Добавить в избранное

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____  _____________ 2019 թվականի N -Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի

ԹԻՎ 580-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքի 19.8-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հան­րա­պե­տության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավել­­վածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի հունիսի 1-ի «Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» թիվ 580-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

                                                                                           Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

_______________  ____ N ____-Ն որոշման

 

 

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

 

1. Երևան քաղաքում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետա­­ղա­դրա­մով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազ­մա­կերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջո­­ցով խաղերի (բացա­ռու­թյամբ շահումով խաղերի և խաղատների գոր­ծու­նեու­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակովպետականտուրքի հաշ­վարկ­ման համար լրացուցիչ գործա­կից­ների կիրառ­ման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտի­ները նկա­րա­գրվում են հետևյալ կերպ.

Գոտին

Տարածքը

Առաջին

Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով սկսած` Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետ` Տերյան և Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոս, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա:

Երկրորդ

Երկրորդ գոտու ներքին սահ­մանները համընկնում են առա­ջին գոտու տարածքը սահ­մա­նագծող փողոցների հետ, իսկ արտա­քին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյու­նի փողոցի հետ հատվելը, այնու­հետ Չարենցի և Նար-Դոսի փողոց­ներով, Տիգրան Մեծի պողո­տայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցով, հատե­լով Արշակունյաց պողո­տան, Կոմիտասի զբոսայգու հյու­սիսային սահմանագծով մինչև Հրազ­դան գետը, Հրազդան գետով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետ Հաղթանակի կամր­ջով, Մաշտոցի պողոտայի սկզբնա­մասով, Սուրբ Սարգիս եկե­ղեցու շրջակայքով` ներառյալ Ձորա­գյուղի տարածքը, այնուհետ Պարո­նյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողո­ցով մինչև Ուրուգվայի հրապա­րակ, շրջանցելով Ուրուգվայի հրա­պարակը՝ կրկին Ձորափի փողո­ցով մինչև Պարոնյան փողոցի հետ հատումը, Պարո­նյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոցի հետ հատումը, Այգեձորի փողոցով մինչև Ջեյմս Բրայսի փողոցի հետ հատումը, Ջեյմս Բրայսի փողո­ցով մինչև Սոսեի փողոցի հետ հատումը, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը:

Այլ

Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք:

  • Обсуждалось

    26.09.2019 - 12.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10669

Принт