Добавить в избранное
Հրապարակվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:30:16 | Օրենքի նախագծի 87-րդ հոդվածը շատ վիճելի է իրավական առումով: Դատարանի որոշումից հետո նույն վարույթը իրականացնելը դա խախտում է ակտի հասցեատերերի իրավունքները և դատական պաշտպանության իրավունքը իմաստազրկվում է: Տեսականորեն հնարավոր է անձը ենթարկվի պատասխանատվության, Դատարանը բավարարի հայցը իսկ Հանձնաժողովը նորից կայացնի որոշում, որը նույնպես անվավեր ճանաչվի հանգեցնելով իրավական ՛՛կառուսել՛՛-ի: Դատական ակտից հետո վարույթը չի կարող վերսկսվել , դա խորթ է վարչարարությանը և իմաստազրկում է դատական պաշտպանության իրավունքը: Նաև կարգավորված չէ այն հարցը, որ վարչական ակտը Դատարանի կողմից մի քանի հիմքերով անվավեր ճանաչելու հարցը, որից մեկը կարող է տուգանքի հայեցողական չափը լինել: Սա հիմք է հանդիսանում, որ վարչական մարմինը փոխի տուգանքի չափը ՛՛ուղղելով՛՛ սխալ վարչարարությունը, որը, իրականում, անօրինականություն է: | Ընդունվել է ի գիտություն | Նշված դրույթը նպատակ է հետապնդում նախատեսելու հնարավորություն Վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում նոր վարչական ակտ ընդունելու համար։ Մասնավորապես այն դեպքերում, երբ դատարանը հաստատված կհամարի իրավախախտման առկայությունը, սակայն ոչ իրավաչափ կգնահատի պատասխանատվության միջոցի չափը։ Քննարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հաստատված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտին ենթարկել պատասխանատվության՝ հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումները։ |
2 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:32:00 | Օրենքի նախագծով նախատեսվել է էլեկտրոնային ծանուցման համակարգ, այնինչ այն չի համապատասխանում Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-1529 որոշմանը, որտեղ Սահմանադրական դատարանը անդրադարձել է վարչական մարմինների ծանուցման կարգին: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի 48-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ թղթակցությունը էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան գործին կցվում են թղթակցությունը ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը։ Նման իրավակարգավորումը համապատասխանում է ՍԴՈ-1529 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը։ |
3 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:33:42 | Նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: Սակայն, գտնում ենք, որ արտադական կարգով սեփականության իրավունքի վերահսկողությունը հանգեցնում է անհամաչափ միջամտության ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի ուժով: Նախագծի հեղինակը չի հիմնավորել այդ միջամտության հնարավորության ստեղծելու իրավաչափությունը: | Ընդունվել է ի գիտություն | Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու հնարավորությունը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, իսկ դրա իրականացման կարգը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով։ |
4 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:36:44 | Ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն /համակարգիչներ, սերվերներ և այլն/։ Այսպիսի կարգավորումը անօրինական է, քանի որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն Դատարանի որոշմամբ: Կապարակնքումը կամ այլ նմանատիպ միջամտությունները համարում ենք իրավունքի հետընթաց դեպի 2000 ական թվականներ, իսկ համակարգչային տեխնիկայից օգտվելու կանոնը և դրա համար որպես խոչընդոտում անձին պատասխանատվության ենթարկելը համարում ենք անհամաչափ լիազորություններ, որոնք չեն կարող լինել պիտանի անհրաժեշտ և չափավոր: Ավելին, Այդպիսի միջամտություն նույնիսկ առկա չէ հարկային հարաբերություններում և Հանձնաժողովի վարչարարության մեջ այդպիսի կանոններ նախատեսելը համաչափ և իրավաչափ չէ: | Ընդունվել է ի գիտություն | Նշված իրավակարգավորումները անհրաժեշտ են մրցակցության ոլորտում կատարվող իրավախախտումների՝ հատկապես հակամրցակցային համաձայնությունների բացահայտման համար, քանի որ առանց նման լիազորությունների գրեթե անհնար է ձեռք բերել բավարար ապացույցներ։ Ընդ որում նման իրավակարգավորում առկա է նաև «Կենտրոնական բանկի մասին» օրենքով։ |
