Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի № 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի № 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Նարինե Մաիլյան 14.11.2019 14:13:44 ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» № 1937-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը մերժելի է ի սկզբանե, քանի որ սուբսիդիան և դրամաշնորհը պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության առումով իրարից սկզբունքորեն խիստ տարբերվող ձևեր են, ուստի դրանց հատկացման կարգը չի կարող նույնը լինել: Սուբսիդիայի հատկանիշներն են. • Խիստ որոշակի ընթացիկ պետական, կամ ՏԻՄ-ի առաջադրանքի կատարում, • Կատարողի ընտրության ոչ մրցութային ընթացակարգ: Դրամաշնորհի հատկանիշներն են. • Զարգացման հեռանկարային առաջնահերթություններին համահունչ նախագծերի իրականացում, • Կատարողի ընտրությունը մրցույթի արդյունքների հիման վրա: Նպատակահարմար ենք գտնում և առաջարկում մասնակցային ընթացակարգով մշակել ու շրջանառության մեջ դնել երկու առանձին՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատյացման կարգը» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման կարգը» սահմանող նորմատիվ ակտերը: Չի ընդունվել Կարգով սահմանվւմ է ՀՀ պետական բյուջեից սուբսիդիաների և դրամաշնորհների կարգը։ Բացի այդ կարգում առանձնացված են սուբսիդիայի և դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերը և առանձին իրավական ակտերով ընդունելու անհրաժեշտություն չկա
2 "ՀԿ կենտրոն" քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ 20.11.2019 01:24:20 Համաձայն եմ նախորդ դիտարկման հետ, որը վերաբերում է սուբսիդիաների և դրամաշնորհների տարանջատման: Հստակ սահմանել և համապատասխանաբար տանարջատել սուբսիդիա, նվիրաբերություն և դրամաշնորհ հասկացությունները: Չի ընդունվել Կարգում առանձնացված են սուբսիդիայի և դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերը։ Միաժամանակ և՛ սուբսիդիան, և՛ դրամաշնորհը բյուջեից տրվող տրանսֆերտներ են, որոնք տրվում են կազմակերպություններին աջակցելու նպատակով։ Ինչ վերաբերվում է «նվիրաբերությանը», դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական օրենսգրքով»
3 "ՀԿ կենտրոն" քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ 20.11.2019 01:24:20 9-րդ կետի նոր շարադրումը պարարտ հող է ստեղծում հանրային միոցների ոչ մրցույթային կարգով հատկացումների համար, քանզի յուրաքանչյուր դեպքում այն կարելի է դասել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերին: Ընդունվել է ի գիտություն Նախագծի վերախմբագրման արդյունքում կետը հանվել է։ Միաժամանակ ոչ մրցույթային կարգով դրամաշնորհներ հոդվածով հատկացումներ նախատեսվում են ՊՈԱԿ-ներին և այլ պետական կազմակերպություններին, օրինակ՝ հանրակրթական դպրոցներին
4 "ՀԿ կենտրոն" քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ 20.11.2019 01:24:20 Սահմանել հայտերի էլկտրոնային ներկայացման կարգ, որը կնվազեցնի և սուբյեկտիվիզմը, և ավելորդ թղթատարությունը: Ընդհանուր մոտեցումներ եւ ընթացակարգ /այդ թվում նաևձևաթղթեր/ սահմանել բոլոր գերատեսչությունների կողմից ՔՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական աջակցության բոլոր ձեւերի համար: Սահմանել առնվազն տաս աշխատանքային օր հայտերի գնահատման համար և ոչ թե այն թողնել գերատեսչությունների քմահաճույքներով կարգավորումներին, օրինակ հենց տեղում բացել և գնահատել բավականին լուրջ փաթեթներ: Ընդունվել է ի գիտություն Նշվածը կարող է կարգավորվել նախագծի 3-րդ կետի 4-րդ ենթակետով՝ համապատասխան էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում։ Նշենք նաև, որ կարգով կարգավորվում է ոչ միային ՔՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների կարգը, այլ բոլոր իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհների կարգը
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 20.11.2019 09:36:40 ԿԱՐԾԻՔ-ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետա¬կան բյուջեից իրավաբանական անձանց դրա¬մաշնորհների հատկացման մրցութային գործընթացի ընթացակարգային մի շարք դրույթներ, ակնկալելով ապահովել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, և սահմանելով մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթեր: Բարձր գնահատելով ՀՀ ֆինանսների նախարարության և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում մշակված Նախագծի կարևորությունը, ինչը նախատեսված էր նաև Հայաստանի կողմից ստանձնացած միջազգային հանձնառության, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ին N 1307-Լ որոշման հավելվածով հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների չորրորդ ծրագրի առաջին հանձնառության երկրորդ կետի՝ «ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ¬վետվողականության ապահովում» շրջանակներում, այնուամենայնիվ, Նախագծի հետագա լրամշակման և առկա խնդրահարույց կարգավորումների խմբագրման համար ներկայացնում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի դիտողություններն ու առաջարկությունները: Այսպես. 1. Նախագծի նախաբանում հղում է կատարվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2019թ. թիվ 1130-Լ որոշմանը, մինչդեռ՝ 1) հարկ էր նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի ուժով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ չեն կարող կատարվել, քանի որ ՀՀ կառավարությունը Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջների համաձայն՝ Սահմանադրությամբ կամ օրենքով լիազորված չէ այդպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու, իսկ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների՝ այ նորմատիվ ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունած մարմինները 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կամ համապատասխան մարմիններին կամ պաշտոնատար անձանց ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն սահմանող օրենքների ուժի մեջ մտնելուց հետո այլևս իրավասու չեն ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, շարունակում են գործել, սակայն արգելվում է դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարել: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ 2003 թվականին, երբ ՀՀ կառավարությունը ընդունել է այդ որոշումը, Որոշման նախաբանում հղում չի կատարել որևէ օրենքի կոնկրետ լիազորող նորմի, որով ՀՀ կառավարությանը այդպիսի որոշում ընդունելու լիազորություն էր տրված, այլև Որոշման ընդունումը պայմանավորել է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման գործընթացը կանոնակարգելու» անհրաժեշտությամբ, ինչի իրավունքը այդ պահին ուներ ՀՀ կառավարությունը՝ համաձայն այդ պահին գործող սահմանադրաիրավական կարգավորումների: Մինչդեռ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժով այդպիսի իրավունք ՀՀ կառավարությանը տրված չէ, հետևաբար նախկինում ընդունված Որոշման մեջ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների ուժով փոփոխություններ և լրացումներ չեն կարող կատարվել: Հետևաբար, առաջարկում ենք նախ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Կազմակերպության գործունեության պետական երաշխիքները» վերտառությամբ 9-րդ հոդվածում լրացում կատարել, որով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը ընդունելու լիազորություն կտրվի, այնուհետև շահագրգիռ կողմերի ներգրավմամբ սկսել նոր կարգի նախագծի մշակման աշխատանքները: 2) Ինչ վերաբերում է Նախագծի նախաբանում Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2019թ. թիվ 1130-Լ որոշմանը հղում կատարելուն, ապա պետք է նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում նշվում է օրենսդրական իրավական ակտը, այսինքն՝ առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի, հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմերը և ոչ թե առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող (այս դեպքում ՀՀ կառավարության ներքին (լոկալ) իրավական ակտը ): Բացի այդ հարկ է նկատի ունենալ, որ հղումները կատարվում են հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին, իսկ այս պարագայում հիմնական ակտ է համարվում ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ին N 1307-Լ որոշումը: 1․ Ընդունվել է 1․ Նախագծի նախաբանը խմբագրվել է՝ հղում տալով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին, ինչով պայմանավորված որևէ օրենքում, այդ թվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 20.11.2019 09:36:40 2. Նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող Որոշման հավելվածի 9-րդ կետով առաջարկվում է պետության կողմից կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնել մրցութային կարգով, բացառություն նախատեսելով այն դեպքերի համար, երբ դրանք հատկացվում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում: Այդ առնչությամբ, հաշվի առնելով նախկինում և ներկայումս լայն տարածում գտած այն արատավոր պրակտիկան, երբ պետական բյուջեի միջոցներից զգալի աջակցություն են ստացել այն ՀԿ-ները, հիմնադրամները կամ այլ տեսակի ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք հիմնականում այս կամ այն կերպ փոխկապակցված են տվյալ պահին գործող քաղաքական իշխանության հետ կամ կիսում են նրանց կողմից վարվող քաղաքականությունը , գտնում ենք, որ Նախագծով մրցութային կարգից տարբերվող բացառություններ պետք է սահմանվեն միմիայն պայմանավորված արտակարգ կամ չնախատեսված իրավիճակներում, երբ ի հայտ է եկել անհետաձգելի պահանջ և այդ աջակցության տրամադրումը չի կարող հետաձգվել: 3. Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 10.1 կետի կարգավորումները, քանի որ նախ պարզ չէ, թե ինչու պետք է կազմակերպության հետկնքվի դրամաշնորհային պայմանագիր, եթե իրականացվելիք ծրագրի համար ՀՀ կառավարությունը տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրով դեռևս ֆինանսական միջոցներ չեն հատկացվել և թե ինչու այդպիսի միջոցները պայմանագրի կնքումից հետո 6 ամսվա ընթացքում չհատկացնելու պարագայում լուծել այն(ինչու նախապես կնքել և հետո էլ այն լուծել): Երկրորդ. ինչ չափանիշների հիման վրա է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմինը գնահատելու, թե տվյալ ծրագրի համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից արդյոք կազմակերպությունները կարողանալու են անհրաժեշտ ժամկետում իրականացնել ծրագիրը, թե ոչ և արդյո՞ք նման կարգավորումները հայեցողական լիազորություն չեն տա իրավասու պետական մարմիններին իրենց համար «ցանկալի» կազմակերպությունների հետ, առանց մրցույթ հայտարարելու, նախապես կնքել դրամաշնորհի պայմանագիր՝ պատճառաբանելով ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամկետների սուղ լինելը: 4. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 10.3 կետի կարգավորումների համաձայն՝ Հանձնաժողովի կազմավորման մասին հրամանով հանձնաժողովի անդամներից նշանակվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար, մինչդեռ նախագծի 1-ին կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությամբ առաջարկվում է Որոշման 15-րդ կետի «ե» պարբերության մեջ, որը սահմանում է, որ քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, լրացնել, որ քարտուղարը չունի նաև քվեարկելու իրավունք: Հետևաբար, ոչ միայն Նախագծի և Որոշման, այլև Նախագծով առաջարկվող կարգավորումների միջև առկա է ներքին հակասություն, և պարզ չէ, թե Նախագծով առաջարկվում է, որ Հանձնաժողովի քարտուղարը լինի Հանձնաժողովի անդամ, թե՝ ոչ: 5. Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ»պարբերություն անհրաժեշտ է փոխարինել «բ» պարբերությամբ՝ պահպանելով տառերի այբբենական հաջորդականությունը: 2․ Ընդունվել է 3․ Ընդունվել է ի գիտություն 4․ Ընդունվել է 5․ Ընդունվել է Նախագծի վերախմբագրման արդյունքում կետը հանվել է։ Միաժամանակ Նախագծով սահմանվել է փոխկապակցության վերաբերյալ դրույթ՝ 28․1 կետով։ Ներկայացվում է պարզաբանում։ Պայմանով մրցույթի իրականացման և պայմանագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում դրամաշնորհային ծրագրերի իրականացումը պետք է սկսվի տարվա սկզբից, իսկ ՀՀ Ազգային ժողովը տվյալ տարվա բյուջեն հաստատում է նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ կարգով նախատեսված ժամկետներում և ընթացակարով մրցույթի իրականացման համար ժամանակ է պահանջվում 4․ Նախագծի վերախմբագրման արդյունքում կետը հանվել է, իսկ քարտուղարի վերաբերվող դրւյթները և լիազորությունները հստակեցվել են 5․ Նախագծի վերախմբագրման արդյունքում ենթակետը հանվել է
