Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծ և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի,» բառերից հետո լրացնել «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման,» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

 «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի հավելված 1-ով հաստատված աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ)՝

 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ

10.00

 

տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալ

9.50

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության ավագ դատախազ

9.00

 

Հոդված 2. Աղյուսակի՝

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազ

9.00

 

տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազ

8.50

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    19.05.2020 - 03.06.2020

  • Тип

    Конституционный закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6260

Принт

Предложения

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

03.06.2020

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվում Հայաստանի Հանրապետության դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայց հարուցելու գործառույթի շրջանակներում։ 2. Օրենքի ընդունմամբ և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։ 3. Պետական պաշտոն և այլ պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթներով և հավելվածներով։ 4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների վրա։ 5. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է, քանի որ բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները ցածր են, ինչն էլ հանդիսանում է խնդրո առարկա։ 6. Սույն օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների դեպքում զգալի ցածր են։ 7. Սակայն, սովորաբար դատախազն իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում կատարում է բռնագանձումներ, որոնք սովորաբար իրենց չափով մի քանի անգամ գերազանցում են բռնագանձում կատարող դատախազի աշխատավարձին. ենթադրենք՝ դատախազը պետք է կատարի մի քանի միլիարդ դրամի բռնագանձում, այդ դեպքում քանի որ բավարար միջոցներ չկան բավականին դժվար է անձից պահանաջել օբյեկտիվություն և/կամ/ ապահովելու անաչառություն և արդարամտություն։ 8. Դատախազության մասին ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը: 9. Անաչառությունը գնահատելիս հարկավոր է առանձնացնել է սուբյեկտիվ գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն: 10. Սուբյեկտիվ գործոնները վերաբերում են հենց դատախազի անձին, այսինքն՝ այս դեպքում դատախազը կարծես ղեկավարվում է անձնական անաչառության կանխավարկածով, որն էլ հաստատելու համար անհրաժեշտ են հավաստի տվյալներ, ինչպես օրինակ՝ անհրաժեշտ է կանխակալության փաստացի առկայության ապացույցներ: 11. Ուստի սույն օրենքի նախագծի շրջանակներում, առաջարկում ենք փոփոխել/բարձրացնել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող դատախազերի դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչն ուղղված կլինի ապահովելու դատախազի օբյեկտիվությունը, անաչառությունը և արդարամտությունը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ փորձագետ Գևորգ Մուղումյան

Узнать больше