Добавить в избранное

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ  համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների նկատմամբ շուկայահանման և արտադրության պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգը սահմանված 2006 թվականի փետրվարի 2-ի Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 179-Ն  որոշումով:

Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պետք է իրականացվի մինչև շուկայահանման գործընթացը: Սակայն անբարեխիղճ գործարարների գործողությունների արդյունքում շուկայում հայտվել է վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների անհամապատասխան արտադրանք՝ ցածր  ֆիզիկական, քիմիական ցուցանիշներով, որն ուղղակի սպառնում է ազգային անվտանգությանը: Շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը:

Ներկայումս առկա են շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման, շուկայահանման, կանոնակարգման բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ և ռիսկեր և վերջիններս  վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:

  • Обсуждалось

    09.06.2020 - 30.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5905

Принт