Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լուսինե Ավետիսյան 27.06.2020 08:12:13 Խնդրում եմ վերանայել դրույքաչափը Չի ընդունվում Չի կարգավորվում չափորոշրով
2 Լուսինե Ավետիսյան 27.06.2020 08:12:13 Վերանայել աշակերտների թիվը դասարանում`կրտսեր դպրոցում Չի ընդունվում Հարցը չի կարգավորվում չափորոշչով
3 Արամ Փախչանյան 27.06.2020 13:07:27 Ցավոք հավելվար 2-ում կետերի համարակալումը խառնվել է, այնպես որ պետք է հղումը անեմ տեքստի դրվագը ներկայացնելով։ Առաջարկում եմ «Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն» պարբերությունը շարադրել հետեւյալ տեսքով՝ « -Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։Աշակերտները կարողանում են ընկալել եւ արդյունավետ կիրառել վերարձակված և ընհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները։...»։ Շարունակությունը ըստ տեքստի։ Հիմնավորում՝ փաստաթղթի հմտությունների ցանկում առկա է վերարձակվելու եւ ընդհանրացնելու պահանջը, սակայն այդ հմտությունների ձեւավորումը առաջնայնորեն կատարվում է մաթեմատիկայի միջոցով, եւ մաթեմաթիկա առարկայի ընկալումը անհնարին է առանց այդ կարողությունների։ Վերարձակված մտածողությունը կյանքում վերյուծելու, արդյունավետ մոդելներ կառուցելու, երեւույթները դասակարգելու եւ կարեւորի վրա կենտրոնանալու հիմնական գործիքն է, եւ, կարծում եմ, այն պետք է շեշտվի կարողությունների ցանկում։ Երեւույթների ընհրանրացումը նաեւ կարեւորագույն կարողություն է, որը իր հերթին հիմնված է վերարձակված մտածողության վրա։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան փոփոխություններ
4 Ալինա Բաղդասարյան 27.06.2020 16:33:57 Հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատումը անթույլատրելի է: Նախարարության հիմնավորումը անընդունելի է. այդ «տրամաբանությանբ» հայերեն «ճիշտ» խոսել կարող են սովորել` հետևելով հեռուստասերիալներին և սոցցանցերում գրառումներին կամ խոսքին: Հայերենը պաշտպանության խիստ կարիք ունի: Ընդունվել է ի գիտություն Տեղեկացնում ենք, որ գործող չափորոշչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է, նոր նախագծում՝ 718 ժամ է։ Գործող չափորոշչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է, նոր նախագծում՝ 893 ժամ է։ Գործող չափորոշչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է, նոր նախագծում՝ 571 ժամ է։ Նոր նախագծով ժամերում ընդգրկված չեն ընտրովի բաղադրիչի ժամերը։
5 Ալինա Բաղդասարյան 27.06.2020 16:33:57 Դրույքաչափը դարձնել 18 կամ 20 դասաժամ: Չի ընդունվում Չի կարգավորվում չափորոշչով
6 Անահիտ Ղուկասյան 27.06.2020 22:28:41 Հայոց լեզվի քերականությունն այնքան բարդ է, որ հայերենի ժամերը շատ քիչ են աշակերտին այն լիարժեք ուսուցանելու համար։ Չմոռանանք, որ ուսուցիչն աշխատում է նաև ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ և նա ունի ժամանակի խնդիր։ Գյուղական դպրոցների բազմահամակազմ դասարաններում ուսուցիչը որքան էլ ճիշտ օգտագործի 45 րոպեն, միևնույնն է, նորից լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ աշակերտների հետ աշխատելու և ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այսօր մեր առաջ լուրջ մարտահրավեր է դրված՝ ունենալ կիրթ և գրագետ սերունդ։ Առաջարկում եմ ավելացնել հայերենի ժամերի քանակը։ Դա պետք է և՛ աշակերտին, և՛ ուսուցչին։ Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն Գործող չափորոշչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է, նոր նախագծում՝ 718 ժամ է։ Գործող չափորոշչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է, նոր նախագծում՝ 893 ժամ է։ Գործող չափորոշչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է, նոր նախագծում՝ 571 ժամ է։ Նոր նախագծով ժամերում ընդգրկված չեն ընտրովի բաղադրիչի ժամերը։
7 Armine Sahakyan 28.06.2020 00:26:04 Խնդրում եմ անդրադառնալ դասարանում աշակերտների խտության նվազեցմանը և ուսուցչական դրույքաչափի իջեցմանը։ Չի ընդունվում Չի կարգավորվում չափորոշչով
