Добавить в избранное
«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ կազմակերպել գիդերի և ուղեկցորդների լիցենզավորում։ Տրամադրել նրանց օրինական բեյջեր տարբեր գույների, որպեսզի հեռվից անզեն աչքով էլ տարբերվի դիմացինը պրոֆ գիդ է թե ուղղակի ուղեկցորդ։ Հետագա միմյանց նկատմամբ վատ վերաբերմունքից խուսափելու համար։ | ||||
| 2 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ այն վայրերում, որտեղ մարդիկ թաշկինա և այլ պարագաներ կապում են ծառերից, տրամադրել հատուլ գունավոր լենտեր էսթետիկ տեսքի և աղտոտվածության նվազեցման համար։ | ||||
| 3 | Մարգարիտա Գասպարյան 15.11.2019 09:33:45 | Առաջարկում եմ փառատոնային կյանքի ակտիվացում և լուրջ մոտեցում, ոչ միայմ Երևանում այլև մարզերում։ | ||||
| 4 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Առաջարկում եմ առանձնացնել MICE և B2C, քանի որ վերջիններս բավականին տարբեր են պահանջվող ռեսուրսների տեսանկյունից և շուկայում ունեն իրենց առանձնահատկությունները: | ||||
| 5 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Առաջարում եմ առանձնացնել ներքին և միջազգային թիրախային խմբերը, քանի որ ռազմավարությունը տարբեր պետք է լինի յուրաքանչյուրի պարագայում: | ||||
| 6 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Շատ է խոսվում տուրիզմում ընթացիկ համաշխարհային միտումների մասին, բայց ռազմավարության մեջ ոչ մի կերպ չի նշվում, թե Հայաստանի համատեքստում այդ միտումները արդոք հաշվի են առնվելու և ինչպես: | ||||
| 7 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Նշվում են միջազգային համագործակցության հնարավորությունների մասին, բայց գրեթե չի խոսվում ներքին շուկայի շահագրգիռ կողմերի հետ համագործակցային հնարավորությունների մասին: | ||||
| 8 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Չի նշվում առաջնային այն շուկաների մասին, որոնց թիրախավորելու է ապագայում, ինչը կարծում եմ կարևոր է: | ||||
| 9 | Գայանե Այվազյան 27.11.2019 12:16:53 | Զբոսաշրջային կլաստերներ բաժանելու գաղափարը լավն է շատ: Կարծում եմ պետք է ավելի հաստակ ձևակերպել յուրաքանչյուրի հետ կապված տեսլականները: |