Добавить в избранное
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am) 15.08.2020 11:05:35 | 3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով նախատեսել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահի համար 18.00 և հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար 17.00 գործակիցը: Մինչդեռ նույն օրենքով ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար պաշտոնային դրույթաչափի հաշվարկման գործակից է սահմանված 11.00, իսկ դատավորի համար՝ 10.00: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով սահմանված չէ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նույնական են օրենքի գործող կարգավորմանը՝ վերաքննիչ դատարանի նախագահ՝ 11.50 և վերաքննիչ դատարանի դատավոր 11.00 գործակցով: Վարձատրության նման էական տարբերության պայմաններում ակնհայտ անարդարացի մոտեցում է դրսևորվում ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև՝ նսեմացնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կատարվող գործունեության բարդությունը, կարևորությունն ու պատասխանատվությունը: Առաջարկում ենք. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և նախագահի համար նախատեսել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարձատրության համեմատ արդարացի վարձատրություն: | Չի ընդունվել |