Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
  • որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում և 3.1-ին կետի 1-ին ենթակետում «սպասարկման իրականացման» բառերից հետո լրացնել «, ներառյալ` այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու կամ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերը.
  • Որոշման 11-րդ հավելվածով հաստատված կարգի վերնագրում և ամբողջ տեքստում «սպասարկման իրականացման» բառերից հետո լրացնել «, ներառյալ` այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու կամ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերը` համապատասխան հոլովաձևերով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    18.09.2020 - 04.10.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5190

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Հայկուհի Խաչատրյան

18.09.2020

Նույն յաջողությամբ 1 լիցենզիայից զրկելուց , բոլորը զրկեք ։

Հայկուհի Խաչատրյան

18.09.2020

Դեղատան լիցենզիայով , ո՞նց կարող է ծննդատուն բացել ։

Հայկուհի Խաչատրյան

18.09.2020

Բարև Ձեզ դեմ եմ ։ Եթե նույն գործունեությունն է ծավալելու ապա կողմ է ։ Դեղատան լիցենզիան ծննդատուն բացելու հետ ի՞նչ կապ ունի ։

Узнать больше