Добавить в избранное

В стадии разработки

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ

    Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։ 

   Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:

        Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝

        1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս  նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:

        2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները:

        3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ:

        4. Օրենսգիրքը մշակելիս  հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը:

         Օրենսգրքի նախագծի  առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական:

  • Обсуждалось

    16.06.2017 - 03.07.2017

  • Тип

    Кодекс

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Охрана природы, Авиация, Градостроителство, Работа и занятость, Социальное обеспечение, Энергетика и природные ресурсы, Культура, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Принудительное исполнение судебных актов, Конституционное и административное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18063

Принт

Предложения

Գեւորգ Հայրապետյան

03.07.2017

Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի3-րդ մասում "անձնական տվյալների սուբյեկտի" բառերից հետո ավելացնել "կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի" բառերը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տեղեկություններ տրամադրելու ոչ միայն տվյալների սուբյեկտի, այլ նաեւ լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա: Այսպես, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում: Նախագծից դուրս է մնացել լիազոր մարմնին Օրենքով սահմանված տեղեկությունները չտրամադրելու (Օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու) համար պատասխանատվությունը:

Գեւորգ Հայրապետյան

03.07.2017

Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի (Անձնական տվյալների պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասում "հավաքման" բառից հետո ավելացնել "ամրագրման" բառը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ անձնական տվյալների մշակում է անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որն, ի թիվս այլնի, կապված է անձնական տվյալները ամրագրելու հետ, այնինչ Նախագծից Օրենքի նշված ձեւակերպումը դուրս է մնացել: Արդյունքում, անձնական տվյալների մշակման այդ ձեւի (ամրագրման) կարգը խախտելու համար պատասխանատվություն չի սահմանվել:

Անգին Տոնոյան

25.06.2017

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածը հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հեդվածի պահանջին: Առաջարկում եմ վերանայել այն: 2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 65-րդ հոդվածով սահմանվում է վարչական վարույթին մասնակցող անձանց շրջանակը: Վարչական վարույթի մասնակիցների մեջ առաջարկում եմ ընդգրկել նաև երրորդ անձանց, որոնց իրավունքներն ու օրինական շահերը կարող են շոշափվել գործով կայացված որոշմամբ: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի 68-րդ հոդվածի 8-րդ մասում առաջարկում եմ հստակ սահմանել փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների լիազորման կարգը՝ նկատի ունենալով, որ նախագծից պարզ չէ, թե լիազորագիրը պետք է տրվի հասարակ գրավոր ձևով, թե՝ նոտարական վավերացմանբ: Հստակության բացակայությունը կարող է հանգեցնել վարչական մարմնի կողմից իր լիազորությունների չարաշահմանը:

Узнать больше