Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծ

Նախագծով հաստատվող մեթոդիկայի ընդունման նպատակը ՀՀ գազամատակարարման համակարգում անհրաժեշտ ներդրումների ներգրավման և գործող սակագնային կարգավորումների բարելավման, մասնավորապես՝ շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման համար խթանիչ երկարաժամկետ սակագնային կարգավորման մեխանիզմի ներդրումն է։

  • Обсуждалось

    04.05.2020 - 20.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1279

Принт

Предложения

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

20.05.2020

«Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագծի տվյալ խմբագրությունը անընդունելի է, մասնավորապես ՝ Հոդված 28. Գազամատակարարման համակարգի սակագների հաշվարկում ներառվող Թույլատրելի կորուստների մեծությունը ներկրվող բնական գազի ծավալի նկատմամբ՝ 1) Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար կընդունվի 5.07 տոկոս, այդ թվում՝ Փոխադրման ցանցի մասով՝ 3.54 տոկոս և Բաշխման ցանցի մասով՝ 1.53 տոկոս...., որն հետագայում չարաշահումների է բերելու: Կորուստները պետք է կրճատվեն Ընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին, այլ ոչ թե նման իրավակարգավորումներով: Երկրոդ՝ տեղի չեն ունեցել քննարկումներ շահագրգիռ փորձագետների ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններրի հետ, որոնք հնարավորություն կտային էլ ավելի հիմնավորված ճշտումներ և առաջարկներ ներկայացնել:

Համատիրությունների զարգացման ասոցիացիա

06.05.2020

Սակագների հաշվարկման մեթոդիկան վաղուց պետք է փոխվեր: Սակայն, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում այդպիսի կարևորագույն փոփոխություններ առաջարկելուց առաջ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, որպիսիք չեն եղել: Կազմակերպել հանրային քննարկումներ, ոլորտի շահագրգիռ կառույցների և նշանավոր տնտեսագետների մասնակցությամբ: Միայն նման ընթացակարգ իրականացնելու պայմաններում հնարավոր է մշակել սակագների հաշվարկման արդյունավետ մեթոդիկա: Արամ Գրիգորյան ՀՊՄ գործադիր տնօրեն

Узнать больше