Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արմեն Ավետիսյան 04.05.2020 11:05:24 Առաջարկում եմ մինչև 27 տարին լրանալու օրը տարկետում տրամադրել նաև այն ասպիրանտներին, որոնք կառավարության կողմից ստացել են տարկետում, բայց նրանց թույլ չի տրվում ավարտել ուսումը: Եթե 2018 թ 451-Ն որոշման մեջ 26 տարին լրանու օրը փոխվի և գրվի մինչև 27 տարին լրանա օրը, ապա չի հակասի զինծառայության մասին օրենքին: Եթե քաղաքացին ունի առողջական խնդիր, ապա նրան կարող են մինչ 27 տարին լրանալը տրամադրել տարկետում, ապա ինչու ուսումնառության դեպքում դա չի կիրառվում: Չի ընդունվում, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:
2 Արմեն Ավետիսյան 04.05.2020 14:43:53 Հավանաբար առաջարկն ուշադիր չեք կարդացել: Ինչպես դուք եք նշում..... հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում.....: Եթե մինչև քաղաքացու 27 տարին լրանալը տրամադրվի տարկետումը, ապա դա չի կարող համարվել, որ կայացվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում: Զինապարտության մասին օրենքում առողջական հիմքով կարող են տրամադրել տարկետում մինչև ընդհուպ քաղաքացու 27 տարին լրանալու օրը, իսկ ուսումնառության դեպքում դա ինչու չի կիրառվում: Խնդրում եմ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 27 հոդվածը և կհամոզվեք, որ Ձեր պատասխանը հակասում է օրենքին: Չի ընդունվում, քանի որ ներկայացված հարցը չի վերաբերվում նախագծով ներկայացված կարգավորմանը: Հարկ է նշել նաև, որ նույնաբովանդակ առաջարկը չընդունելու վերաբերյալ տրվել է հիմնավոր պարզաբանում:
3 Հայկ Սարգսյան 04.05.2020 11:33:46 Ամենակարևորը պետք է փոխեք, որ ասպիրանտները գոնե մինչև 27 տարին լրանալու օրը կարողանան պաշտպանել իրենց ատենախոսությունը, եթե որոշումը չփոխվի արդեն իսկ ստացած տարկետումը չի ծառայի իր նպատակին: Առաջարկում եմ որոշման 10-րդ և 14-րդ կետերում գրված <<.....ակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը>> փոխել <<մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը>>: Դա չի հակասում ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքին, քանի որ օրենքի 27 հոդվածում գրված է <<Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են այն քաղաքացիները ..., որոնց համապատասխանաբար 27 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում>>: Չի ընդունվում, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:
4 Armine Sahakyan 04.05.2020 12:54:23 Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ որի ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներին կտրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, բայց քաղաքացու 27 տարին լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ: Փոփոխությունը չի հակասի զինծառայության մասին օրենքին և ասպիրանտները կկարողանան ժամանակին պաշտպանել ատենախոսությունը: Չի ընդունվում, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:
5 Emil Mirzoyan 04.05.2020 14:59:06 Եթե քաղաքացուն տրվի տարկետում մինչև նրա 27 տարին լրանալու օրը, ապա դա չի համարվի ծառայությունից ազատում ըստ Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 27 հոդվածի: Չի ընդունվում, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:
6 Emil Mirzoyan 04.05.2020 15:08:28 Եթե քաղաքացուն տրվի տարկետում մինչև նրա 27 տարին լրանալու օրը (այսինքն տարկետում կարող է տրվել մինչև ցանկացած օր, քանի դեռ չի լրացել նրա 27 տարին), ապա դա չի համարվի ծառայությունից ազատում ըստ Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի19 հոդվածի 1-ին մասի: Չի ընդունվում, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը: Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Ղեկավարվելով օրենքի նշված դրույթով` ՀՀ կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածով սահմանել է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները: Նշված կարգի 10-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Հաշվի առնելով վերոգրյալը և համադրելով նշված իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ գալիս ենք հետևյալ եզրահանգման. քանի որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև նրանց 27 տարին լրանալը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, հետևաբար տարկետումը չի կարող լինել ավելի երկար քան քաղաքացու 26 տարին լրանալը, հակառակ պարագայում կստացվի, որ վերջինիս տրվել է ոչ թե տարկետում, այլ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, ինչը կհակասի վերը նշված իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին:
7 Emil Mirzoyan 06.05.2020 13:07:47 Դուք իրավական տեսանկյունից չեք կարող հիմնավորել այն, որ եթե որոշման մեջ կատարվի փոփոխություն և նշվի մինչև 27 տարին լրանալու օրը կամ ոչ ուշ քան 27 տարին լրանալուց 6 ամիս առաջ, ապա դա կարող է հակասել ԶԾ մասին օրենքին և անձը կհամարվի ազատված ծառայությունից: ՈՒղղակի ապսուրդ: Դուք ընդհանրապես չեք տիրապետում Զինծառայության մասին օրենքին: Ձեր անգործության հետևանքով շատ ուսանողներ տուժում են, քանի որ չեք ներկայացնում ոլորտի շահերը: Պատասխանը copy past անելու փոխարեն կարելի էր ընդհամենը բացել օրենսգիրքը և կարդալ օրենքի պահանջները: Նույն խնդրով հեռախոսազրույց ենք ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և իրենք պատրաստվում են գործը փոխանցել վարչական դատարան: Նշեմ նաև, որ ՊՆ-ի կողմից չկա հակասություն, քանի որ Կառավարության աշխատակազմի ղեկավարի ցուցումով զրույց ենք ունեցել ՊՆ-ի հետ և իրենք տվյալ փոփոխության հետ կապված առարկություն չունեն, քանի որ չի հակասում օրենքին: Իրենք սպասում են Ձեր առաջարկին, քանի որ ԿԳՄՍ-ի տիրույթում է գտնվում հարցը: Կառավարության աշխատակազմի պաշտոնիայի հետ զրույց ենք ունեցել և մանրամասն ներկայացվել է խնդիրը և ներկայացվել է նաև թե Ձեր անգործությունը ինչ հետևանքների կարող է հանգեցնել: Վստահ եմ, որ չեք գիտակցում դա: Ինչպես կառավարության պաշտոնյան նշեց, մոտակա օրերին խնդիրը ներկայացվելու է անձամբ վարչապետին: Ձեր կողմից բարձրացված հարցը չի առնչվում նախագծով առաջարկվող փոփոխությանը:
8 Գեղամ Ասատրյան 06.05.2020 11:34:14 Եթե որևէ կերպ չեք ընդունում առաջարկություններն առ այն, որ տարկետում ունեցող ասպիրանտներին տարկետումը պետք է տրվի կրթական աստիճանի տարիներին համապատասխան՝ 3 տարի, այսինքն մինչև 27 տարեկանը, ապա այդ պարագայում ավելի նախընտրելի է առհասարակ վերացնել տարկետումը, քան նման ոչ բավարար ձևաչափով պահպանել։ Հակառակ պարագայում մի տեսակ խիստ կասկածի տակ է դրվում այն աշխատանքի որակը, որը կատարվում է դե ֆակտո և դե յուրե մեկ և կես տարում (որովհետև մեծ մասամբ մագիստրատուրան ավարտում են 24 տարեկանում), դրան գումարած այդ ընթացքում ասպիրանտը անընդհատ ելքեր է փնտրում հոդվածներ տպագրելու, որովհետև խմբագիրների մեծ մասը առանց հոդվածը նայելու դատողություններ է անում՝ ելնելով միայն կարգավիճակից (չպաշտպանած լինելուց), բայց զուգահեռ տեսնում ենք, որ <<կարգավիճակով>> հետազոտողներ նույն հանդեսի նույն հատորում մեկի փոխարեն երկու հոդված են տպագրում, այնինչ ասպիրանտը մերժվում է միայն այն բանի համար, որ ասպիրանտ է, և այդքանին գումարած՝ չբեռնաթափվող կրեդիտները։ Մի տեսակ շատ չէ՞ մեկ և կես տարվա համար։ Ձեր կողմից բարձրացված հարցը չի առնչվում նախագծով առաջարկվող փոփոխությանը:
9 Գեղամ Ասատրյան 08.05.2020 20:15:45 Իմ կողմից նախորդիվ հնչեցված առաջարկությունը, որին ի պատասխան նշել եք, որ չի առնչվում հարցին, առնչվում է այնքանով, որ իմ առաջարկությունից առաջ մարդիկ հիմնավոր նշել են` ասպիրանտին տրվող տարկետումը պետք է 26-ից դարձվի մինչ 27 տարեկանը, իսկ Դուք Ձեր տեսանկյունից հիմնավոր նշել եք, որ չի կարող, իսկ ես դրան ի պատասխան բավականին հիմնավոր նշել եմ, որ եթե գործնականում հնարավոր չէ 26 տարեկանը դարձնել 27, ապա գործնականում էլ երեքամյա կրթությունը 1.5 տարում պարտադրելը ևս հնարավոր չէ... Ընդունվել է ի գիտություն