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 20.11.2019 09:36:40 6. Առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 20.2 կետի կարգավորումները հանել Նախագծից՝ հաշվի առնելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի պահանջները, իսկ այդ կետում նշված փաստաթղթերի օրինակելի ձևերը առանձին հավելվածի տեսքով սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Այսպես՝ Նախագծի 1-ին կետի 9-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող 20.2 կետի կարգավորումների համաձայն՝ «Դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը։»։ Այդ առնչությամբ հաշվի առնելով Որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ կազմակերպությանը սուբսիդիա հատկացվում է տվյալ ոլորտը կարգավորող պետական մարմնի կողմից, հետևաբար ՀՀ ֆինանսների նախարարը դրամաշնորհի հատկացման մրցութային գործընթացում օգտագործվող փաստաթղթերի՝ ներառյալ հայտարարությունների և հրավերների օրինակելի ձևերը կարող է ընդունել միայն նորմատիվ հրամանի տեսքով, ինչի համար որևէ օրենքով լիազորված չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծից հանել նաև Նախագծի 1-ին կետի 18-րդ ենթակետը, 2-րդ և 3-րդ կետերը: 7. Առաջարկում ենք Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.1 կետի «ե» պարբերությունը հանել, քանի որ հայտերի բացման նիստում մրցույթում առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ տվյալներ չեն կարող լինել: Ավելին, Որոշման 30-րդ կետի համաձայն՝ «Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով հայտերի վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները:»: 8. Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.4 կետում անհրաժեշտ է հանել «սույն հոդվածի 3-րդ մասում» բառերը, քանի որ ՀՀ կառավարության որոշումներում դրույթները համարակալվում են հերթական համար ունեցող կետերով: 9. Նախագծի 1-ին կետի 14-րդ ենթակետով՝ Որոշման մեջ լրացվող նոր 29.5 կետում անհրաժեշտ է «սույն հոդվածի 29.4 մասով » բառերը փոխարինել « 29.4 կետով» բառերով հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշումներում դրույթները համարակալվում են հերթական համար ունեցող կետերով: 10. Նախագծով առաջարկվող կարգավորումների բովանդակային հաջորդականությունը ապահովելու համար առաջարկում ենք նոր լրացվող 29.3 կետը համարակալել 29.6 կետով, իսկ 29.6 կետով նախատեսված դրույթները շարադրել 29.3 կետի ներքո: 11. Նախագծով անհրաժեշտ է հստակ տարանջատել հայտերի բացման նիստի և հայտերի գնահատման նիստի կանոնակարգումները, ինչպես նաև անհրաժեշտ է Նախագծով հստակեցնել, թե հայտերի գնահատման նիստը նույն Որոշման 31-րդ կետում նշված Հանձնաժողովի ամփոփիչ նիստն է, թե՝ ոչ: Եթե այո, ապա անհրաժեշտ նույն հասկացությունները օգտագործել Նախագծում: 6․ Ընդունվել է 7․ Ընդունվել է 8․ Ընդունվել է 9․ Ընդունվել է 10․ Ընդունվել է ի գիտություն 11․ Ընդունվել է ի գիտություն Նախագծի նախաբանը խմբագրվել է։ Միաժամանակ Նախագծի վերախմբագրման արդյունքում նշված կետերը հանվել են 7․ Նախագծի վերախմբագրման արդյունքում կետը հանվել է 8․ Նախագծի վերախմբագրման արդյունքում կետը հանվել է 9․ Նախագծի վերախմբագրման արդյունքում նշված կետերը հանվել են 10․ Նախագծի վերախմբագրման արդյունքում նշված կետերը հանվել են 11․ Ներկայացվում է պարզաբանում։ Հայտերի բացման նիստը և ամփոփիչ նիստը կարող են համընկնել կամ չհամընկնել կախված մրցույթում ներկայացված հայտերի քանակից և ծավալից։ Հիշյալով պայմանավորված Հանձնաժողովը ընդունում է համապատասխան որոշում։
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.11.2019 14:35:58 Առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ դրա հիմքը և նախատեսվող մեխանիզմները հնացած են և չեն կարող պատշաճ ապահովել մրցակցային ու թափանցիկ գործընթացներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների տրամադրման կարգը, որի նախնական տարբերակը քննարկվել է մի շարք հասարակական կառույցների հետ։ Առաջարկում ենք դիտարկել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների տրամադրման նշված կարգը, որի հետ կարելի է ծանոթանալ սույն հղումով՝ https://bit.ly/2O3nvsq ։ Ընդունվել է մասնակի Ներկայացված կարգի տարբերակի մի շարք դրույթներ ընդունել են և արդեն իսկ ներառված են Նախագծում, ինչ վերաբերվում է էլեկտրոնային հարթակի միջոցով մրցույթի իրականացմանը առնչվող դրույթներին, ապա դա կարգավուրովւոմ է նախագծի 3-րդ կետի 4-րդ ենթակետով և կարող է կիրառվել միայն համապատասխան էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում