Добавить в избранное

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹ­ՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 ՀԱՎԱՆՈՒԹ­ՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • Անհրաժեշտությունը

      Սույն ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշումը։ 

 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         Նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի շարունակական զարգացման, համաշխարհային զբոսաշրջային շուկայում ճանաչելիության բարձրացման, մրցունակության ամրապնդման ու բարձրացման անհրաժեշտությունից ելնելով, այդ թվում` նպաստելով ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանն առաջացել է զբոսաշրջության ոլորտի նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

 

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

        Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

 

 

  • Կարգավորման նպատակը և բնույթը

      Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

    Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

  • Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը
  • զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
  • Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
  • ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
  • համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
  • զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։

 

 

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ:

     Ռազմավարությունը մշակվել է մասնակցային գործընթացի արդյունքում՝ պետական և մասնավոր հատվածի, ոլորտի հիմնական գործընկերների և զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։

      Տվյալների հավաքագրման հիմնական գործընթացն իրականացվել է 800 զբոսաշրջիկների, ինչպես նաև առավել ընդգրկուն 25 հարցումների միջոցով։

 

  • Ակնկալվող արդյունքը

  Մշակվող Ռազմավարության իրականացման արդյունքում մինչև 2030 թվականը ակնկալվում է. 

      միջազգային այցելությունների տարեկան 10% միջին աճի ապահովում, մասնավորապես․

  • 2030 թ-ին՝ 5.18 մլն․ միջազգային զբոսաշրջիկ,
  • Զբոսաշրջության ոլորտի մասնաբաժնի ավելացում ՀՆԱ-ում. ուղղակի/անուղղակի՝ 2030թ. – 1.362,9 մլն/ 4.906,505 մլն (տարեկան 10% միջին աճ):
  • Զբոսաշրջության ներդրումը ընդհանուր զբաղվածության մեջ՝ 2030թ. - 130.647 աշխատատեղ:

 

  • Обсуждалось

    12.11.2019 - 10.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7895

Принт

Предложения

Գայանե Այվազյան

27.11.2019

Զբոսաշրջային կլաստերներ բաժանելու գաղափարը լավն է շատ: Կարծում եմ պետք է ավելի հաստակ ձևակերպել յուրաքանչյուրի հետ կապված տեսլականները:

Գայանե Այվազյան

27.11.2019

Չի նշվում առաջնային այն շուկաների մասին, որոնց թիրախավորելու է ապագայում, ինչը կարծում եմ կարևոր է:

Գայանե Այվազյան

27.11.2019

Նշվում են միջազգային համագործակցության հնարավորությունների մասին, բայց գրեթե չի խոսվում ներքին շուկայի շահագրգիռ կողմերի հետ համագործակցային հնարավորությունների մասին:

Узнать больше