Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը, ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով հետևյալ իրավական և փաստական հանգամանքները, մասնավորապես՝

1) ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 64-րդ, 65-րդ և 66-րդ կետերի համաձայն՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության (բացառությամբ հարկային ստուգումների և ուսումնասիրությունների) շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով և օրենքով նախատեսված փաստաթղթերն են (մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):

Փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունումը կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունումը և հաստատումն է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձևի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

Հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը` պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն է, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից.

Գործնականում, հարկ վճարողների պատշաճ ծանուցումն իրականացվում է հիմք ընդունելով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը՝ էլեկտրոնային համակարգի միջոցով, սակայն, առկա են մի շարք դատական գործեր, որոնք փաստում են, որ նշված համակարգի միջոցով հարկ վճարողներին իրականացված ծանուցումը չի ապահովում վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելու, նրանց լսված լինելու իրավունքի իրականացումը:

Այսպես՝ թիվ ՎԴ/12024/05/18 և ՎԴ/0266/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճիռներով դատարանն արձանագրել է, որ Օրենսգիրքը չի սահմանում Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարուցված վարչական վարույթի շրջանակներում դրա մասնակիցների ծանուցման կարգ, հետևաբար այդ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Օրենքի համապատասխան դրույթները: Դատարանը փաստել է, որ նշված իրավանորմը կարգավորող (ռեգուլյատիվ) իրավանորմ չէ, այսինքն՝ այն անմիջականորեն ուղղված չէ իրավահարաբերության սուբյեկտների միջև առաջացող փաստական հարաբերությունների կարգավորմանը, սուբյեկտների համար իրավունքներ և պարտականություններ (լիազորություններ) չի նախատեսում. այն սահմանող (դեֆինիտիվ) իրավանորմ է, որը սահմանում է որոշակի իրավական երևույթի («հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում») հասկացությունը: Այլ կերպ՝ նշված իրավանորմի նպատակն է բացահայտել, թե այլ իրավանորմերում օգտագործվող եզրույթն ինչ իմաստ է կրում: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը ոչ թե հարկ վճարողի ծանուցման կարգ է սահմանում, այլ բացահայտում է, թե այլ իրավանորմերում «հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում» արտահայտության կիրառման դեպքում ինչպես պետք է այն հասկանալ: Դատարանի նման եզրահանգումը բխել է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից (Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը...): Օրենսգիրքը համապատասխան նորմերում չի կիրառում «հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում» արտահայտությունը, իսկ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը սահմանում է ոչ թե ծանուցման կարգ, այլ հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման հասկացությունը՝ դատարանն արձանագրել է, որ միայն ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետը բավարար չէ ծանուցումը էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու և այն պատշաճ ծանուցում համարելու համար: Դատարանի գնահատմամբ՝ այլ կլիներ իրավիճակը, եթե որևէ իրավական նորմ նախատեսեր, որ, օրինակ, հարկ վճարողները ծանուցվում են էլեկտրոնային ծանուցման միջոցով: Այդ դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի հիման վրա (նախատեսում է, որ էլեկտրոնային ծանուցումը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով իրականացվող էլեկտրոնային իրազեկումն է) հնարավոր կլիներ ծանուցումը ուղարկել էլեկտրոնային փոստի հասցեին, և նման ծանուցումը կհամարվեր պատշաճ ծանուցում: Մինչդեռ տվյալ դեպքում որևէ դրույթ չի ամրագրում հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման լիազորություն, իսկ միայն ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետից նման լիազորություն չի բխում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը, սահմանելով այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները կծանուցվեն էլեկտրոնային ծանուցման միջոցով:

2) Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ Նախագծի շրջանակներում Օրենսգրքի 398-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 6.1-րդ մասով, որով սահմանվում է, որ դրամական պահանջները կատարման ներկայացնելու ժամկետն առանձին դեպքերում հարկային մարմնի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կարող է ճանաչվել հարգելի պատճառներով բաց թողնված և վերականգնվել, եթե կներկայացվեն բավարար ապացույցներ, որ օրենքով սահմանված ժամկետում դրամական պահանջների կատարման չներկայացնելը կապված չի եղել պաշտոնատար անձի դրսևորած անգործության հետ կամ առկա է եղել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք(ներ):»:

Նշվածի հետ կապված հարկ է նշել, որ լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա են որոշակի օբյեկտիվ հանգամանքներ, երբ դրամական պահանջները ներկայացնելու ժամկետը լրացած է լինում, և վերջիններս հարկադիր կատարման հնարավոր չի լինում ներկայացնել, իսկ Օրենսգրքով որևէ բացառություն, դեպք նախատեսված չէ, որի պայմաններում հնարավոր կլինի նշված դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման: Ի տարբերություն վերջինիս՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի  24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

Որպես օրինակ կարող է համարվել հարկային մարմնի կողմից կազմվող ստուգման ակտերը կատարման ներկայացնելու ժամկետները բաց թողնելու հանգամանքը:

Մասնավորապես, մինչև 07.04.2018 թվականը հարկային մարմնի կողմից ստուգման ակտերով առաջադրված պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմինը կայացնում էր հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ, և դրանք ներկայացնում ԴԱՀԿ ծառայություն հարկադիր կատարման: Հարկային մարմնի կողմից իրականացվող այս վարչարարությունն իրականացվում էր մինչև 01.01.2018 թվականը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի և 01.01.2018թ. հունվարի 1-ից գործող ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018թ. թիվ ՎԴ/0883/05/16 նախադեպային որոշմամբ սահմանվել է, որ ստուգման ակտն արդեն իսկ վարչական ակտ է և հարկային պարտավորություների առաջադրման վերաբերյալ վարչական ակտի առկայության պայմաններում այդ նույն հարկային պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու համար անհրաժեշտ չէ ընդունել ևս մեկ վարչական ակտ: ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացումից հետո ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հնարավորություն չունենալով ստուգման (վարչական) ակտերով առաջադրված պարտավորությունները ներառել Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումար գանձելու մասին որոշումներում, չի կարողանում ապահովել նախկինում կազմված ստուգման (վարչական) ակտերով առաջադրված պարտավորությունների հարկադիր կատարումը:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-338-Ն, ընդունված 21.06.2018թ-ին, ուժի մեջ է 01.07.2018թ-ից) 68-րդ հոդվածի համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածում կատարված լրացումներով սահմանվեց, որ հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Սակայն վերոնշյալ փոփոխությունների կիրարկման արդյունքում վարչական ակտերով առաջադրված պարտավորությունների կատարման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված կարգով մարումներ իրականացնելու պարագայում վարչական ակտերի կատարման ներկայացումը կրկին հնարավոր չի լինի` դրանց կատարման ներկայացնելու ժամկետն անցած համարվելու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է սույն նախագիծը սահմանելով վերոնշյալ իրավական կանոնակարգումները:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանել այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները ծանուցվում են էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ Օրենսգրքով սահմանված եղանակով: Իսկ 2-րդ լրացմամբ ակնկալվում է սահմանել Օրենսգրքով բացառություն, դեպք, որի պայմաններում հնարավոր կլինի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    19.03.2020 - 04.04.2020

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6739

Принт

Предложения

Artur Hovhannisyan

20.03.2020

Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին:

Էլինա Գեղամյան

19.03.2020

Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար:

Узнать больше