5 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:38:39 | Տեղեկատվությունը կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում ոչ ամբողջական կամ ընդհանրապես չներկայացնելու համար՝ տնտեսվարող սուբյեկտի համար՝ մինչև 5 միլիոն դրամ, Պատասխանողի համար՝ վարույթով քննարկվող խախտման ամենախիստ պատիժը, Հանձնաժողովին խոչընդոտելու համար և/կամ խախտումները չշտկելու դեպքում, նույնպես, մինչև՝ 5 միլիոն դրամ: Անկախ տուգանքների չափից, եթե տնտեսվարող սուբյեկտի շահույթի կրկնապատիկը ավելին է քան տուգանքը, ապա տուգանվում է շահույթի կրկնապատիկի չափով: Այսպիսի կանոններ նախատեսելը չի հետապնդում իրավաչափ նպատակ, տուգանքների չափերը ակնհայտ քրեական մեղադրանք են և նպատակ են ծառայում ոչ թե կանխարգելել այլ պատժել, որը քրեական դաշտ է: Իսկ վարչական իրավահարաբերությունում քրեական քողարկված մեղադրանք սահմանելը իրավաչափ չէ: Առաջարկում ենք իջեցնել տուգանքների չափերը և նվազեցնել այն կանոնները, որոնց համար նախատեսված է պատասխանատվություն: | Չի ընդունվել | Իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը պետք է լինի այնպիսին, որ անձի համար իրավախախտում կատարելը շահավետ չլինի, այլապես ոլորտը կարգավորող նորմերը չեն ծառայի իրենց նպատակին։ |
6 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:41:10 | Առաջարկում ենք վերացնել 10 տարի վաղեմության ժամկետ սահմանելու կանոնը, դա իրավաչափ չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակների: Անձինք կարող են այդ ընթացքում ոչնչացնել փաստաթղթեր և ապացույցներ, որոնցով կարող էին պաշտպանվել Հանձնաժողովի վարույթին, այլապես մրցակցային շատ ցածր դիրքում այդ անձինք կարող են հայտնվել ի հարաբերակցություն Հանձնաժողովի: Նաև պետք է հաշվի առնել, որ անձինք պարտավոր են պահպանել փաստաթղթեր հարկային օրենսգրքով ավելի կարճ ժամկետում: Իսկ փաստաթղթերը դրանք ապացույցներ են: | Չի ընդունցել | Տնտեսական մրցակցության բնագավառում կատարվող շատ իրավախախտումներ կարող են տևել մի քանի տարի, բացի այդ իրավախախտումներից շատերը կարող են տնտեսության վրա իրենց բացասական հետևանքներն առաջացնել տևական ժամանակ անց, ինչի պատճառով էլ դժվարանում է այդպիսի իրավախախտումների հայտնաբերումը: Առավել կարճ ժամկետ նախատեսելը կարող է հանգեցնել Օրենքի նպատակների իրագործման անհնարինությանը: |
7 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:42:56 | Նախատեսվել է կանոն, համաձայն որի՝ Հանձնաժողովի որոշումները, դրանցում սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Կարծում ենք, որ Հանձնաժողովի այդպիսի բարձր աստիճան շնորհելը իրավունքի չարաշահման առիթ է: Հանձնաժողովի որոշումները չեն կարող առաջացնել իրավական հետևանքներ այն անձանց համար, որոնք վարույթի մասնակիցներ չեն և այսպիսի լայն սահմանումը հակասում է իրավունքի սկզբունքներին: Առաջարկում ենք հանել այս սահմանումը: | Չի ընդունվել | Նախագծի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նշված նորմի համաձայն Հանձնաժողովի որոշումները պարտադիր են միայն դրանց հասցեատերերի համար, հետևաբար այն հանելու անհրաժեշտությունը բացակայում է։ |
8 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:45:37 | Սահմանվել է, որ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ կատարման որոշման մեջ սահմանված ժամկետում և դրանց բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը: Սահմանվել է, որ Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Գտնում ենք, որ Հանձնաժողովի որոշումները, որոնք ենթակա են կատարման Դատական ակտերի հարկադիր կատարման կարգով, պետք է ունենան իրավական հնարավորություն դրանք վիճարկել դատական կարգով կամ վերադասությամբ, այլապես կխաթարվի անձանց իրավական արդյունավետ միջոցների իրավունքը: Չկասեցումը կարող է առաջացնել իրավական և փաստական խնդիրների: Առաջարկում ենք հանել այս կարգավորումները և հնարավորություն տալ անձանց բողոքարկել այն ակտերը, որոնք կարող են կատարվել հարկադիր կարգով և տալ կասեցման հնարավորություն: | Չի ընդունվել | Հանձնաժողովի որոշումները անհապաղ չկատարելու արդյունքում շատ հաճախ դրանք կարող են իմաստազրկվել, և Հանձնաժողովը չի կարողանա ապահովել իր առջև դրված նպատակների իրագործումը: Միևնույն ժամանակ նշված նորմերը չեն զրկում շահագրգիռ անձանց Հանձնաժողովի որոշումները բողոքարկելու իրավունքից։ Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն նախատեսում է Վարչական դատավարության օրենսգիրքը: |
9 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:47:05 | Առաջարկում են քրեական օրենսգրքի փոփոխության մեջ խոշոր չափի և առանձնապես խոշոր չափերի ավելացում, համապատասխանաբար 3 միլիոն և 5 միլիոն դրամի չափով, այլապես քրեական պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը անհամեմատ շատ կարող է լինել: | Չի ընդունվել | Նախագծով նախատեսված չափերը համահունչ են տնտեսական հանցագործությունների համար նախատեսված համապատասխան չափերին։ |
10 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:54:46 | Նախատեսվում է «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել, որով հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի հիման վրա կարող են իրականացվել օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ 3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, 5) վերահսկելի մատակարարում և գնում, 8) ներքին դիտում, 9) անձի նույնացում, 10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, 11) նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, 12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում, 13) օպերատիվ ներդրում: Գտնում ենք, որ ՏՄՊՊՀ-ին օպերատիվ հետախուզական տվյալների ստացման լիազորություն նախատեսելը խիստ վիճելի է և ոչ իրավաչափ, քանի որ ի տարբերություն քրեաիրավական դաշտում պետության կողմից շահերի պաշտպանության աստիճանը, տնտեսական մրցակցության ոլորտում առկա չէ այնպիսի շահերի պաշտպանության անհրաժեշտություն, որտեղ կարող է իրավաչափ համարվել անձանց անձնական կյանքի իրավունքի սահմանափակումը: Առկա չէ փոխզսպող մեխանիզմներ և այս ամենը կարող է կիրառվել կամայականորեն, առկա չէ քրեական արդարադատությամբ առկա իրավական երաշխիքները /դատախազական վերահսկողություն և այլն/: | Ընդունվել է ի գիտություն | Նշված կարգավորումները նպատակ են հետապնդում ապահովել Հայաստանի Հանրապետության` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքերից մեկի` ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, որը առանց նշված գործողությունների շատ դեպքերում անհնար է: Քրեական օրենսգիրքը ևս պատժելի է համարում հակամրցակցային գործունեությունը։ Ընդ որում նման կարգավորումներ առկա են բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետությունում դրանք ներդնելու անհրաժեշտությունը հաստատվել է միջազգային փորձագետների կողմից։ |
11 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:56:27 | Օրենքի նախագծում բացակայում են գյուտի վերաբերյալ կարգավորումներ: ՈՒսւոմնասիրելով եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը, տեսնում ենք, որ Գյուտերի և օգտակար մոդելների պաշտպանություն առկա է, սակայն ոչ ներկայիս օրենքով, ոչ օրենքի նախագծով այդ կարգավորումները բացակայում են: Առաջարկում ենք լրացնել այդ իրավահարաբերությունը: | Չի ընդունվել | Գյուտի վերաբերյալ կարգավորումներ առկա են Նախագծի 20-րդ հոդվածում։ |
12 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 21:58:06 | Օրենքի նախագծով սահմանափակվում է Հանձնաժողովի հաշվետվողականության, որոշումները հրապարակելու պարտականությունը: Գտնում ենք, որ Հանձնաժողովը պարտավոր է հրապարակել բոլոր որոշումները պահպանելով օրենքով պահպանվող գաղտնիքը: Հանձնաժողովի կողմից որոշումները չհրապարակելը առաջացնում է կամայական վարքագծի լուրջ ռիսկեր և չի կարող համարվել իրավաչափ: Առաջարկում ենք ավելացնել Հանձնաժողովի կողմից որոշումները հրապարակելու օրենսդրական կարգավորումները: | Չի ընդունվել | Նշված իրավակարգավորումը նախատեսված է Նախագծի 43-րդ հոդվածի 1-ին մասում: |
13 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 22:00:36 | Օրենքով նախատեսվել է, որ ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ, եթե այդ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը կամ ապրանքային նշանի գրանցումը որակվել է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտում: Գտնում ենք, որ հիշյալ սահմանումը հակասում է Սահմանադրությանը և միջազգային պարտականություններին, քանի որ ապրանքային նշանը սեփականության իրավունք է և կարող է վերացվել միայն դատական կարգով: Ասվածին թիկունք է կանգնում նաև միտքը, որ վարչական ակտերը դարձել են անբողոքարկելի և ներկայիս իրավական և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն այդ վարչական ակտերը պարտադիր են պետական մարմինների համար և ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը այլ պետք է ելնել այն կանխավարկածից, որ դրանք իրավաչափ են: Վիճելի է նաև այս կանոնի հետադարձ ուժ ունենալու և մինչև որոշումը գրանցված ապրանքային նշանների վերացման հնարավորությունը: Առաջարկում ենք այս կանոնները հանել նախագծից: | Ընդունվել է ի գիտություն | Քննարկվում է մրցակցային օրենսդրությունը խախտող գրանցված ապրանքային նշանների դեմ արդյունավետ միջոցների ներդրման հարցը։ |
14 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 22:03:07 | Նախատեսվում է տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունք անկախ դրա առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ սահմանումը վիճելի է, չկա փոխզսպող մեխանիզմներ և չի կարող անձանց բանկային կամ այլ գաղտնիքի նկատմամբ իրավունքները լինեն ավելի ստորադաս քան տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Ավելին, պարզ չէ թե նախագծում այլ գաղտնիքի տակ ինչ է հասկացվում: Հայաստանում պաշտպանվում է նաև փաստաբանական գաղտնիքը կամ նոտարական գաղտնիք կամ այլ գաղտնիքներ, որոնց վերաբերյալ իրավունքների սահմանափակումները հանձնաժողովի կողմից հակասահամնադրական են և հակասում են անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին: Ավելին, նշվածը նաև վիճելի է այն փաստարկից ելնելով, որ ներկայիս նախագիծը, ըստ էության, քողարկված քրեական վարույթի սահմանում է: | Ընդունվել է ի գիտություն | Հանձնաժողովը չի կարող հասանելիություն ունենալ միայն բացարձակ անձեռնմխելիություն ունեցող տեղեկություններին։ Բացի այդ, օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանման Հանձնաժողովի պարտականությունը կարգավորված է Նախագծի 45-րդ հոդվածով: |
15 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 04.06.2020 22:05:18 | Օրենքի առաջարկվող նախագծով նախատեսված չէ ապրանքային շուկայի սահմանափակումը հաշվի առնելով համացանցը: Նշենք, որ նախագծով որպես ապրանքային շուկա օրենքով հաշվի է առնում տարածքները, այնինչ 21-րդ դարում համացանցի հնարավորություններից ելնելով շուկայական հարաբերությունները չեն կարող չափվել տարածքով՝ օրինակ համակարգչային ծրագրեր, խաղեր, ինտերնետային ծառայություններ և այլն: Առաջարկում են ապրանքային շուկա-յի սահմանման ժամանակ հաշվի առնել համացանցը: | Չի ընդունվել | Նախագծում սահմանված «ապրանքային շուկա» հասկացությունը թույլ է տալիս որոշել նաև էլեկտրոնային ապրանքների ապրանքային շուկան: Հարկ է նշել, որ էլեկտրոնային ապրանքները ևս կարող են ունենալ դրանց տարածման աշխարհագրական սահմանափակումներ: |
16 | Hakob Abrahamyan 04.06.2020 23:18:12 | Առաջին խնդիրը վերաբերում է Հանձնաժողովի տուգանման հայեցողական լիազորությունների կանոնաարգմանը: Այսպես, ինչպես գործող օրենքով, այնպես էլ սույն նախագծի 89-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ: Աշխատանքի բերումով բամաթիվ անգամներ պաշտպանել եմ մանր և միջին ընկերությունների շահերը Հանձնաժողովում, որոնք դիմել են մեզ անհամարժեք պատասխանատվության միջոցների կիրառման համար, քանի որ մոնոպոլիաները թողած փոքր ընկերություններին տուգանել են մեկ-երկու օր ուշացումով տեղեկատվության ներկայացման կամ էլ ընկերությունում չեղած տեղեկատվությունը չներկայացնելու համար: Այս առումով նախ պետք է նշել, որ օրենքով Հանձնաժողովը ունի հայեցողական մեծ լիազորություններ, ի տարբերություն հարկային և նմանօրինակ այլ մարմինների, որոնց կողմից սահմանված հաշվետվության և ձևերն են հայտնի, և ժամկետները, պահանջելու ցանկացած բնույթի տեղեկատվություն և դրա համար սահմանելու հաճախ որևէ տրամաբանությամբ չպայմանավորված ժամկետներ: Այս առումով տպավորություն է ստացվում, որ Հանձնաժողովը պահանջում է այնպիսի տեղեկատվություն, ինչը մի կողմից դուրս է օրենսդրութայն պահանջներից, մյուս կողմից հանդիսանում է Հանձնաժողովի անդամների անձնական հետարքրքրության օբյեկտ: Վերը նշվածի հետևանքով տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, քանի որ մի կողմից նման տեղեկատվության չեն տիրապետում, մյուս կողմից եթե որոշ դեպքերում տիրապետում են, ապա չեն կարողանում ներկայացնել սահմանված կարճ ժամկետներում: Սա իրականում բիզնեսի համար շատ մեծ բեռ է, երբ գործ ունենք փոքր և միջին չափի ընկերությունների հետ, որոնք չունեն համապատասխան մասնագետներ, պահանջվող բնույթի հաշվառում չեն իրականացնում և ստիված են իրենց հիմնական գործունեության փոխարեն, Հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունների համար մեծ ծավալի աշխատանքներ կատարել՝ տեղեկատվությունը ուշացնելու կամ չներկայացնելու համար հայտնվելով երկարարտև վարչական վարույթների պրոցեսում և ստիպված լինելով կատարել մեծ ծախսեր: Այս առումով անհրաժեշտ է սահմանել, որ Հանձնաժողովը կարող է պահանջել միայն այնպիսի տեղեկատվություն, որոնք օրենսդրությամբ սահմանված է մեր երկրում: Նման խնդիրների արդիականության վերաբերյալ կարող ենք համոզվել Հանձնաժողովի կայքում դիտարկելով որոշումները, որոնք վերաբերում են տեղեկատվության ուշացմանը կամ չներկայացմանը: Դրանք հիմնականում մոնոպոլիաների դեմ պայքարին չեն վերաբերում, այլ գործող փոքր և միջին ընկերություններին, որոնք մրցակցության օրենսդրության խախտումներ չեն իրականացրել: Արդյունքում առաջարկում ենք 89-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանել հետևյալ խմբագրությամբ. ՀՀ օրենսդրության հիման վրա սահմանված ձևաչափով հաշվառում իրականացնող անձանցից այդ հաշվառման շրջանակներում հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ փաստաթղթեր կամ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ: | Չի ընդունվել | Հանձնաժողովի կողմից հարցվող տեղեկությունները և դրանց տրամադրման կարգն ու ժամկետները հնարավոր չէ սպառիչ ցանկով նախատեսել` Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների բազմաբնույթ և անկանխատեսելի լինելու պատճառով: |
