Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ 

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝

- վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից,

- ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների,

- ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան,

- իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում,

- հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը,

- բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով,

- արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

  • Обсуждалось

    10.02.2020 - 25.02.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Безопасность, Борьба с коррупцией, Уголовное законодательство, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство юстиции

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 35409

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ նախատեսված է, որ «․․․ոստիկանության քննությանը կարող են հանձնվել ընտանեկան բռնության եւ ճանապարհատրանսպորտային դեպքերով, ինչպես նաեւ կազմակերպված հանցավորության վերաբերյալ գործերի քննությունը․․․»։ Միաժամանակ Ռազմավարության համաձայն՝ Պարեկային ծառայության գործառույթները ներառում են, օրինակ, • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, • իրավախախտումների նախականխումը, կանխումը եւ խափանումը • տուժող անձին անհետաձգելի հոգեբանական օգնության ցուցաբերումը եւ այլն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգի պարագայում կարող է իրականացվել իրավախախտման նախականխում/կանխում՝ եւ միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ռազմավարությամբ բավարար հստակությամբ ձեւակերպված չէ, թե Ոստիկանության կառուցվածքում որ մարմինն է ունենալու ընտանեկան բռնության գործերով զբաղվելու իրավասություն՝ տպավորություն կարող է ստեղծվել, որ Պարեկային ծառայությունն, ի թիվս այլնի, կարող է ունենալ նաեւ ընտանեկան բռնության գործերով քննություն իրականացնելու իրավասություն։ Հաշվի առնելով վերոգրյալն ու ինչպես նաեւ գենդերային բռնության դեպքերով գործերի քննության առանձնահատկություններն ու ընտանեկան բռնության գործերով հանցավորության վտանգավորությունը՝ առաջարկում ենք Ոստիկանության կառուցվածքային եւ գործառութային փոփոխություններ կատարելուց առաջ քննարկումներ իրականացնել ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ նախատեսված է մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծման գաղափարը, որն ըստ Ռազմավարության, պետք է ապահովվի անձնական տվյալների պաշտպանության եւ դրա նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ եւ գործուն համակարգ, սակայն Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում քաղաքացիական վերահսկողության համակարգի ձեւավորման սկզբունքներին, ինչը նույնպես առաջարկում ենք ավելացնել։

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել ոստիկանության ծառայությունում կին ոստիկանների ներգրավման ուղղությամբ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: