Добавить в избранное

В стадии разработки

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«Հոդված 182.1. Պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը

Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով ստուգում, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ ստուգվող, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման, ինչպես նաև հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 «Հոդված 244.14. Պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու վերաբերյալ գործերի քննությունը

Սույն օրենսգրքի 182.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է համապատասխան ստուգումներ, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացնող պետական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    09.05.2020 - 24.05.2020

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6961

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Դավիթ Սևումյան

24.05.2020

Առաջարկում եմ 1 տարվա ընթացքում նույն խախտումը 2-րդ անգամ կատարելու համար տուգանքների չափերը կրկնապատկել, իսկ 3-րդ և ավելի անգամ՝ քառապատկել։

Գոռ Ամիրյան

20.05.2020

Նախագծով առաջարկվող 100,000 դրամ տուգանքը որևէ արդյունք չի տալու, քանի որ մեր անպարտաճանաչ տնտեսվարողներին ավելի ձեռք կտա տուգանվել այդ չնչին գումարով, քանի իրենց խախտումների համար ավելի մեծ գումարներ տուգանվելով։ Եթե օրենքը իրոք արդյունավետ լինի և պրակտիկայում օգուտ տա, պետք է շատ մեծ տուգանքներ սահմանել, առնվազն 1-2 միլիոն դրամ

Ամալի Սենեկյան

20.05.2020

Պատասխանատվության միջոցը շատ մեղմ է ընտրված, առաջարկում եմ առնվազն 500000 դրամ տուգանք սահմանել, որպեսզի արդյունավետ լինի։

Узнать больше