչյուր անգամ՝ 2 տարվանից ոչ ավելի ժամկետով:
  2. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված թույլտվության գործողության ժամկետը դրանց պաշարների հաստատումից հետո 20 օրվա ընթացքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:
  3. Նավթային գործունեության ժամկետներն ամրագրվում են նավթային գործու­նեության իրավունքը հավաստող փաստաթղթերում:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Երկրաբանական ուսումնասիրության կարգը

 

  1. Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը, որը ձեռք է բերել այդ իրավունքը սույն օրենքով սահմանված կարգով:
  2. Երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության, կնքված արտադրանքի բաժանման և երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրերի ու ծրագրի հիման վրա:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության բովանդակությունը

 

  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը (այսուհետ` թույլտվություն) մասնավորապես ներառում է՝

1) թույլտվության հերթական համարը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.

2) պայմանական տարածքի համարը, ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով:

  1. Թույլտվությանը կցվում են ծրագիրը և երկրաբանական ուսումնասիրության ու արտադրանքի բաժանման պայմանագրերը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:

 

 

  • Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումը

 

  1. Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
  2. Դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են` (թղթային և էլեկտրոնային տարբերակով)

1) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը (պետական գրանցման համարը).

2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար ծրագրով պահանջվող ժամկետը.

3) պայմանական տարածքի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, և հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.

4) ծրագիրը` համաձայն սույն օրենքի 26-րդ հոդվածով և լիազոր մարմնի սահմանված պահանջներին համապատասխան.

5) տեղեկություններ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների, հիմնական անձնակազմի անդամների մասին՝

ա. նավթային գործունեության ոլորտում ունեցած մասնագիտական փորձը հավաստող տեղեկանք՝ ներկայացնելով նավթային գործունեության ուսումնասիրության և (կամ) արդյունահանման տարեթիվը, երկիրը, արդյունքները,

բ. ծրագրով պահանջվող ինժեներատեխնիկական կազմի առկայության մասին տեղեկանք, իսկ ինժեներատեխնիկական կազմի բացակայության դեպքում՝ համապատասխան մասնագիտական փորձ կրող կազմակերպության հետ կնքված համապատասխան տեղեկանք և տվյալներ կազմակերպության մասին «ա» ենթակետով նախատեսված տեղեկանքը, ինչպես նաև ընկերության տնօրենի երաշխավորագիրը, որ այլ երկրների նավթային գործունեությունը չի դադարեցվել տվյալ երկրի օրենքների կամ պարտականությունների չկատարման հիմքով,

գ. ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝

տեխնիկական միջոցների առկայության մասին տեղեկանք, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տեխնիկական միջոցի համար տեխնիկական անձնագիրը և համապատասխան պայմանագրի պատճենները, ներառելով տեխնիկական միջոցների ողջ ցանկը, մանրամասն նկարագրությունը, վճարման և մատակարարման ժամկետները և պայմանները,

պայմանագրերը պետք է կնքված լինեն ուսումնասիրության ծրագրի ժամկետով,

ֆինանսական միջոցների առկայությունը հավաստող տեղեկանք, որը ներառելու է աշխատավարձը, կապիտալ ծախսերը և պետական տուրքը, իսկ տրամադրված վարկային գծի կամ բանկային երաշխիքի, կամ ֆինանսական միջոցների փոխառության առկայության դեպքում՝ նաև համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը,

Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրված՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

6) ֆինանսական ծախսերի մասին տեղեկանք, որը պետք է ներառի մանրամասներ ուսումնասիրության աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ,

7) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

8) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

 

  • Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը

 

  1. Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում ծրագիրը (թղթային և էլեկտրոնային տարբերակով)` համաձայնեցման նպատակով:
  2. Ծրագիրը պետք է ներառի`

1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.

2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան և ծավալները:

  1. Ծրագրին կցվում են՝

1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.

2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը.

3) նավթամթերքների թափոնների կառավարման պլանը և նավթամթերքների թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները՝ օրենսգրքի 5.1 գլխով սահմանված պահանջներին համապատասխան:

 

  • Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումի վերաբերյալ որոշման ընդունումը

 

  1. Նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումի ստացման օրվանից հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին:

2.Դիմումի գրանցման օրվանից հետո` 30 աշխատանքային օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը ներկայացնում է սույն օրենքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է փորձաքննական եզրակացություն:

  1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական:
  2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:
  3. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել միևնույն պայմանական տարածքի համար, ապա նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
  4. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում նշված տեղեկությունները կեղծ են կամ ոչ ամբողջական.

2) դիմումատուի առկա ֆինանսական և տեխնիկական կարողություններն ու միջոցները բավարար չեն լինի ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար կամ դրանք հավաստող փաստաթղթերը ներկայացված չեն.

3) նավթային գործունեության ոլորտում դիմումատուն չունի առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, իսկ մասնագիտական փորձի բացակայության դեպքում՝ առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ կրող ինժեներատեխնիկական կազմ՝ ներկայացված մասնագետի պահանջներին համապատասխան.

4) եթե ուսումնասիրության ծրագիրը չի բավարարում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պահանջներին.

5) եթե դիմումատուն ունի ժամկետանց պարտավորություններ.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասի 3-6-րդ կետերով նախատեսված հիմքով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած նավթային գործունեության որևէ իրավունք.

7)  երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

8) պայմանական այն տարածքի որի համար դիմումատուն դիմել է, նավթային գործունեության իրավունքը դադարեցված օբյեկտ է և իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով և առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը.

  1. Դիմումի մերժման վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը՝ բացառելով որևէ խտրականություն:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության և արտադրանքի բաժանման մասին պայմանագրերի կնքումը

 

  1. Լիազոր մարմնի կողմից նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 10-օրյա ժամկետում հրավիրվում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ու սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված արտադրանքի բաժանման մասին պայմանագրերն իր կողմից վավերացնելու համար:
  2. Պայմանագրերի վավերացումից հետո 10-օրյա ժամկետում դիմումատուին տրվում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Թույլտվությունը, նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արտադրանքի բաժանման մասին պայ­մանագրերը և ծրագիրը համատեղ՝ նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթն են:
  4. Նավթի և բնական գազի երկրա­բանական ուսումնասիրության մասին պայմա­նագիրը պետք է նախատեսի`

1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.

2) աշխատանքների կատարման ժամանակացույց (ժամկետներն ըստ երկրաբանական ուսումնասիրության փուլերի), այդ թվում՝ նաև ստացված երկրաբանական տեղեկություններն ընդերքաբանական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները.

3) պայմանական տարածքի համարը  և կոորդինատները.

4) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ ծրագրի.

5) բնապահպանական միջոցառումները` Հայաստանի Հանրապետության բնա­պահպանական օրենսդրությանը համապատասխան:

 

 

  • ՀՈԴՎԱԾ 29. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգումը

 

  1. Թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե թույլտվության ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նավթային գործունեության իրավունք կրողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ կամ իրավունք կրողը չի կատարել երկրաբանական ուսումնասիրության ծրագրով՝ թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի պահին նախատեսված յուրաքանչյուր աշխատանքի առնվազն 70%-ը, ինչպես նաև չի կատարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին դիմումի ներկայացման պահի դրությամբ նախատեսված ծավալով հատկացումները՝ բացառությամբ եթե չի կատարել գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ պատճառներով, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը:
  2. Թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե իրավունք կրողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված՝ նավթի և բնական գազի հնարավոր կուտակումների համար ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան սկզբնական տարածքի 25 տոկոսը:
  3. 3. Նավթի և բնական գազի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը նավթի և բնական պաշարների հաստատումից հետո՝ 20 օրվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` արդյունահանման նախագիծը կազմելու համար:
  4. Նավթային գործունեության իրավունք կրող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան թույլտվության գործողության ժամկետի ավարտից 9 ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ժամկետի երկարաձգման մասին դիմումում պետք է նշվեն`

1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.

2) հանգամանքները, որոնք հիմք են նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.

3) հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին.

4) փոփոխված աշխատանքային ծրագիրը.

5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:

  1. Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո 20 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է փորաձաքննական եզրակացություն:
  2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական:
  3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն կետում սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:
  4. Եթե թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված փոփոխված ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 25-րդ հոդվածում ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
  5. Լիազոր մարմնից դիմումի բավարարման մասին ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

  • Նավթի եվ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ծրագրում կատարվող փոփոխությունը

 

  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել ծրագրում:
  2. Ծրագրում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցվելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարվելուց հետո:
  3. 3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո 20 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրում է փորաձաքննական եզրակացություն:
  4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական:
  5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն կետում սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված:
  6. Եթե ներկայացված փոփոխված ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածում ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 15-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
  7. Լիազոր մարմնից դիմումի բավարարման մասին ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:
  8. Եթե փոփոխված ծրագրում նախատեսվում է 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման, ապա ծրագրի փոփոխության վերաբերյալ դիմումին կից ծրագիրը պետք է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 18-րդ հոդվածների պահանջներին համապատասխան։
  9. Սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվող համատեղ ծրագիրը ներկայացվում է իրավունք կրողների կողմից մեկ դիմումով։

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը
  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրող անձը, որը ցանկանում է հրաժարվել պայմանական տարածքի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին՝ իր համար ցանկալի օրվանից առնվազն 9 ամիս առաջ:
  2. Դիմումում և դրան կից ներկայացվում են`

1) նշում հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.

2) պայմանական տարածքի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.

3) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

4) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերը:

  1. Լիազոր մարմինը հրաժարման դիմումը մերժում է եթե դիմումատուն չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ դրանք ամբողջական չեն:
  2. Հրաժարման դիմումի նկատմամբ կիրառվում է օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված կանոնները։
  3. Պայմանական տարածքի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում պայմանական տարածքի նկատմամբ մինչև հրաժարումն ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից և պատասխանատվությունից:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգումը

 

  1. Թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե նավթային գործունեության իրավունքի երկարաձգումը պայմանավորված է իրավունք կրողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:
  2. Թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե իրավունք կրողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված՝ նավթի և բնական գազի հնարավոր կուտակումների համար ոչ հեռանկա­րային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան տրամադրված սկզբնական տարածքի 25 տոկոսը:
  3. Ժամկետի երկարաձգման մասին դիմումում պետք է նշվեն`
  • երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
  • հանգամանքները, որոնք հիմք են նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
  • հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին.
  • փոփոխված ծրագիրը.
  • երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:
  1. Թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներ­կայաց­ված դիմումի գրանցման օրվանից հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահա­տականը, այդ թվում` բնապահպանական ծրագիրը՝ ներ­կայաց­նում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Շրջակա միջավայրի պահպա­նության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրում է ծրագրի մասին եզրակացություն:
  2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատ­ման բացասական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:
  3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնա­հատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումա­տուին: Եթե սույն կետում սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատաս­խա­նատվություն:
  4. Եթե թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար ներկայաց­­ված փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված փոփոխված ծրագիրը չի համա­պատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածով ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 5-օրյա ժամկետում դրա մասին տեղե­կացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամ­կետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահ­մանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
  • Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասի­րության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերաց­նելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամ­կետ­ում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասի­րության իրա­վունքի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության ծրագրում կատարվող փոփոխությունը

 

  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել ծրագրում, որի մասին լիազոր մարմնին ներկայացնում է դիմում:
  2. Դիմումին կից ներկայացվում է՝
    • պայմանական տարածքի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը.
    • երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը, այդ թվում նաև բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը, այդ թվում փոփոխված բնապահպանական ծրագիրը:
  3. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակով ներ­կայաց­ված դիմումի գրանցման օրվանից հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված ծրագիրը և բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահա­տականը, այդ թվում` բնապահպանական ծրագիրը՝ ներ­կայաց­նում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Շրջակա միջավայրի պահպա­նության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրում է ծրագրի մասին եզրակացություն:
  4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատ­ման բացասական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:
  5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնա­հատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումա­տուին: Եթե սույն կետում սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատաս­խա­նատվություն:
  • Եթե թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար ներկայաց­­ված փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված փոփոխված ծրագիրը չի համա­պատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածով ներկայացված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո 5-օրյա ժամկետում դրա մասին տեղե­կացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամ­կետում վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահ­մանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
  1. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասի­րության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերաց­նելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամ­կետ­ում դիմումատուի չներկայանալու դեպքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասի­րության իրա­վունքի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

Հոդված 34. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք  կրողի իրավունքներն ու պարտականությունները

 

  1. Իրավունք կրող անձն իրավունք ունի`

1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված պայմանական տարածքում նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.

2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավելու երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.

3) հայտնաբերված արդյունաբերական նշանակություն կրող նավթի և բնական գազի պաշարների գնահատումից հետո դիմելու լիազոր մարմին` արդյունահանման իրավունք ստանալու համար:

  1. Իրավունք կրող անձը պարտավոր է`

1) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել ստանդարտներին, նորմերին ու կանոններին համապատասխան.

2) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին համապատասխան.

3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել կատարված աշխատանքների մասին միջանկյալ հաշվետվություն.

4) այլ օգտակար հանածոների հայտնաբերման դեպքում 14 օրվա ընթացքում տեղեկացնել լիազոր մարմնին.

5) չխոչոնդոտել օրենսգրքով սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք կրող ընկերությունների բնականոն գործունեությունը.

6) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին.

7) առանց լիազոր մարմնի համաձայնության երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունը չհանձնել երրորդ կողմին.

8) նավթի և բնական գազի հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացնել բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերին, ստանդարտներին, կանոններին ու պահանջներին համապատասխան.

9) նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման դեպքում լիազոր մարմնի և իրավունքով տրամադրված պայմանական տարածքին հարակից պայմանական տարածքներում նավթային գործունեություն իրականացնող կազմակերպությունների  հետ փոխհամաձայնեցնել ուսումնասիրության հետագա իրականացվելիք աշխատանքները՝ լիազոր մարմնի համաձայնությամբ.

