Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ 

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝

- վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից,

- ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների,

- ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան,

- իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում,

- հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը,

- բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով,

- արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

  • Քննարկվել է

    10.02.2020 - 25.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 27644

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ հստակեցված չէ նաեւ վերապատրաստումներ իրականացնող անձանց վերաբերյալ կարգավորումներ, ինչն առաջարկում ենք ավելացնել՝ նշելով որ ուսումնական ծրագրերի աուդիտի, կրթական ծրագրերի մշակման, վերանայման եւ դասավանդման գործընթացներում անհրաժեշտ է ներառել նաեւ ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Ռազմավարությամբ անդրադարձ չի կատարվում կրթական, ինչպես նաեւ վերապատրաստումների մոդուլների չափորոշիչներին, ինչն առաջարկում ենք հստակեցնել՝ ներառելով որ այդ ծրագրերը պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների, գենդերային զգայունության, խտրականության բոլոր ձեւերի բացառման, զոհակենտրոն մոտեցման սկզբունքների հիման վրա։

Ստելլա Չանդիրյան

25.02.2020

Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել ոստիկանության ծառայությունում կին ոստիկանների ներգրավման ուղղությամբ։

Տեսնել ավելին