8 Նարինե Պողոսյան 28.06.2020 02:55:58 Բարև Ձեզ։ Ինձ շատ դուր եկան տարրական դպրոցի հետ կապված բոլոր հիմնավորված փոփոխությունները, մասնավորապես միավորային գնահատականների չեղարկումը։ Կցանկանայի կամավոր վերապատրաստումը իրականացվեր բոլոր ուսուցիչների համար, քանզի տարրական դասարանների դասվարները պիտի սպասեն առնվազն 3 տարի։ Չի ընդունվել Չի կարգավորվում չափորոշրով
9 Նարինե Պողոսյան 28.06.2020 02:55:58 Խնդրում եմ վերանայել ՀԱՅԵՐԵՆԻ դասաժամերի կրճատման հիմնավորումը։ Այլ դասաժամերի ընթացքում հնարավոր չէ գիտելիք ստանալ մայրենի առարկայից։ Հայերենը մեր մայրենին է, մենք դարեր ի վեր գոյատևել ենք լեզվի ու հավատքի շնորհիվ։ Որքանո՞վ է ճիշտ կրճատել լեզվի պահպանման ու զարգացման դասաժամը, այն լրացնել օրինակ բնագիտության դասին։ Կզարգանա բառապաշարը, իսկ քերականությու՞նը, ուղղագրությու՞նը, իսկ հայ հանճարների ստեղծագործությունների բացահայտումն ու վերլուծությու՞նը։ Այսօր շատ ուսուցիչների մտահոգության առիթ դարձավ այս հարցը։ Վստահ եմ,որ շատ են լինելու այս հարցի քննարկումները։ Առաջարկում եմ, որպես ՀՀ քաղաքացի, որպես ուսուցիչ, որպես մայրենի լեզվի կրող և տարածող, ավելացնել մայրենիի դասաժամերը բոլոր դասարաններում՝ հասցնելով շաբաթական 10 ժամի։ Դա կլինի հայապահպանման առաջին գլխավոր դրույթը։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն Գործող չափորոշչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է, նոր նախագծում՝ 718 ժամ է։ Գործող չափորոշչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է, նոր նախագծում՝ 893 ժամ է։ Գործող չափորոշչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է, նոր նախագծում՝ 571 ժամ է։ Նոր նախագծով ժամերում ընդգրկված չեն ընտրովի բաղադրիչի ժամերը։
10 Հասմիկ Ղազարյան 28.06.2020 12:20:40 Բարև ձեզ։ Ես առաջարկում եմ կառավարման խորհրդի հետ կապված փոփոխություններ չանել։ Նախարարությունը իր վերահսկողությունը էլ ավելի պետք է խստացնի,ոչ թե թողնի ծնողի կամ ուսուցչի որոշմանը։ Հեղափոխությունից հետո նոր ձևավորված խորհուրդները շատ արդյունավետ աշխատում են։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
11 Սիրանուշ Ղուշչյան 28.06.2020 13:51:42 Հիացած եմ նախագծով և Ձեր պրոֆեսիոնալիզմով։ Միայն համաձայն չեմ հայոց լեզվի և գրականության դասաժամերի կրճատմանը. առանց այն էլ քիչ էին այդ դասաժամերը։ Խնդրում ենք վերանայել այդ հարցը։Մեծ բողոքի պատճառ է դարձել(,,Հայ ուսուցիչների միություն,, ֆբ-յան էջում ևս բողոքի մեծ ալիք է բարձրացել այդ հարցի շուրջ)։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցության հնարավորություն տալու համար։ Ընդունվել է ի գիտություն Գործող չափորոշչով տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է, նոր նախագծում՝ 718 ժամ է։ Գործող չափորոշչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է, նոր նախագծում՝ 893 ժամ է։ Գործող չափորոշչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է, նոր նախագծում՝ 571 ժամ է։ Նոր նախագծով ժամերում ընդգրկված չեն ընտրովի բաղադրիչի ժամերը։
12 Լիլիթ Մնացականյան 29.06.2020 13:39:19 Առաջարկվող տարբերակ՝ Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզակամային առողջությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։ Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
13 Նաիրա Քերոբյան 29.06.2020 14:26:58 10-15 տարեկանների համար նախատեսված է՝ Ներկա տարբերակ՝ կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները., Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ պարզ չի գրված, թե ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հարկ ենք համարում առհասարակ հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները։ Ընդունվել է ի գիտություն կքննարկվի համապատաս մասնագիտական հանձնաժողովում
