Добавить в избранное

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի և առնչվող հրամանների նախագծեր

Հիմնավորում

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցր

ած ճանաչելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին և Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու  կարգի մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների նախագծերի ընդունման

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-137-Ն օրենքը, որով կատարված փոփոխությունների արդյունքում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում` քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու և դրա հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տրամադրելու միջոցով: Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Վերոնշյալից հետևում է, որ ՔԿԱԳ մարմինների կողմից իրականացվող գործառույթներն այսուհետ պետք է իրականացվեն էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, նախկինում ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշ փաստաթղթեր այսուհետ ենթակա են հաստատման Արդարադատության նախարարի կողմից: Ուստի, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ի կատարումն Օրենքի վերոգրյալ պահանջների մշակվել են Կառավարության որոշումների նախագծեր, որոնցով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության  կառավարության «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» N492-Ն որոշումները: Ինչպես նաև մշակվել են Արդարադատության նախարարի համապատասխան հրամանների նախագծեր:

 

Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը

  1. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրմանկարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, մշակվել է Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է.
  • Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման վերաբերյալ կարգավորումները ենթարկվել են առանցքային փոփոխությունների, նշված հրամանով նախատեսված կարգավորումներն այլևս չեն համապատասխանում օրենքի կարգավորումներին, և առաջացել է ՔԿԱԳ հետ կապված գործառույթներն իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու անհրաժեշտություն:
  • Հաստատել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով հստակեցվում են համապատասխան վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների համար դիմելու, դիմումներին ընթացք տալու, էլեկտրոնային կառավարման համակարգում այդ փաստաթղթերն ստեղծելու, դիմողին տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Օրինակ, այսուհետ վկայականներ, տեղեկանքներ ստանալու դիմումներ ընդունելու իրավասություն է ունենալու յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմին՝ անկախ դիմողի բնակության վայրից, իսկ նշված փաստաթղթերը դիմողին տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստերին ուղարկելու միջոցով:
  • Հաստատել քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները:
  1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ անհրաժեշտ է փոփոխել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները՝ դրանցով համապարփակ անդրադարձ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարվող գործողությունների առանձնահատկություններին: Ուստի, մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ծննդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման և մահվան պետական գրանցումների վերաբերյալ հրահանգչական ցուցումներում, կարգավորել էլեկտրոնային համակարգի միջոցով նշված գրանցումները կատարելու կարգը, ինչպես նաև հաստատել դրանց հետ կապված գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
  2. Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ թղթային վկայականներ այլևս չեն լրացվելու, վկայականները ստեղծվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով: Հետևաբար, վկայականների տրամադրման կարգն այլևս անհրաժեշտ չէ և մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը:
  3. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, ի կատարումն նշված դրույթների՝ մշակվել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու կարգի մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների լրացման և ոչնչացման կարգը, ինչպես նաև ծնունդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, անվան փոխման և մահվան պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերի համապատասխանությունը Օրենքի պահանջներին, այդ թվում՝ ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի գործունեության համար անհրաժեշտ իրավական հիմքերի առկայությունը:

 

  • Обсуждалось

    19.11.2019 - 04.12.2019

  • Тип

    Приказ

  • Область

    Юстиция, Электронная юстиция, Агентства загса

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6258

Принт