17 | Hakob Abrahamyan 04.06.2020 23:19:32 | Հաջորդը վերաբերում է Հանձնաժողովի որոշումների, ծանուցումների կամ այլ փաստաթղթերի ուղարկելու (հանձնելու) կարգին: Նախագծով սահմանվում են նոր ընթացակարգեր և դրույթներ, որոնք խնդրահարույց են և բինեսի համար դառնալու են էական գլխացավանք: Մասնավորապես նախագծի 48-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանված է «Հասցեատերերը պարտավոր են Հանձնաժողովին անհապաղ հայտնել իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է թղթակցության հանձնումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:» Վերը նշվածը ըստ էության սահմանում է հազարավոր բիզնեսներ, անկախ դա մոնոպոլիա է, փոքր և միջին ընկերություն, թե ընտանեկան բիզնես, հասցեների (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի) փոփոխության դեպքում պարտավոր են դրա մասին իրազեկել Հանձնաժողովի: Նման որևէ պահանջի սահմանումը նախ անիրագործելի է, քանի որ բիզնեսն ազատ է մեր երկրում ցանկացած վայրում գործունեություն իրականացնել, ցանկացած պահի փոփոխել դրա վայրը և հասցեները՝ ելնելով շուկայի իրավիճակից: Այս դեպքում ստացվում է, որ հազարավոր բիզնեսներ պետք է իրենց բիզնեսների հասցեների փոփոխության դեպքում տեղյակ պահեն Հանձնաժողովին: Բիզնեսներ, որոնք Հանձնաժողովի հետ որևէ կերպ չեն առնչվում, փոքր ընկերություններ են, Հանձնաժողովի գոյության վերաբերյալ տեղյակ էլ չեն, Հանձնաժողովը կարող է ինչ-որ մի պատճառով սկսել ոլորտային ուսումնասիրություն և նրանցից պահանջել տեղեկատվություն: Այս դեպքում ստացվում է, որ Հանձնաժողովը կարող է գրությունը տեղեկատվության ստացման համար ուղարկել մի հասցեով, որտեղ ընկերությունը գործունեություն այլևս չի իրականացնում, փաստացի չստանալով գրությունը՝ համարվել ծանուցված և տեղեկատվության չտրամադրելու համար տուգանվել մինչև 5 միլիոն դրամի չափով: Վերը նշվածը ոչ միայն հակասում է բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման կառավարության որդեգրած հայեցակարգին, այլ նաև հակաիրավական է: Բացի այդ նախագծի 48-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն սահմանված է . «Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվում է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ որևէ պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունը վերադարձվում է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված Հանձնաժողովի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը:» Նշենք, որ փաստային առաքմամբ ուղարկված գրությունները կարող են վերադարձվել օրինակ ընկերության տեղափոխված լինելու, հասցեն փակ լինելու և այլ պատճառներով: Պատճառներ, որոնք չեն վերաբերում նամակները միտումնավոր չստացմանը, այլ ունեն օբյեկտիվ բնույթ: Ստացվում է, որ փոքր և միջին բիզնեսի ընկերությունները կարող են տուգանվել տեղեկատվությունը չներկայացնելու համար՝ տեղյակ չլինելով անգամ դրանց գոյության վերաբերյալ: Հարկ է հատկապես ընդգծել, որ ի տարբերություն այլ փաստաթղթերի, որոնց հրապարակումը http://www.azdarar.am կայքում, համարվում է ծանուցված, այս դեպքում դեռևս որևէ իրավախախտում ընկերությունը թույլ չի տվել, գործ ունենք, ըստ էության, բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտի հետ, որը սակայն անկախ իր կամքից և գիտենալուց կարող է դառնալ անբարեխիղճ: Վերը նշվածը հաշվի առնելով առաջարկվում է նախագծից հանել 48-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը: | Չի ընդունվել | Նախագծի 48-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումները վերաբերում են ոչ թե անորոշ շրջանակի անձանց, այլ Հանձնաժողովի հետ գրագրության մեջ գտնվող անձանց, իսկ նույն հոդվածի 11-րդ մասի հետ կապված հարկ է նշել, որ տնտեսվարող սուբյեկտը պետք է կրի իր գտնվելու վայրի հասցեով ուղարկված թղթակցությունը չստանալու ռիսկը։ |