14 Նաիրա Քերոբյան 30.06.2020 08:55:14 10-15 տարեկանների համար նախատեսված է նաև այս չափորոշիչը՝ · Ներկա տարբերակ՝ ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում հավանական ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կոմնորոշվելու հմտություններ.- Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ այդ ռիսկերի մեջ կարող են նշվել այս տարիքին բնորոշ ծխելը, թմրամոլությունը, տոքսիկամոլությունը, խաղամոլությունը, անցանկալի հղիությունը և սեռավարակները։ Եթե առաջին 4-ի հետ խնդիր չենք տեսնում, ապա ամենամեծ ռիսկը սեռականի հետ կապված՝ ոչ թե դեռահասի հղիությունն ու սեռավարակն է, այլ վաղ սեռականացումն ու սեռական կյանքի վաղ սկիզբը։ Դեռահասի հղիությունն ու սեռավարակը հանգիստ կարելի է կանխել պահպանակի օգնությամբ, մինչդեռ իրական ռիսկերը հոգեբանական և սոցիալական հետևանքներն են, որոնք պահպանակի կիրառմամբ չեն վերանում։ Չափորոշիչը հստակ պետք է մատնանշի, թե որ ռիսկերի մասին է խոսքը, որպեսզի հետագայում այս հարցի շուրջ մշակութային բախումներ չլինեն։ Ուստի առաջարկում ենք՝ Առաջարկվող տարբերակ՝ Ծնողների հետ համագործակցության միջոցով Ճանաչի և վերլուծի դեռահասության շրջանում սեռական ակտիվություն սկսելու ռիսկերն ու հետևանքները, կարողանա դրանք հակակշռել առողջությանը նպաստող սեռական ժուժկալությամբ, ինչպես նաև ճանաչի ու վերլուծի այս տարիքին բնորոշ այլ՝ ծխելու, թմրամոլության, տոքսիկամոլության, խաղամոլության ռիսկերը և ունենա դրանցից խուսափելու և/կամ նման իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ՝ ուղղորդվելով դեպի առողջ ապրելակերպի տված հնարավորություններ։ Ընդունվել է ի գիտություն, Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
15 Նաիրա Քերոբյան 30.06.2020 15:40:04 Ներկայացնում ենք 6-10 տարեկանների համար նախատեսված հերթական ոչ բավարար չափորոշիչը՝ · Գրված է ՝ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.- Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ՝ այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք դրսևորելուց առաջ երեխան նախ և առաջ պետք է հարգի իր ազգայինը, իր ավանդույթները և արժեքները։ Ուստի առաջարկում ենք եղած տարբերակը փոխարինել հետևյալով՝ Առաջարկվող տարբերակ՝ ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով իր ազգային ավանդույթներն ու արժեքները։ Չի ընդունվել Ազգային ինքնության վերաբերյալ կա առանձին վերջնարդյունք։
16 Նաիրա Քերոբյան 06.07.2020 17:27:25 Ոչ մի պարագայում Հայոց եկեղեցու պատմություն առարկան չպետք է պատմության առարկայի մեջ ներառվի։ Սովետական անաստվածության տարիները չկարողացան քանդել դարավոր եկեղեցին բայց ցավալին այն է,որ պետականաքանդ գործնեություն է ծավալում իմ հայրենակիցները կառավարական մակարդակով։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է խորացվի նույնիսկ ԲՈՒՀ֊ի ընդունելության ժամանակ ,որպես մրցութային առարկա պետք է ներառվի ինչպես Իզրայելում է։ Չի ընդունվել ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
17 Նաիրա Քերոբյան 09.07.2020 21:56:14 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
18 Ալինա Մարտիրոսյան 29.06.2020 16:28:03 Տարրական դասարանների համար (6-10 տարեկաններ) նախատեսված հետևյալ չափորոշիչը՝ Օրենքի նախագծում գրված է՝ ՛՛իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը՛՛ ԵՍ գտնում է, որ պետք չէ տարրական դասարանի աշակերտների գլուխներում սեռերի տարբերակում մտցնել՝ նշելով որ աղջիները և տղաները հավասար իրավունքներ ունեն, երեխան երեխա է, մարդը մարդ է։ Հատուկ այս մասով շեշտադրումը վաղաժամ սեռականացման է տանում։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ դա կարող է հիվանդագին ֆիքսացիաներ առաջացնել ինչ-որ անցողիկ առանձնահատկությունների վրա, որոնք համամարդկային են, այլ բան է նշել, որ մարդիկ տարբեր են իրարից, քանի որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է։ Ուստի առաջարկում ենք նախագծում եղած տարբերակը փոխարինել հետևյալով ՝ "Իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը"։ Չի ընդունվել Կանանց և տղամարդկանց իրավահավասարության և հավասար հնարավորությունների վերաբերյալ անդրադարձը չի կարող առնչություն ունենալ վաղ սեռականացման հետ։
