Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Հաշվի առնելով գազամատակարարման համակարգի ընդհանուր առանձնահատկությունները (օրինակ՝ փոխադրման և բաշխման ցանցերի բնական մենաշնորհ լինելու հանգամանքը), տվյալ երկրին բնորոշ սահմանափակումները (օրինակ՝ բնական ռեսուրսների առկայությունը, մրցակցության ներդրման հետ կապված սահմանափակումները), զարգացման այդ պահի աստիճանը (օրինակ՝ երկրի ընդհանուր և ոլորտային ռիսկերի մակարդակը), կիրառվող կարգավորման մեխանիզմները բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ ծախսերի (cost based) որոշման վրա հիմնված և շուկայական (market based) մեխանիզմների։ Հայաստանում գազամատակարարման համակարգում կարգավորումը կառուցված է «cost based» մեխանիզմի վրա, ինչը ենթադրում է սպառողներին մատուցվող ծառայությունների արժեքի՝ սակագների որոշում՝ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը կարգավորման յուրաքանչյուր ցիկլում ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատվել է 2004 թվականին և մինչև օրս չի փոփոխվել։

Միևնույն ժամանակ, «cost based» մեխանիզմների կիրառման ժամանակ միջազգային պրակտիկայում ընդունված է ներդնել խթանիչ կարգավորման գործիքակազմ (incentive-based mechanisms)՝ ավելի բարձր արդյունավետության մակարդակ ապահովելու նպատակով։ Նպատակը ընկերությունների ծախսերի մակարդակի միջինացումը և որոշակի պայմաններով ֆիքսումն է կարգավորման ավելի երկար ցիկլի համար՝ այդ միջոցով կարգավորման ընտրված ցիկլի ավարտին ծախսերի մակարդակի ավելի օպտիմալ ցուցանիշների հասնելու նպատակով։ Այդպիսի ցուցանիշներ կարող են հանդիսանալ ընթացիկ ծախսերի մակարդակը, կանխատեսվող ներդրումները, կորուստները, հավաքագրումների մակարդակը և այլն։ Իսկ ընկերությունների՝ նման օպտիմալացում կատարելու խթանը կարգավորման ընտրված ցիկլի ընթացքում լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունն է, եթե վերջինս հաջողում է այդ թիրախներին հասնել ավելի կարճ ժամանակահատվածում։

Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականին ծախսերի և կորուստների կրճատման խրախուսման մեխանիզմի կիրառումը առաջարկվել է նաև համաշխարհային ճանաչում ունեցող «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության կողմից «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի շրջանակում ներկայացված հաշվետվությամբ (http://psrc.am/news/topic/1326)։ Հաշվի առնելով «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության առաջարկները և միջազգային պրակտիկայում կիրառվող վերը նշված հիմնարար մոտեցումները՝ 2016 թվաանից սկսած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառվում է նշված խթանիչ սակագնային քաղաքականությունը, որն արդեն իսկ ապահովել է զգալի արդյունքներ։

Գազամատակարարման համակարգում նույնպես անհրաժեշտություն է առաջացել ներկայումս կիրառվող «cost based» մեխանիզմի հետ միաժամանակ ներդնել խթանիչ կարգավորման գործիքակազմ, որը հնարավորություն կնձեռնի որոշակի ժամակահատվածներում ունենալ ծախսերի և կորուստների կրճատում՝ միաժամանակ խթանելով համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացմանը։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է գազամատակարարման համակարգում ներդնել խթանիչ սակագնային կարգավորումներ՝ պայմաններ ստեղծելով նաև համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացման համար։ Մասնավորապես, նախագծով 2020 թվականից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրվում է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։ Հնգամյա ժամանակահատվածների ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվելու ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերն են ենթարկվելու սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը՝ յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին սահմանելով թիրախային ցուցանիշներ, ինչպես նաև ամրագրելով անհրաժեշտ ներդրումների ծավալը: Այս մոտեցումը խթան կհանդիսանա, որպեսզի ընկերությունները յուրաքանչյուր 5-ամյա ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ 5-ամյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ գազամատակարարման համակարգում կներդրվի երկարաժամկետ սակագնային քաղաքականություն՝ խթանելով համակարգում շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը, կորուստների կրճատումը և անհրաժեշտ ներդրումների իրականացումը։

 

  • Обсуждалось

    04.05.2020 - 20.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6588

Принт

Предложения

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

20.05.2020

«Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագծի տվյալ խմբագրությունը անընդունելի է, մասնավորապես ՝ Հոդված 28. Գազամատակարարման համակարգի սակագների հաշվարկում ներառվող Թույլատրելի կորուստների մեծությունը ներկրվող բնական գազի ծավալի նկատմամբ՝ 1) Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար կընդունվի 5.07 տոկոս, այդ թվում՝ Փոխադրման ցանցի մասով՝ 3.54 տոկոս և Բաշխման ցանցի մասով՝ 1.53 տոկոս...., որն հետագայում չարաշահումների է բերելու: Կորուստները պետք է կրճատվեն Ընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին, այլ ոչ թե նման իրավակարգավորումներով: Երկրոդ՝ տեղի չեն ունեցել քննարկումներ շահագրգիռ փորձագետների ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններրի հետ, որոնք հնարավորություն կտային էլ ավելի հիմնավորված ճշտումներ և առաջարկներ ներկայացնել:

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

06.05.2020

Սակագների հաշվարկման մեթոդիկան վաղուց պետք է փոխվեր: Սակայն, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում այդպիսի կարևորագույն փոփոխություններ առաջարկելուց առաջ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, որպիսիք չեն եղել: Կազմակերպել հանրային քննարկումներ, ոլորտի շահագրգիռ կառույցների և նշանավոր տնտեսագետների մասնակցությամբ: Միայն նման ընթացակարգ իրականացնելու պայմաններում հնարավոր է մշակել սակագների հաշվարկման արդյունավետ մեթոդիկա: Արամ Գրիգորյան ՀՊՄ գործադիր տնօրեն

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

06.05.2020

Սակագների հաշվարկման մեթոդիկան վաղուց պետք է փոխվեր: Սակայն, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում այդպիսի կարևորագույն փոփոխություններ առաջարկելուց առաջ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, որպիսիք չեն եղել: Կազմակերպել հանրային քննարկումներ, ոլորտի շահագրգիռ կառույցների և նշանավոր տնտեսագետների մասնակցությամբ: Միայն նման ընթացակարգ իրականացնելու պայմաններում հնարավոր է մշակել սակագների հաշվարկման արդյունավետ մեթոդիկա: Արամ Գրիգորյան ՀՊՄ գործադիր տնօրեն

Узнать больше