В стадии разработки
ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված ոլորտի զարգացումը խթանող պետական քաղաքականությունն ամրագրելու, ինչպես նաև զարգացման երկարաժամկետ հեռանկարի (հինգ և ավելի տարիներ) ապահովման ուղիներն ու միջոցները մատնանշելու անհրաժեշտությամբ (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» № 650-Լ որոշման № 1 հավելվածի 208-րդ կետը)։
- Առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառի զարգացման որևէ հայեցակարգ ցայսօր մշակված չի եղել, և ոլորտի առաջանցիկ զարգացումն ապահովելու համար հատվածական լուծումներն այլևս բավարար և ցանկալի արդյունք չեն կարող ապահովել։ Հետևաբար, մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության ոլորտի կուտակված խնդիրների լուծումը և հեռանկարային զարգացման կանոնակարգումը պարզապես ներկայիս հրամայականն է։
Այսպիսով, սույն որոշման ընդունման արդյունքում կունենանք մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառի զարգացման փաստարկված տեսակետների համակարգ, որում ամրագրված հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների համալիր ըմբռնումը հնարավորություն կընձեռի բխեցնելու ոլորտի զարգացման երկարաժամկետ հեռանկարի ռազմավարությունն ու պահանջվող կոնկրետ միջոցառումները։
- Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Սույն հայեցակարգը միտված է կարգավորելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում վարվող քաղաքականությունը, սահմանելու վերջինիս իրականացման առաջնային ուղղությունները, բխեցնելու մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև հավաստանշելու ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր միջոցառումները։
Այսպիսով, սույն որոշման ընդունմամբ կամրագրվեն ՀՀ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառի զարգացման գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կձևավորվի ակտիվ ու առողջ կենսակերպի ապահովման իրատեսական ուղիների և արդի միջոցների համապարփակ ու ընդհանրական տեսլական։
- Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասսայական սպորտի և
ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության նախաձեռնությամբ։
-
Обсуждалось
20.09.2019 - 10.10.2019
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 8241
Принт