10) լիազոր մարմնին տեղեկացնել սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին փոփոխություն կատարելուց հետո` 14 օրվա ընթացքում

11) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում և լիազոր մարմին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետում իրական սեփականատիրոջ  փոփոխության  պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում` ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

12) խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի աշխատանքներ օրենսգրքով սահմանված պահանջներով.

13) լիազոր մարմին ներկայացնել «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում ֆինանսական հաշվետվություն` համապատասխան հիմնավորող փաստաթղթերով.

14) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ, լիազոր մարմին ներկայացնել ուսումասիրության ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն.

15) ուսումնասիրության թուլտվության ժամկետի ավարտից հետո՝ 90 աշխատանքային օրվա ժամկետում  լիազոր մարմին ներկայացնել  «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆինանսական համապարփակ հաշվետվություն թույլտվության ամբողջ ժամանակաշրջանի համար.

16) ուսումնասիրության թույլտվության ժամկետի ավարտից հետո՝ 120 աշխատանքային օրվա ժամկետում լիազոր մարմին ներկայացնել ուսումասիրության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ աուդիտորական հաշվետվություն։

 

  • ՀՈԴՎԱԾ 35. Երկրաբանական տեղեկության արտահանումը

 

  1. 1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողը կարող է փորձարկելու և վերլուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապարի կամ նավթի ցանկացած նմուշներ, եթե մինչև արտահանումը նմուշների ներկայացուցչական մասերը հանձնվել է լիազոր մարմնին` բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշների՝ լիազոր մարմնին հանձնումը կխանգարի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող նմուշների ճիշտ վերլուծում և փորձարկում կատարելուն: Նման դեպքերում նմուշների արտահանումը պետք է կատարվի բացառապես լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:
  2. 2. Տեխնիկական գրանցումների և այլ տվյալների բնագրերը կարող են արտահանվել միայն լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո՝ ներկայացնելով երաշխիքներ Հայաստանի Հանրապետությունում գրանցումների համեմատելի պահպանման և դրանց վերադարձման համար:

 

  • Նավթի և բնական գազի երկրաբնական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և փորձանմուշների տեղափոխումը

 

  1. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողը երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ նավթի և բնական գազի պաշարների քանակի և որակի, հանքավայրի շահագործման ռեժիմի պայմանների գնահատման համար:
  2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը:

 

 Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

  • ՀՈԴՎԱԾ 37. Նավթային գործունեության ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները

 

1.Նավթային գործունեության ընթացքում բնության և շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությանը համապատասխան: 

   

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

  • ՀՈԴՎԱԾ 38. Նավթային գործունեության ընթացքում ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության պայմաններն ու պահանջները

 

1.Նավթային գործունեության ընթացքում ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 

  

  • ՀՈԴՎԱԾ 39. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

 1. Սույն օրենքի պահանջների խախտման համար նավթային գործունեության իրավունք կրողը և (կամ) նրանց պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն:

2. Արգելվում է առանց նավթային գործունեության իրավունքի նավթային գործունեության իրականացումը: Առանց սույն օրենքով սահմանված թույլտվության  նավթի ու բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելն առաջացնում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար սահմանված պատասխանատվություն:

   

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ՆԱՎԹԻ և ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

  • ՀՈԴՎԱԾ 40. Նավթի և բնական գազի պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, նավթի և բնական գազի երևակումների ու հանքավայրերի պետական կադաստրի վարումը

 

  1. Նավթի և բնական գազի պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, նավթի և բնական գազի երևակումների ու հանքավայրերի պետական կադաստրի վարումը իրականացվում է օրենսգրքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

  • ՀՈԴՎԱԾ 41. Նավթային գործունեության վճարների տեսակները

 

  1. Նավթային գործունեություն իրականացնելիս կատարվում են հետևյալ վճարները`

1) բնապահպանական` բնապահպանական միջոցառումների իրականացման համար.

2) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` նավթի և բնական գազի արդյունահանման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար՝ օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքում և կարգով.

3) նավթային գործունեության թույլտվության  տրամադրման պետական տուրք.

4) Հայատանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված այլ հարկեր և վճարներ:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

  • ՀՈԴՎԱԾ 42. Վեճերի լուծման կարգը

 

 Նավթային գործունեության ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

  

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  • ՀՈԴՎԱԾ 43. Անցումային դրույթներ

 

  1. 1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրված իրավունքները պահպանում են իրենց ուժը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
  2. 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում լիազոր մարմինը մշակում և կառավարության հաստատմանն է ներկայացնում նավթի և բնական գազի պաշարների դասակարգման կարգը։
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները:

 

  

  • ՀՈԴՎԱԾ 44. Եզրափակիչ դրույթներ

  

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    28.09.2020 - 13.10.2020

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1048

Принт