Добавить в избранное

«Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխա­դրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի հոկտեմբերի 5-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակը 2019 թվա­­­­­­­­կանի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հո­վելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2019 թվա­­­­­­­կանի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Պետական տուրքի մասին» Հայաս­­տանի Հան­րա­պե­տու­թյան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Նշյալ օրենքի համաձայն՝ 2020 թվականի հուն­վարի 1-ից կազ­մա­կեր­պությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ավտո­բուս­նե­րով ուղևո­րա­փո­խադ­րումների կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյունը արտոնագրային հարկի համակարգից տեղա­փոխվում է պետա­կան տուրքի համակարգ: Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասով սահ­ման­ված` ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրակա­նաց­նող­ների կողմից անսարք ավտո­բուսների փոխարինման վերաբերյալ տեղեկատվությունը հար­կա­յին մարմին է ներ­կա­յաց­վում ՀՀ կառա­­­վարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի Ավտո­բուս­ներով կանոնավոր ուղևորափոխադ­րում­ներ իրականացնողների կողմից անսարք ավտո­բուս­ների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին»  թիվ 1215-Ն որոշ­մամբ սահմանված կարգով:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ «Պետա­­­­­կան տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություն­ներ և լրա­­­­ցում­ներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն օրենքի համաձայն՝ ավտոբուսներով օրենքով սահ­ման­ված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսար­­քության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը կամ անհատ ձեռ­նար­կա­տերը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտո­բու­սով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային մարմնին ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը ներ­կա­յումս սահմանված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել ավտո­բուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևո­րա­փո­խա­դրում­ներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հար­կա­յին մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ավտոբուսներով օրեն­քով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևո­րա­փո­խա­դրում­ներ իրակա­նաց­նող­ների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հար­կային մարմին տեղե­­կատվություն ներկայացնելու կարգի սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևո­ր­­ների կանոնավոր ուղևո­րա­փո­խա­դրում­ներ իրականացնողների կողմից անսարք ավտո­բուս­­ների փոխարինման վերաբերյալ հար­կային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը:

  • Обсуждалось

    26.09.2019 - 12.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6808

Принт