19 Աբրահամ Ավագյան 29.06.2020 17:40:11 Առաջարկում եմ՝ ամեն առարկաչի չափորոշիչ մշակեն էդ առառկայի բոլոր ուսուցիչները, ոչ թե նախարարության ներկայացուցիչները, առաջարկում եմ մինչև առարկա հորինել ու դպրոցը գերբեռնելը՝ դասարանների աշակերտների թիվը կրճատել, որ գործի ձեր էդ Չգնահատման համակարգով սիստեմը, իվերջո՝ մշակել ազգային կրթահամակարգ, ոչ թե մինչև հմիա նստել սովետ-արտասահմանյան կրթահամակարգերի միքսերով երեխեքին բթացնել։ Վերջ տվեք տասներկուամյա ժամանակմեռցնոցուն։ Ընդունվել է ի գիտություն Չափորոշիչը մշակել են գործող մանկավարժներ
20 ԳՈՒՐԳԵՆ Հովհաննիսյան 29.06.2020 18:58:31 15-18 տարեկանների համար նախատեսված չափորոշիչների ցանկում կա այսպիսի մի չափորոշիչ՝ Գրված է ՝ վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.- Մեր փորձագիտական խումբը գտնում է, որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։ Ուստի առաջարկում ենք փոխարինել այն։ Առաջարկվող տարբերակ՝ Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ և նորարարական ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզակամային առողջությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։ Չի ընդունվել Նշված վերջնարդյունքը նախատեսված է ավագ դասարանները ավարտող աշակերտի համար, իսկ առաջարկված ձևակերպման բովանդակությունը արտացոլված է տարրական և միջին դասարանների շրջանավարտների ակնկալվող վերջնարդյունքներում
21 Լիլիթ Օհանյան 29.06.2020 19:17:43 Նվազեցնել դրույքաչափը Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
22 Լիլիթ Օհանյան 29.06.2020 19:17:43 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը անթույլատրելի է.աշակերտները ազգային դպրոցում ավելի քիչ են անցնում հայոց լեզուն,քան օտար լեզուն։Բացի դրանից,եթե բուհերում կրճատվում են հ լեզվի ժամերը,դպրոցում պետք է ավելանան,ոչ թե պակասեն։ Չի ընդունվել Առաջարկվող նախագծով «Հայոց լեզու և գրականություն» բնագավառին հատկացված ժամերն ավելին են քան գործող չափորոշչով
23 Լևոն Ստեփանյան 29.06.2020 20:31:28 Առաջարկում եմ կրոնների պատմություն առարկան անցնել 5-րդ դասարանից։ Աշակերտների թիվը դասարանում հասցնել 15-20։ Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
24 Ռուզաննա Ազարյան 29.06.2020 21:55:17 Առհասարակ ԴԵՄ ԵՄ դպրոցում որևէ տեսակի սեռական դաստիարակության իմ երեխաների համար։ Դա պետք է անի ՄԻՄԻԱՅՆ ծնողը մինիմում 15֊16 տարեկանից։ Ամբողջ այս ծրագիրը ԱԲՍՈՒՐԴ Է!!!!!!!!!!!!!!!! ԿՀՐԱԺԱՐՎԵՄ նման կրթությունից ՄԻԱՆՇԱՆԱԿ։ Եթե փոխում եք դասագրքերը, հետ բերեք մեր նախկին, բարձրորակ դասագրքերը։ Ընդունվել է ի գիտություն Չափորոշիչը սահմանում է վերջնարդյունքները՝ համապատասխան տարիքային հոգեբանությանն ու մանկավարժական մոտեցմանը։ Չափորոշչով նախատեսված չէ առանձնացված սեռական դաստիարակության բաղադրիչի ներդրում։
25 Փորձագետների խումբ Փորձագետներ 29.06.2020 22:12:19 Առաջարկում ենք՝ "իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը" չափորոշիչը փոխարինել "իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը" տարբերակով, քանի որ պետք չէ տարրական դասարանի աշակերտների գլուխներում սեռերի տարբերակում մտցնել՝ նշելով որ աղջիները և տղաները հավասար իրավունքներ ունեն, երեխան երեխա է, մարդը մարդ է։ Հատուկ այս մասով շեշտադրումը վաղաժամ սեռականացման է տանում։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ դա կարող է հիվանդագին ֆիքսացիաներ առաջացնել ինչ-որ անցողիկ առանձնահատկությունների վրա, որոնք համամարդկային են, այլ բան է նշել, որ մարդիկ տարբեր են իրարից, քանի որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է։ Չի ընդունվել Կանանց և տղամարդկանց իրավահավասարության շեշտադրումը իրականացվում է մարդու իրավունքների տիրույթում և առնչություն չունի վաղ սեռանակացման հետ։