Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am) 15.08.2020 11:05:35 3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով նախատեսել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահի համար 18.00 և հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար 17.00 գործակիցը: Մինչդեռ նույն օրենքով ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար պաշտոնային դրույթաչափի հաշվարկման գործակից է սահմանված 11.00, իսկ դատավորի համար՝ 10.00: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով սահմանված չէ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նույնական են օրենքի գործող կարգավորմանը՝ վերաքննիչ դատարանի նախագահ՝ 11.50 և վերաքննիչ դատարանի դատավոր 11.00 գործակցով: Վարձատրության նման էական տարբերության պայմաններում ակնհայտ անարդարացի մոտեցում է դրսևորվում ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև՝ նսեմացնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կատարվող գործունեության բարդությունը, կարևորությունն ու պատասխանատվությունը: Առաջարկում ենք. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և նախագահի համար նախատեսել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարձատրության համեմատ արդարացի վարձատրություն: Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: