Добавить в избранное

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի և առնչվող հրամանների նախագծեր

  1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագծով նախատեսվում է.
  • Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունքում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման վերաբերյալ կարգավորումները ենթարկվել են առանցքային փոփոխությունների, նշված հրամանով նախատեսված կարգավորումներն այլևս չեն համապատասխանում օրենքի կարգավորումներին, և առաջացել է ՔԿԱԳ հետ կապված գործառույթներն իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու անհրաժեշտություն:
  • Հաստատել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով հստակեցվում են համապատասխան վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների համար դիմելու, դիմումներին ընթացք տալու, էլեկտրոնային կառավարման համակարգում այդ փաստաթղթերն ստեղծելու, դիմողին տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Օրինակ, այսուհետ վկայականներ, տեղեկանքներ ստանալու դիմումներ ընդունելու իրավասություն է ունենալու յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմին՝ անկախ դիմողի բնակության վայրից, իսկ նշված փաստաթղթերը դիմողին տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստերին ուղարկելու միջոցով:
  • Հաստատել քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները:
  1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ անհրաժեշտ է փոփոխել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները՝ դրանցով համապարփակ անդրադարձ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարվող գործողությունների առանձնահատկություններին: Ուստի, մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ծննդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման և մահվան պետական գրանցումների վերաբերյալ հրահանգչական ցուցումներում, կարգավորել էլեկտրոնային համակարգի միջոցով նշված գրանցումները կատարելու կարգը, ինչպես նաև հաստատել դրանց հետ կապված գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
  2. Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ թղթային վկայականներ այլևս չեն լրացվելու, վկայականները ստեղծվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով: Հետևաբար, վկայականների տրամադրման կարգն այլևս անհրաժեշտ չէ և մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը:
  3. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, ի կատարումն նշված դրույթների՝ մշակվել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու կարգի մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների լրացման և ոչնչացման կարգը, ինչպես նաև ծնունդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, անվան փոխման և մահվան պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
  • Обсуждалось

    19.11.2019 - 04.12.2019

  • Тип

    Приказ

  • Область

    Юстиция, Электронная юстиция, Агентства загса

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 239

Принт