Добавить в избранное

Проект принят

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:41 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
2 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:41 Հոդված 32. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորումը Եթե մենք այս կամ այն առիթով պնդում ենք, թե ինտեգրվում ենք եվրոպական կրթական համակարգին, ապա ներկայացնում եմ եվրոպական երկրներում ընդունված մոտեցում, և առաջարկում եմ հոդված 32-ում ավելացնել հետևյալ ձևակերպումը. «Կառավարությունը ստանձնում է պետական բուհերի ֆինանսավորման առնվազն 80 տոկոսը»: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը սույն օրենքի կարգավորման առարկա չէ: Նշենք նաև, որ համաձայն օրենքի նախագծի Հոդված 32-ի 6-րդ մասի դրույթների՝ բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության ֆինանսավորման համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախատեսվում են նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Oրենքի նախագծով նախատեսվում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացման ֆինանսավորման նոր մեխանիզմներ: Մասնավորապես, հանրային բուհերին ինստիտուցիոնալ ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կրթության որակի բարելավման նպատակով, մրցութային հիմունքներով նորարարական ծրագրերի ֆինանսավորում, կրթաթոշակային ֆինանսավորում (ըստ ուսանողի առաջադիմության, կարիքավորության, նպատակային և ըստ գերակա ուղղությունների):
3 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:58 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
4 vano Yeghiazaryan 11.12.2019 16:15:58 Հոդված 36, մաս 2. Նախագծում` «2. Բուհում սահմանվում են՝ ակադեմիական (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս, իսկ ռազմաուսումնական հաստատությունում` ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս): Առաջարկում եմ ակադեմիական կազմի մեջ ավելացնել նաև ամբիոնի վարիչի պաշտոնը. «Բուհում սահմանվում են՝ ակադեմիական (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս……………….»: Ընդունելի չէ: Վարչական կամ կառավարման գործառույթներ իրականացնող համապատասխան պաշտոնների, ինչպես նաև ամբիոնի վարիչի վարչական և ակադեմիական գործունեության մասով օրենքի նախագծով նախատեսված են անհրաժեշտ դրույթներ ու կարգավորումներ (տե՛ս Հոդված 36, մաս 4, 5 և 6):
5 vano Yeghiazaryan 11.12.2019 16:16:30 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
6 vano Yeghiazaryan 11.12.2019 16:16:30 Հոդված 36, մաս 11. Նախագծում` «11. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ 3-5 տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել 3 տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության»: Շատ տեղին է, որ գործող օրենքի մինչև 5-ը դարձել է 5, սա կանխում է գործատուների կամայականությունը, որը միաժամանակ կոռուպցիոն ռիսկ էր պարունակում, այս դեպքում ևս 3-5-ը նման վտանգ ունի, ուստի առաջարկում եմ երկու դեպքում էլ հստակ գրել 5 տարի: Ընդունելի չէ: Ներկայացված կարգավորման անհրաժեշտության համար հիմք է հանդիսացել բուհերի կողմից ներկայացված առաջարկները, նկատի ունենալով, որ որոշ բուհերի (կրթական ծրագրերի) պարագայում համապատասխան կուրսերի (խմբերի), դասընթացների կամ անհատական պարապմունքների մասնագիտական ձևաչափն ենթադրում է դասախոսների ծանրաբեռնվածության տատանումներ, իսկ դրանք օրենսդրական դաշտում կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջանում նաև ավելի պակաս ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքման:
7 vano Yeghiazaryan 11.12.2019 16:16:53 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
8 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:06 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
9 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:06 Հոդված 36, մաս 12. Նախագծում` «Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով»: Առաջարկում եմ օրենքի նախագծից հանել այս հատվածը: Սա բաց մրցույթի տրամաբանության դեմ է, ավելին` մարդու իրավունքի սահմանափակում, առավել ևս գիտնականների մեծ մասը այդ տարիքի մարդիկ են: Ընդունելի չէ: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի բուհերի ակադեմիական կազմի սերնդափոխությանը և դասախոսական կազմի միջին տարիքային շեմի նվազեցմանը, միաժամանակ օգտագործելով նաև մասնագիտական որակավորում և բազմամյա աշխատաքային փորձ ունեցող ներկայիս ակադեմիական կազմի ներուժը:
10 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:29 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
11 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:29 Հոդված 36, մաս 16, կետ 3. Նախագծի` «իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմել դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրել դասավանդման և ուսումնառության մեթոդներ» արտահայտությունը առաջարկում եմ լրացնել «իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմել դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրել դասավանդման և ուսումնառության մեթոդներ, այդ թվում` դասընթացի ստուգման ձևերը»: Ընդունելի չէ: Բուհի հիմնական գործառույթներից է նաև ուսանողների առաջադիմության գնահատումը, փոխադրումը հաջորդ կուրս և ամփոփիչ (ավարտական) ատեստավորումը՝ ընտրելով գնահատման ձևերն ու պարբերականությունը (տե՛ս Հոդված 5, մաս 2, կետ 4): Գիտելիքների ստուգման և գնահատման համակարգը, ակադեմիական առաջադիմության չափանիշները, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման այլ ընթացակարգերն (դրանցով նախատեսվող անհրաժեշտ պահանջներն ու չափանիշները) բուհի համապատասխան ստորաբաժանումների (ֆակուլտետներ, ամբիոններ) առաջարկությամբ քննարկվում և հաստատվում են ակադեմիական խորհրդում:
12 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:55 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
13 vano Yeghiazaryan 11.12.2019 16:17:55 Հոդված 38, մաս 10. Նախագծի անցումային դրույթներում` «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը, բացառությամբ գիտությունների թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասով նույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթի ուժի մեջ մտնելը»: Առաջարկում եմ հանել գիտության և ակադեմիայի մասին բոլոր դրույթները և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրամշակել առանձին: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում առաջարկում եմ գիտության թեկնածուի գիտական աստիճանը համապատասխանեցնել եվրոպական PhD աստիճանին, իսկ գիտական աստիճանաշնորհման կարգում պահպանել երկրորդ աստիճանը` գիտության դոկտորի աստիճանը, որը նույնական է եվրոպական հաբիլիտիացիային: Հակառակ դեպքում մենք իմիտացիա ենք անում, թե ինտրեգրվում ենք եվրոպական արժեքներին, սակայն մեր գիտությունը դնում ենք հարվածի տակ` զրկելով գիտության բարձրագույն աստիճանից` եվրոպական հաբիլիտիացիայից: Տե՛ս Arsen Tavadyan (1-ին առաջարկ) և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (6-րդ առաջարկ) օգտատերերի նույնաբովանդակ առաջարկներին տրված պատասխանը:
14 vano Yeghiazaryan 11.12.2019 16:18:01 Հոդված 9, մաս 5. Նախագծում` «Բուհերում դասավանդման լեզուն հայերենն է: Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով» արտահայտությունը առաջարկում եմ վերաշարադրել. «Բուհերում դասավանդման լեզուն ԳՐԱԿԱՆ հայերենն է: Անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից` բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»: Նկատի ունենանք նաև, որ գրական հայերենով ուսուցումը Լեզվի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջն է, ավելին` նույն օրենքին հակասում է նախագծի հետևյալ հատվածը. «Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև, 1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն, 2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից, 3) օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում»: Իսկ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 25 մասի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»: Առաջարկում են հանել այս հատվածն ամբողջությամբ: Բացի այն, որ սա հակասում է Լեզվի մասին ՀՀ օրենքին, մյուս կողմից էլ` օտար լեզվի ուսումնառությունը հայ մարդը ստանում է մայրենի լեզվի միջոցով, առանց որի հնարավոր չէ հայ մարդու համար որևէ օտար լեզվի ուսուցումը: Իսկ օտարերկրյա բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում գործելու են միջազգային պայմանագրերը, որոնք ավելի գերակա են, ուստի սույն օրենքով կարգավորելու հարկ չկա: Տե՛ս նախորդները (առաջարկը կրկնվում է):
15 Վանատուր Շերենց 12.12.2019 14:14:48 1. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ ձևակերպմամբ՝ 14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈւԳԸ, ՈւԽ և այլն): Այս կերպ կներդաշնակեցվեն Գլուխ 2-ի 18-րդ (Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում) և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ Գլուխ 2-ի 18-րդ հոդվածից բխում է, որ բուհերում կարող են գործել ուսանողական կազմակերպություններ, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ կազմակերպություն, իսկ Գլուխ 6-ի 13-րդ հոդվածի համաձայն` հրապարակային տարեկան հաշվետվությամբ հանդես են գալու բուհի ուսանողական մարմինները, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ մարմին: 2. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածում (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) առանձին ենթակետ(եր)ով ամրագրել բուհերում ՈւԳԸ-ների դերը, իսկ վերոնշյալ հոդվածի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի կատարողական պարտավորություններն Ուսանողական խորհուրդների փոխարեն վերապահել ՈւԳԸ-ներին: 1947 թվականից ի վեր ԵՊՀ-ում այս գործառույթները ստանձնել և հաջողությամբ իրականացրել է բացառապես ՈւԳԸ-ն: Ընդունելի չէ։ Նշված հոդվածներում հստակ սահմանվում է, որ ուսանողները կարող են միավորվել ուսանողական տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ ստեղծել ուսանողական գիտական ընկերություններ։
16 Arsen Tavadyan 12.12.2019 14:40:58 Օրենքի հիմնավորումն ընդամենը յոթ էջ է։ Չկա որևէ հաշվարկ, միջազգային փորձի վրա որևէ հղում։ Հասկանալի չէ՝ նախարարության նպատակը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ նախարարությունը սկզբից քննարկման ներկայացնի իր հայեցակարգը։ Առանց այդպիսի հայեցակարգի շատ դժվար է կռահել՝ ինչ արդյունք կտա այս նախագիծը։ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքները վերանայելու և բարձրագույն կրթության ու գիտության ոլորտները կարգավորող նոր օրենքներ մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնամյակի պատմություն։ Գործող օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ, որոնցից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունը սահմանափակվում էր համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, ինչպես նաև Համաշխարհային բանկի,Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվել են ոլորտում առկա վիճակի վերլուծությանն ուղղված մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները հստակ մատնանշում էին վեր հանված խնդիրների լուծումը և համակարգի՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացումը խոչընդոտող օրենսդրական բացերը։ Այսպես, 2012թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով պատրաստվել է «Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների առկա վիճակը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում», ինչպես նաև 2013թ.-ին՝ «Կառավարման խնդիրների լուծումը` Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» և 2015 թ.-ին՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվար-քության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծություն» զեկույցները։ Հետազոտությունները հիմք են հանդիսացել երկու ոլորտները կարգավորող նոր օրենքների մշակման համար, որոնց նախագծերի մասնագիտական և հանրային քննարկումները սկիզբ առան 2015 թ.-ից։ Այդ փուլում զուգահեռաբար շրջանառության մեջ էին «Բարձրագույն կրթության մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» առանձին օրինագծերը, որոնք սակայն չէին ապահովում միջազգային միտումներին համապատասխան բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ինտեգրումը, բարձրագույն կրթության և գիտության համակարգերի պահպանվող ժամանակավրեպ բաժանվածությունը մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտահետազոտական գործունեության մեջ երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը։ Այդ հիմնարար խնդիրը լուծելու համար ու բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականու-թյան ձևավորման ու իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով նախարարությունը նախաձեռնեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն առաջարկում է ոլորտի օրենսդրական միասնական կարգավորումը: Օրենքի նախագծով նախատեսված տարբեր դրույթների հետ կապված ուսումնասիրվել է նաև մի շարք երկրների (Ֆինլանդիա, Գերմանիա, Նորվեգիա, Լիտվա, Ուկրաինա, Էստոնիա, Վրաստան, Ավստրալիա, ԱՄՆ և այլն) համապատասխան կարգավորող օրենսդրությունները, բացի այդ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկվել է նաև ԵՄ, ԵԽ, ՀԲ միջազգային և տեղական փորձագետների հետ:
17 Arsen Tavadyan 17.12.2019 15:31:49 Նախագծով առաջարկվում է սահմանել մեկ գիտական աստիճան: Ընդունում եմ, որ անհրաժեշտ է բարեփոխել գիտական աստիճանաշնորհման և գիտական/բուհական կոչումների համակարգը։ Ամեն դեպքում գիտական աստիճանը պետք է դիտարկվի որպես անհրաժեշտ պայման գիտական/բուհական կոչում ստանալու համար։ Դասախոսի, դոցենտի և պրոֆեսորի պաշտոններին հավակնող անձանց համար պետք է սահմանվեն տարբեր չափանիշներ։ Պրոֆեսորի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա ավելի բարձր որակավորում, քան դոցենտի պաշտոնին հավակնողը։ Այս տեսակետից, նույնիսկ եթե սահմանվի մեկ գիտական աստիճան, ինչ-որ պահի անհրաժեշտություն կլինի ստեղծելու որակավորման ևս մեկ ընթացակարգ։ Եվրոպական տարբեր երկրներում թեկուզ առկա է ընդամենը մեկ PhD աստիճան, սակայն առկա է նաև հաբիլիտիացիայի գործընթաց։ Ուստի, որպեսզի ապահովվի վերջնական արդյունքը, այն է՝ հստակեցվի աստիճանաշնորհումը և կոչումների տրամադրումը, մյուս կողմից՝ տրվեն որակավորման հստակ չափանիշներ, ինչպես նաև ապահովվի համապատասխանեցում և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, առաջարկում ենք՝ Գիտական աստիճանի տրամադրումը հստակորեն դիտել որպես գիտական/բուհական կոչում տրամադրելու նախապայման, Հստակեցնել համապատասխան գիտական/բուհական կոչումի համար անհրաժեշտ որակավորման չափանիշները, Պահպանել գիտության թեկնածուի աստիճանը՝ օրենքով նշելով, որ այն համապատասխանում է եվրոպական երկրներում ընդունված PhD-ի աստիճանին, իսկ գիտության դոկտորը որակավորման լրացուցիչ չափանիշ է PhD-ի համար, որը համապատասխանում է եվրոպական երկրների հաբիլիտիացիային։ Արդյունքում՝ 1. Մենք կունենանք գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների համակարգ, որը կլինի նպատակային՝ կապահովեն որակավորման չափանիշներ որոշակի պաշտոնների/կոչումների համար, 2. Այդ համակարգը կհամապատասխանի և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, ինչը կհեշտացնի հարաբերություններն ավելի մեծ թվով երկրների հետ։ Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (6-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը: Ինչ վերաբերում է ներկայիս գիտական/բուհական կոչումների համակարգին, ապա օրենքի ընդհանուր տրամաբանության և կարգավորումների համաձայն՝ պրոֆեսորը, դոցենտը, ասիստենտը և դասախոսը (տե՛ս Հոդված 36-ի 2-րդ և 10-րդ մասերը) նախատեսված են որպես ակադեմիական կազմում ընդգրկված պաշտոններ, իսկ այդ պաշտոններին հավակնող անձանց համար ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն համապատասխան չափանիշներ ու պահանջներ։
18 Arsen Tavadyan 17.12.2019 15:41:28 Նախագծով առաջարկվում է ամբողջապես վերափոխել Ակադեմիայի կարգավիճակը՝ վերածելով այն զուտ խորհրդատվական մարմնի։ Կարելի է նշել պետական գիտական կազմակերպությունների կառավարման մեխանիզմները: Ըստ էության դրանք չորսն են` • Գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարում պետական լիազոր մարմնի կողմից, • Գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների առանձնացում և յուրաքանչյուրին ինքնավարության շնորհում, • Գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միավորում բուհական համակարգի հետ և կառավարում այդ համակարգի միջոցով, Գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարում գիտական կենտրոնի միջոցով` ելնելով պետության կողմից ձևավորված գիտության զարգացման ռազմավարությունից: Առաջինի դեպքում, երբ գիտական գործունեությունն անմիջականորեն կառավարվում է պետական լիազոր մարմնի կողմից, առաջանում է հակասություն հիմնարար գիտության սկզբունքների հետ: Հիմնարար գիտությունը կարող է չտալ կարճաժամկետ արդյունքներ, սակայն պատշաճ ֆինանսավորման պարագայում հանգեցնում է պետության համար անհրաժեշտ երկարաժամկետ արդյունքների: Հիմնարար գիտության թերֆինանսավորումը, անտեսումը որպես արդյունք բերում է նաև կիրառական գիտության անկման: Երկրորդի դեպքում, երբ գիտական կազմակերպություններին տրվում է ինքնավարություն, ծագում են մի շարք խնդիրներ: Նախ, յուրաքանչյուր կազմակերպություն ստիպված ընդլայնում է իր սեփական վարչական ապարատը` ավելացնելով խորհրդատուների, իրավաբանների, մենեջերների, հաշվապահների և այլ օժանդակ մասնագիտությունների հաստիքներ: Երկրորդ, դա բարդացնում է արդիական միջառարկայական հետազոտությունների իրականացումը: Երրորդ, նվազեցում է գիտական համագործակցության մակարդակը, գիտական առաջնահերթ միջառարկայական խնդիրների արդյունավետ քննարկման հնարավորությունները, ինչը կենսական է գիտության համար: Երրորդի դեպքում, երբ գիտական կազմակերպությունները միավորվում են բուհերի հետ, նույնպես կառաջանան մի շարք խնդիրներ: Գիտությունը և կրթությունը պետք է սերտացնել, սակայն դա պարզունակ ձևով իրականացնել հնարավոր չէ: Մեր բուհական համակարգը ի սկզբանե կառուցված չէ որպես գիտական համակարգ: Դրա կառավարման ամբողջ կառուցվածքը, սկսած մարմինների ձևավորումից, ենթադրում է կրթական բաղադրիչի գերակայություն: Բացի դրանից, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բալթյան երկրների բացասական փորձը հուշում է, որ դա առկա և մոտակա ապագայում չի բերում նախատեսվող խնդիրների իրականացմանը: Հետևաբար մեր երկրի պայմաններում Ակադեմիայի միջոցով գիտության կառավարումը լավագույն տարբերակն է: Ակադեմիան այն մարմինն է, որը համակարգում է հիմնարար գիտությունը՝ գնահատող և վերահսկող մեխանիզմների առկայության պարագայում։ Մասնավորապես, Ակադեմիայի համակարգը իրականացնում է ՀՀ գիտական, գիտատեխնոլոգիական և սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների կանխատեսումը և գիտական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտա-մեթոդական ղեկավարումը: Իհարկե Ակադեմիական համակարգում կան խնդիրներ։ Դրանց մեծ մասը թերմինանսավորումից է գալիս։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ընդլայնել ակադեմիական ինքնավարության մակադրակը, ակադեմիային օժտել անհրաժեշտ գործիքակազմով, որը կօժանդակեր գիտության զարգացմանը՝ այդ թվում մարկետինգային, մենեջմենթային, իրավաբանական ծառայություններ ստեղծելով։ Բացի դրանից պետք է օրենսդրական պայմաններ ստեղծել, որ բուհերն ավելի ակտիվ համագործակցեն ակադեմիայի հետ։ Ներկայացված առաջարկները լրացուցիչ կքննարկվեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման տրամաբանության ընդհանուր համատեքստում:
19 Arsen Tavadyan 17.12.2019 15:41:54 Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուհական կառավարման ոլորտում ակադեմիական պաշտոններ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր) զբաղեցնող անձանց տարիքը: Նախ՝ սա խտրականություն է և հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին: Երկրորդ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մասնագիտական աճը երկար ժամանակ է պահանջում․ գիտնականը ձեռք է բերում համապատասխան հմտություններ, այդ թվում՝ գիտության և ակադեմիական կառավարման վերաբերյալ, բավականին մեծ տարիքում: Համապատասխան տարիքն անցածներին արհեստականորեն սահմանափակելը, առանց կոնկրետ անձի կարողությունների գնահատման, արդյունավետ չէ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը կնպաստի բուհերի ակադեմիական պաշտոններ (այդ թվում՝ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր) զբաղեցնող անձանց սերնդափոխությանը և դասախոսական կազմի միջին տարիքային շեմի նվազեցմանը, միաժամանակ օգտագործելով նաև մասնագիտական որակավորում և բազմամյա աշխատաքային փորձ ունեցող ներկայիս ակադեմիական կազմի ներուժը: Նշենք նաև, որ օրենքի նախագծով ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձանց պարագայում սահմանված է, որ համապատասխան տարիքը լրանալու հիմքով նրանք չեն մասնակցում մրցութային ընտրությանը, սակայն նրանց հետ կարող է կնքվել աշխատանքային պայմանագիր ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ ամբիոնի առաջարկությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ համանաման կարգավորումներ առկա են նաև ՀՀ աշխատանքային օրենգրքում, «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և մի շարք այլ օրենքներում:
20 Arsen Tavadyan 17.12.2019 15:44:40 Առաջարկվող նախագծով բուհի կառավարման խորհրդում պետական իշխանության կողմից նշանակվող անդամների թիվը սահմանվում է 50 տոկոս: Նույն կարգավորումը գործում է նաև այժմ: Սակայն նախագծով սահմանափակվելու է բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը՝ 50 տոկոսից իջեցվում է: Այսինքն՝ բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը դադարում է ազդեցիկ լինելուց, իսկ պետական իշխանությունը ձեռք է բերում հնարավորություն անցկացնելու ցանկացած որոշում, թեկուզ դրան դեմ լինեն տվյալ բուհի բոլոր դասախոսները և ուսանողները: Այսինքն՝ նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը: Բուհական ինքնավարությունն ապահովելու համար անհրաժեշտ է նախ հստակ սահմանել պետական մասնակցությունն ինչ նպատակ է հետապնդում։ Ֆինանսական, կրթական վերահսկողությունը կարելի է իրականացնել նաև առանց այդ մասնակցության։ Ուստի, ակնհայտ է, որ գերակշիռ պետական մասնակցության հիմնական նպատակը բուհի նկատմամբ քաղաքական վերահսկողություն սահմանելն է։ Հաշվի առնելով դա՝ առաջարկում ենք՝ Ա) Պետական մասնակցության համեմատ համաչափ դարձնել կառավարման խորհրդում դասախոսների և ուսանողների մասնակցությունը, այդ թվում՝ արտաքին անդամների ընտրության այնպիսի կառուցակարգ սահմանել, որը հնարավորություն կընձեռի հաշվի առնելու բուհի դիրքորոշումը թեկնածուներին որոշելիս, Բ) Հիմնավորել պետական իշխանության մասնակցության նպատակը և ըստ այդ նպատակի՝ սահմանել մասնակցության տոկոսը, Գ) Ապահովել բուհի կառավարման մարմինների ընտրովիությունը, Դ) Կառավարման խորհրդի դասախոս և ուսանող անդամների ընտրությունը դարձնել կանոնակարգված (ներկայիս կարգավորումներով այդ ընտրությունը կատարվում է հիմնականում թերի կարգավորված, մի քանի մակարդակով, անուղղակի, ինչի պատճառով սովորական դասախոսի և ուսանողի մասնակցությունը հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը գրեթե վերանում է)՝ սահմանելով նաև արտաքին անդամների ընտրության միասնական չափանիշներ: Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (9-րդ առաջարկ) օգտատիրոջ նույնաբովանդակ առաջարկին տրված պատասխանը: Ինչ վերաբերում է կառավարման խորհրդի անդամների ընտրության միասնական չափանիշների սահմանմանը, ապա ևս մեկ անգամ կքննարկվի հիշյալ դրույթի վերաբերյալ ներկայացված առաջարկների ընդհանուր համատեքստում:
21 Karen Sargsyan 13.12.2019 23:18:20 1. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) 2-րդ կետի 14-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ ձևակերպմամբ՝ 14) միավորվելու ուսանողական կազմակերպություններում (ՈւԳԸ, ՈւԽ և այլն): Այս կերպ կներդաշնակեցվեն Գլուխ 2-ի 18-րդ (Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում) և Գլուխ 6-ի 35-րդ հոդվածի 13-րդ կետերը, քանի որ Գլուխ 2-ի 18-րդ հոդվածից բխում է, որ բուհերում կարող են գործել ուսանողական կազմակերպություններ, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ կազմակերպություն, իսկ Գլուխ 6-ի 13-րդ հոդվածի համաձայն` հրապարակային տարեկան հաշվետվությամբ հանդես են գալու բուհի ուսանողական մարմինները, և ոչ թե ուսանողական ընդամենը մեկ մարմին: 2. Օրենքի նախագծի Գլուխ 6-ի 35-րդ հոդվածում (Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները) առանձին ենթակետ(եր)ով ամրագրել բուհերում ՈւԳԸ-ների դերը, իսկ վերոնշյալ հոդվածի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի կատարողական պարտավորություններն Ուսանողական խորհուրդների փոխարեն վերապահել ՈւԳԸ-ներին: 1947 թվականից ի վեր ԵՊՀ-ում այս գործառույթները ստանձնել և հաջողությամբ իրականացրել է բացառապես ՈւԳԸ-ն: Տե՛ս Վանատուր Շերենց օգտատիրոջ առաջարկին (կրկնվում է) տրված պատասխանը:
22 Յուրի Սարգսյան 17.12.2019 12:48:02 Օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իրականացումն ապահովող դրույթները նպատակահարմար է ներկայիս Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի միավորմամբ ստեղծել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որին, նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթների ընդգրկմամբ, վերապահվեին բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականության մշակման և գործադիր կառավարման գործառույթները, այդ թվում՝ դոկտորի որակավորման աստիճանի կանոնակարգման խնդիրները։ Այդ առումով առաջարկում եմ նախագծի 21-րդ հոդվածը վերանվանել «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները»՝ այն լրամշակելով հոդված 20-ում և 21-ում սահմանված լիազորությունների հիման վրա։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկը լրացուցիչ կքննարկվի բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման տրամաբանության ընդհանուր համատեքստում:
23 Յուրի Սարգսյան 17.12.2019 12:48:37 Բարձրագույն կրթության եվրոպական շատ օրենքներում (Լիտվա, Շվեդիա և այլն) նախատեսված է բարձրագույն կրթության ասպարեզում պետական քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանն աջակցող խորհրդատվական մարմին՝ Բարձրագույն կրթության ազգային խորհուրդ, որին էական դեր է վերապահվում ԲԿ զարգացման ռազմավարական հարցերի մշակման և որոշումների ընդունման գործընթացներում: Այդ մարմնի մաղով են անցնում նաև համապատասխան օրենքների և օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Առաջարկվում է դիտարկել Նախարարին առընթեր նման խորհրդատվական մարմին ստեղծելու և այն օրենքում նկարագրելու հնարավորությունը: Հատուկ կարևորություն ունի գիտական և գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման ասպարեզում խորհրդատվական մարմնի՝ ՀՀ գիտության և տեխնոլոգիաների խորհրդի ստեղծումը ՀՀ կառավարության կառուցվածքում, հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման ռազմավարության գիտատեխնոլոգիական ուղղվածությունը: Նմանատիպ կառույց մեզ մոտ գործել է 1993-1997թթ. ժամանակահատվածում՝ ՀՀ առաջին նախագահի, ապա ՀՀ վարչապետի գլխավորությամբ: Կարծում եմ նման Հայաստանյան կառույցի ստեղծման համար լավ նախատիպ կարող է լինել Լիտվայի գիտական խորհուրդը: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված առաջարկները լրացուցիչ կքննարկվի բարձրագույն կրթության և գիտության համակարգի զարգացման տրամաբանության ընդհանուր համատեքստում:
24 Khachatur Meliksetian 17.12.2019 17:19:28 Այս առաջարկը արդեն իսկ ներկայացվել է պաշտոնապես ՀՀ ԳԱԱ ԵԳԻ անունից, Օրենքի նախկին տարբերակը քննարկելիս, հասկանալի չէ ինչու է անտեսվել? Հիմա ներկայացնում եմ կրկին իմ անունից։ Եռաստիճան բարձրագույն կրթության մակարդակների առաջարկը ենթադրում է ամբողջական անցում գիտական աստիճանների անգլո-ամերիկյան համակարգին: Սակայն, հարկ է նշել, որ մայրցամաքային Եվրոպայի երկրների մեծ մասում գործում է քառաստիճան համակարգը` երբ Գիտությունների դոկտոր (Doctor of Science կամ Philosopհy Doctor, PhD), հաջորդում է Habilitation, կամ Dr. Habil., Doctor Habilitatus (հաբիլիտացված դոկտոր): Այդ երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Դանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, իսկ նախկին ԽՍՍՄ երկրներից՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մոլդովան: Հայաստանի համար գիտական քառաստիճան համակարգը ավանդական է և ավելի ընդունելի: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ԽՍՍՄ-ից ժառանգված «գիտությունների թեկնածու» և «գիտությունների դոկտոր» անվանումներն արտերկրի համար անհասկանալի են և դրանք անհրաժեշտ է փոփոխել՝ միջազգային գիտական հանրության համար ընկալելի և միանման դարձնելու նպատակով: Առաջարկվել է երրորդ աստիճանն անվանել գիտությունների դոկտոր (PhD), չորրորդը՝ հաբիլիտացված դոկտոր: Համապատասխանաբար, գիտությունների դոկտորը դասավանդման համապատասխան ստաժ ձեռք բերելու արդյունքում կստանա դոցենտի, իսկ հաբիլիտացված դոկտորը՝ պրոֆեսորի գիտական կոչումը: Այսպիսով, արաջարկվում է «Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները, ակադեմիական բնագավառները և ոլորտները» բաժնում ներմուծել բարձրագույն կրթության չորրորդ մակարդակը, որտեղ անձին կշնորհվի հաբիլիտացված դոկտորի աստիճան։ Տե՛ս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (6-րդ առաջարկ) օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը:
25 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ 17.12.2019 17:35:12 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակը՝ որպես ՀՀ-ում մեծահասակների շարունակական կրթության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություն, ունի դիտարկում օրենքի նախագծում շարունակական (ցկյանս) կրթության մեխանիզմների ներկայացման կապակցությամբ։ Օրենքի նախագծում «բարձրագույն կրթության շարունակականությունը» դիտարկվում է որպես Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության սկզբունք (հոդված 4, 1-ին կետի 9-րդ ենթակետ), միևնույն ժամանակ նախագծի հոդված 5-ի (Բուհի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ բուհի հիմնական գործառույթներ շարքում առանձնացվում է նաև կրթական գործընթացի շարունակականության ապահովումը։ Սակայն հստակորեն ներկայացված չեն, թե ինչ մեխանիզմներով բուհերը կարող են իրագործել այդ գործառույթները։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք. 1. Օրենքի նախագծով սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների հենքի վրա շարունակական կրթության կենտրոններ ստեղծելուն նպաստող մեխանիզմներ, որոնց միջոցով բուհերը կարող են իրենց կողմից մշակված ռեսուրսները (այդ թվում՝ գիտելիքը) հանրամատչելի դարձնել հասարակության ավելի լայն շերտերի համար՝ այդ կերպ ստանձնելով նաև սոցիալական պատասխանատվություն հասարակության հանդեպ։ Միևնույն ժամանակ, նախատեսել նշված մեխանիզմների կիրառման պահանջներ։ Որպես օրինակ կարող է դիտարկվել Հայաստանում Ամերիկյան համալսարանի հենքի վրա ստեղծված շարունակական կրթության կենտրոնը։ 2. Օրենքի նախագծում ընդգծել/սահմանել «շարունակական կրթություն», «ցկյանս կրթություն» հասկացությունները` այդ կերպ ստեղծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից հասարակության լայն շերտերի հետ հանրամատչելի աշխատանքներ իրականացնելու նախապայմաններ։ Ներկայացված առաջարկությունները օրենքի կարգավորման առարկա չեն։ Բուհերն իրավասու են իրականացնելու ցկյանս ուսումնառությանն ուղղված գործունեություն, ինչը բխում է նաև իրենց առաքելությունից և սոցիալական պատասխանատվությունից։ Այդ գործունեությունը կարող է իրականացվել ինչպես կենտրոնացված (հատուկ կենտրոնների միջոցով), այնպես էլ ապակենտրոնացված (յուրաքանչյուր ակադեմիական միավորին վերագրելով նաև շարունակական կրթության իրականացման գործառույթ)։ Ինչ վերաբերում է «շարունակական կրթություն», «ցկյանս կրթություն» հասկացություններին, ապա դրանք արդեն իսկ սահմանված են «Կրթության մասին» ՀՀ օրենքով, առավել ևս, որ չի վերաբերում միայն բարձրագույն կրթությանը։