Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով սահմանվում է այն իրավական նորմը, ինչի հիմքով հարկ վճարողները կծանուցվեն էլեկտրոնային ծանուցման միջոցով՝ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եղանակով: Իսկ 2-րդ լրացմամբ ակնկալվում է սահմանել Օրենսգրքով բացառություն, դեպք, որի պայմաններում հնարավոր կլինի դրամական պահանջները ներկայացնել հարկադիր կատարման:

 

  • Обсуждалось

    19.03.2020 - 04.04.2020

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2738

Принт

Предложения

Artur Hovhannisyan

20.03.2020

Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին:

Էլինա Գեղամյան

19.03.2020

Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար:

Узнать больше