Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

________________   2020 թվականի N ___ - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի
    19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
  • որոշման N 4 հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասնանիշ կոդերի, ըստ հետևյալ դաշտերի՝ գնահատման (հաշվետու) տարի, ամիս, ապրանքի ծածկագիր, բաժին (I-XXI), անվանում (ԱՏԳԱԱ) ըստ՝ խմբի  (2-նիշ ծածկագիր), ենթախմբի  (4-նիշ ծածկագիր), արտահանման/ներմուծման երկրի, ծագման երկրի, առևտուր անող/նշանակման երկրի, ռեժիմ, ռեժիմի առանձնահատկություն, արտոնություններ (մաքսավճար (պետական տուրք), մաքսատուրք, ակցիզ, ԱԱՀ, բնապահպանական), չափի միավոր, քանակ, նետտո քաշ/ հիմնական չափի միավորով (կգ), մաքսային (վիճակագրական) արժեք (ՀՀ դրամ, ԱՄՆ-ի դոլար), գանձումներն ըստ հարկատեսակների (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ/վճար, ճամապարհային հարկ/վճար, հաստատագրված վճար, ԱԱՀ, մաքսատուրք), մաքսատուրքի միասնական դրույքաչափ (ադվալորային կամ յուրահատուկ), մաքսատուրքի բացառության դրույքաչափ, հատուկ պաշտպանական միջոցներ (հատուկ տուրք, հակագնագցում, փոխհատուցում), ֆիզիկական/իրավաբանական անձ, տեղեկատվության աղբյուր:

Յուրաքանչյուր ամիս կուտակային կարգով

էլեկտրոնային

ամսվա ավարտից
20 օրվա ընթացքում 

»

 

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության                                           Ն. Փաշինյան
                  վարչապետ                                                    

 

  • Обсуждалось

    18.07.2020 - 02.08.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4969

Принт