Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Обсуждалось

    18.08.2020 - 03.09.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6655

Принт

Предложения

Նաիրա Սիմոնյան

19.08.2020

Դպրոցներին,անկախ դասարանների կամ աշակերտների թվից,հարկավոր է տնտեսվարի կամ բանվորի հաստիք։Տարիներ ի վեր չվերանորոգված շինություններում ամենօրյա խնդիրներն անպակաս են։ Արդյոք պետությունը պատրաստ է հատկացնել այնքան գումար,որ դպրոցը ընթացիկ վերանորգումների համար ամեն օր մասնագետներ հրավիրի դպրոց եւ կնքի նրա հետ ՔԻՊ։Պետք է հաշվի առնել նաեւ ռիսկերը' երեխան դասարանում' դուռն է փակվում,ապակի է կոտրվում,սան,հանգույցի հետ խնդիրներ են ծագում եւ այլն,ով պետք է հրատապ լուծում տա այս խնդիրներին։Կարծում եմ յուրաքանչյուր դպրոցում'անկախ դասարանների թվից,բանվորի մեկ հաստիքը պարտադիր է։

Սիրանուշ Ավագյան

18.08.2020

Ակնկալվում էր աշխատավարձի բարձրացում,ոչ թե հաստիքների կրճատում:Հասկանալի է ներկայս ղեկավարությունը չկարողացավ տարբերվել նախկինց:Նախկին ղեկավարության օրոք դպրոցներ փակվեցին,ներկայինս՝ հաստիքներ կրճատելով մի շարք մասնագետների և մանկավարժների դուրս է թողնում բախտի քմահաճույքի:Եվ իհարկ է դրան անմիջապես կհետևի դպրոցի օպտմալացում:Դե բացատրեք թե ո՞րն է ձեր առավելությունը:Ինչ է դպրոցին գրադարանավար պետք չէ՞:Դե ուրեմն ԴԱԿ համակարգում այլ աշխատող գտեք,թե օպերատորը պետք է անի 0,5 դրույք վարձատրվելով:Դպրոցի աշակերտներին պետք չէ գրադարանը,ուսուցիչները չպետք է օգտվեն գրադարանց:Սա է ձեր գերծախագիծը՝ խավար, անկրթ սերունդ:Իֆորմատկայի ուսուցիչը դպրոցում ունենալով 5 դասաժամ,աշխատում է նաև օպերատոր:Պատկերացրեցիք ձեր արհամարական վերաբերմունքը նման մասնագետների նկատմամբ:Աշխատում ենք,վերապատրաստվում ,ստանում ենք տարակարգ, որ այսօր , ինչ որ մեկի խեղաթյուրված նախագծի պատճառով դուրս մնանք դպրոցից:Իհարկե հանրապետությունում պետք է գործեն մի քան դպրոցներ,քան որ այնտեղ հաճախում են նախարարների,պատգամավորների և այլնի երեխաները;Այդ դպրոցները պետք է հարատևեն:Մնացածը փակեք:Ինչո՞վ եք թուրքից տարբերվում:Երբեք չփորձեք բարձրաձայնաել թե դուք ուրիշ եք,դուք ավելի վատն եք: Կարծես երկիրս բաժանվել է երկու մեծծծ խմբի,մի խումբը չգիտես ի՞նչ է անում ու պարգևավճար ստանում,իսկ մյուս խումբը՝ չգիտես թե ի՞նչ չի անում,որ եղած հաստիքն ու գումարը կրճատում են։Մինչև հիմա հավատացել եմ Ձեզ,բայց փաստերը բերում են նրան,որ դուք աշխատում եք Ձեր շահերի համար և ստվերում դպրոցի կիրթ ու կրթող խավին։Կրթության գլխին խավարի ՄԵԾ ամպ է կախված,հոգացեք Ձեր երկրի ապագա ակադեմիկոսների,ուսուցիչների,սպորտսմենների,մեդալներ բերող դպրոցական և ուսանողական օլիմպիականների կրթական ապագայի մասին։Քայլեր արեք,մի թողեք կործանվի մեր ավանդական դպրոցը։Նորարարությունը շատ անհրաժեշտ է եթե դա անում է և առաջարկում դպրոցի հոգսն ու խնդիրները ճանչող մեկը։Ամպագորգոռ խոսքռրն ու նախագծվող ծրագրերը փլզում են դպրոցս։Հարգելիս ես արդեն մեկ անգամ ապրել եմ դպրոց փակելու դառը ճակատագիրը,չեմ կամենա ոչ մի տնօրենի և ուսուցչի։Թույլ մի տվեք երկիրը կանգնի անգրագիտության եզրին։եղեք կրթութան աջակից և սատարող։

Узнать больше