Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
551 Մամիկոն Խաչատրյան 10.07.2020 23:48:05 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: