Добавить в избранное

В стадии разработки

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ն մասը լրացնել հետևյալ պարբերություններով` 

 

«պետական օժանդակություն տրամադրող մարմին` պետական մարմինը, ինչպես նաև բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով.

 

օժանդակության նվազագույն թույլատրելի չափ (դե մինիմիս)` պետական օժանդակություն, որն արտահայտված է դրամային արտահայտությամբ և երեք հաշվետու տարիների կտրվածքով մեկ տնտեսվարող սուբյեկտի համար չի գերազանցում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափերը:»:

 

 

Հոդված 2. Օրենքի 16.1-րդ  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, սուբսիդիա, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):

  1. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ թույլատրված դեպքերի:
  2. Պետական օժանդակություն տրամադրող մարմինը մինչև պետական օժանդակություն տրամադրելը, թույլտվություն ստանալու նպատակով պարտավոր է հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողովին, եթե հայտարարագրման պահանջից ազատված չէ սույն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն:
  3. Պետական օժանդակություն ստացող տնտեսվարող սուբյեկտը մինչև պետական օժանդակություն ստանալը կարող է հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողովին:
  4. Հայտարարագրման ենթակա չեն այն պետական օժանդակությունները, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխությանազդեցությանմեղմացմանը և ադապտացմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, գիտության և կրթության զարգացմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը, ինչպես նաև պետական օժանդակության նվազագույն թույլատրելի չափը (դե մինիմիս) չգերազանգող օժանդակությունները:
  5. Հայտարարագրման պահանջից ազատված պետական օժանդակության մասին, ամեն դեպքում, պետական օժանդակություն տրամադրող մարմինները տեղեկացնում են Հանձնաժողովին: Եթե Հանձնաժողովը տեղեկացումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում չի պահանջում հայտարարագրի ներկայացում, ապա պետական օժանդակություն տրամադրող մարմինը կարող է գործարկել այդ պետական օժանդակությունը: Հանձնաժողովի կողմից հայտարարագիր ներկայացնելու պահանջի դեպքում պետական օժանդակություն տրամադրող մարմինը պարտավոր է սույն հոդվածով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացնել հայտարարագիր:
  6. Հանձնաժողովը ուսումնասիրում է պետական օժանդակությունը և գնահատման արդյունքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1)   պետական օժանդակության թույլատրում,

2) պետական օժանդակության թույլատրում պարտադիր կատարման ենթակա համապատասխան հանձնարարականներով (պայմանով թույլատրում),

3) պետական օժանդակության արգելում, եթե պետական օժանդակությունը համատեղելի չէ սույն օրենքի կամ ի կատարումն սույն օրենքի ընդունված իրավական ակտերի պահանջների հետ:

  1. Մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը պետական օժանդակությունը տրամադրող մարմինը և դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտը իրավունք չունեն գործարկել պետական օժանդակությունը կամ պետական օժանդակության գործարկմանն առնչվող գործողություններ իրականացնել:
  2. Մինչև Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելը պետական օժանդակությունը տրամադրող մարմնի կամ դրա ստացման համար դիմող տնտեսվարող սուբյեկտի կողմից պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողությունների իրականացման դեպքում այդ պետական օժանդակությունը համարվում է չհայտարարագրված:
  3. Հանձնաժողովի որոշմամբ արգելված պետական օժանդակությունը չի կարող տրամադրվել: Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:
  4. Հանձնաժողովը վարում է պետական օժանդակության վերաբերյալ միասնական գրանցամատյան:
  5. Պետական օժանդակություն տրամադրող բոլոր մարմինները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգի համաձայն, պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել իրենց կողմից տրամադրված պետական օժանդակության վերաբերյալ տեղեկատվությունը:
  6. Հանձնաժողովն իրավասու է տնտեսության առանձին ոլորտների, մարզերի կամ համայնքների տնտեսական զարգացմանը կամ որոշակի պետական խնդիրների լուծմանն ուղղված պետական օժանդակությունների վերաբերյալ ընդունել որոշումներ, որոնցով կարող են սահմանվել պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ` կապված պետական օժանդակության նպատակի, պետական օժանդակություն ստացող սուբյեկտների խմբերի, կիրառվելիք շեմերի, պետական օժանդակության ընդհանուր չափերի, պետական օժանդակությունը գնահատելու չափանիշների և այլ պայմանների հետ:
  7. Շահագրգիռ ցանկացած անձ կարող է դիմել Հանձնաժողով` փաստացի տրված պետական օժանդակության վերահսկողություն նախաձեռնելու համար:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի`

 

  1. 1-ին մաս «ա» կետը լրացնել հետևյալ պարբերությամբ`

 

«- չհայտարարագրված և Հանձնաժողովին հայտնի դարձած պետական օժանդակության տրամադրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ.»,

 

  1. 1-ին մասի «է» կետի`

 «պետական օժանդակության» բառերից հետո լրացնել «հայտարարագրման, պետական օժանդակության տրամադրման համար հայտարարագրման ոչ ենթակա օժանդակությունների ընդհանուր կանոնների, պետական օժանդակության նվազագույն թույլատրելի չափի (չափերի), պետական օժանդակության հայտարարագրի ձևի, Հանձնաժողովի կողմից պետական օժանդակության գնահատման, պետական օժանդակության գրանցամատյանի վարման ու գրանցամատյանի ձևի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ 6.1 մասով`

 

«6.1 Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացը կասեցվելու դեպքում պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելու դեպքում տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ:»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ`

 

«Սույն օրենքի խախտմամբ տրամադրված պետական օժանդակության պատճառով տնտեսվարող սուբյեկտների կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
  2. Պետական օժանդակության միասնական գրանցամատյանում հաշվառելու նպատակով սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական օժանդակություն տրամադրող մարմինները պարտավոր են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրամադրված այն պետական օժանդակությունների մասին, որոնք շարունակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 171.6-րդ հոդվածի՝

1) վերնագրում «ստանալը» բառից հետո ավելացնել «կամ կասեցված պետական օժանդակությունը գործողության մեջ դնելը» բառերով,

2) 1-ին մասի «ստանալը» բառից հետո լրացնել «կամ Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացի կասեցվելու դեպքում պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի  171.11-րդ հոդվածից  հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 171.12-րդ և 171.13-րդ հոդվածներով՝

«Հոդված 171.12. Հայտարարագրման ենթակա պետական օժանդակությունը   չհայտարարագրելը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից հայտարարագրման ենթակա պետական օժանդակությունը չհայտարարագրելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն   աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Հոդված 171.13. Կասեցված պետական օժանդակությունը գործողության մեջ դնելը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից Հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակության տրամադրման գործընթացի կասեցվելու դեպքում պետական օժանդակության պետական օժանդակության գործարկման կամ գործարկմանն առնչվող գործողություններ կատարելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 244.8-րդ հոդվածի 1-ին մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:

Հոդված 5. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասում «171.11» թվերը փոխարինել «171.13» թվերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

  • Обсуждалось

    21.08.2019 - 06.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Экономическая, Конституционное и административное законодательство

  • Министерство

    Государственная комиссия по защите экономической конкуренции РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3755

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

22.08.2019

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ վերաբերյալ 1/ նախագծում հաշվի առնել նախորդ նախագծում իրավական տեխնիկայի կանոնների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները. 2/ նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 171.12-171.13 հոդվածներում՝ իրավական որոշակիության սահմանադրական պահանջով, քննարկել և սահմանել, թե օրինակ՝ որ դեպքում/երում/ է կիրառվելու նախազգուշացումը և որ դեպքում/երում/՝ տուգանքը, իսկ տուգանքների բավականին մեծ՝ 300 հազարից մինչև 1 մլն կամ 500 հազարից 1մլն սահմանններում նշել, թե որ դեպքում և ինչ հանգամանքների պարագայում կոնկրետ ինչ չափի տուգանք է նախատեսվում:

Արմեն Վարդանյան

22.08.2019

Օրենքի նախագծի 3-րդ հոդվածում՝ 1/ առաջարկում եմ 19-րդ հոդվածը համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն` օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով: 2/ 19-րդ հոդվածով նախատեսել պետական օժանդակությունը ուսումնասիրելու հանձնաժողովի լիազորություն, որը սույն նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված է: Բացի այդ, սույն օրենքի տրամաբանությամբ և ձևակերպմամբ՝ հանձնաժողովի լիազորություններում լրացնել լրացուցիչ կանոնակարգումներ և համապատասխան գործողություններ ու համապատասխան ակտեր ընդունելու իրավասությունը սահմանող բոլոր դրույթները: 3/ 19-րդ հոդվածի «է» կետում նշվածը սահմանել առանձին և համարակալված դրույթներով, ինչը թույլ կտա հստակ և առանձնացված սահմանել հանձնաժողովի կողմից ընդունվող բոլոր փաստաթղթերը և դրանց անվանումները՝ բացառելով տարընկալումները, կրկնորդումներն ու դրանցից բխող հնարավոր մեկնաբանություններն ու վիճարկումները: Նույն սկզբունքով սահմանել բոլոր որոշումների տեսակները: Օրենքի նախագծի 4-րդ հոդվածում՝ 1/ << լրացնել հետևյալ 6.1 մասով`>> բառերը փոխարինել << նոր՝ 6.1-ին մաս հետևյալ խմբագրությամբ>> բառերով. 2/ օրենքի 36-րդ հովածով նախատեսել նաև դրույթներ օրինակ՝ հայտարարագիրը կամ տեղեկացումը չներկայացնելու, ինչպես նաև չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում գործողություններ կատարելու կամ պետական օժանդակությունը չվերադարձնելու կամ սույն նախագծով նախատեսված այլ կանոնակարգվող դրույթների համար, որովհետև իրավական հետևանք չենթադրող գործողությունները չեն կարող սահմանվել կամ իրավակն ուժ ունենալ: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածում <<պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերությամբ`>> բառերը փոխարինել <<մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մասով հետևյալ խմբագրությամբ >> բառերով. Նախագծի 6-րդ հոդվածում ՝ 1/ առանձնացնել եզրափակիչ մասը և անցումային դրույթները՝ դրանք սահմանելով առանձին հոդվածներով՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 3-7-րդ մասերի պահանջները:: 2/ 2-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ առաաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիառելիության հնարավորության հարցը. Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարածվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով:

Արմեն Վարդանյան

22.08.2019

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝ 2-րդ մասում պարզ չէ, թե ինչպես և ում կողմից է որոշվելու կամ գնահատվելու մրցակցության սահմանափակմանը հանգեցնելը կամ դրա հնարավորությունը: Նույն տեղում խնդրահարույց է հանձնաժողովի որոշմամբ արգելման դեպքերը սահմանելը՝ արդեն իսկ օրենքով նախատեսված արգելման դեպքերի պարագայում, որովհետև արգելումը փաստացի պարտավորություն է, որը ՀՀ Սահմանադրությամբ կարող է սահմանվել միայն օրենքներով, ուստի անհրաժեշտը է սույն օրենքով էլ հնավորինս սպառիչ թվարկել այդ դեպքերը: 3-րդ մասը քննարկման կարիք ունի, որովհետև հայտարարագրի իմաստի տրամաբանությամբ, հայտարարագիրը ընդհանրապես պետք է ներկայացնի ինչ-որ բան ձեռքբերողը կամ ստացողը, այլ ոչ թե տրամադրողը, որովհետև ի վերջո օժանդակության վերջնական հասցեատերը ստացողն է, իսկ տրամադրողը կարող է հանձնաժողովին ընդամենը օժանդակություն տրամադրելու մասին տեղեկացնել՝ տրամադրումից առաջ: Պարզ չէ, թե հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 4-րդ մասում օրինաչափ է օժանդակություն ստացողի համար հայտարարագիր սահմանելը, սակայն պարտադիր չլինելու դեպքում այն կարող է և չներկայացվել, որի պարագայում պարզ չեն դրա ռիսկերը, հետևանքները: Եթե հայտարարագիր է, ապա այն ինքնին պետք է պարտադիր լինի, առաջարկվում է այն սահմանել որպես իմպերատիվ պահանջ և պարտավորություն, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 4-րդ մասում ևս պարզ չէ, թե այդ հայտարարագիրը ինչ պահանջներ է սահմանելու, ինչ տեղեկատվություն է ենթադրելու, այն ում կողմից և ինչպես է հաստատվելու և ինչ ընթացակարգով ու ժամկետներում է ներկայացվելու: 5-րդ մասում հաշվի առնել նաև միջպետական պայմանագրերի դեպքերը: 6-րդ մասը քննարկման կարիք ունի, քանի որ հակասում է 3-րդ մասին, որով սահմանված է հայտարարագրման պահանջից ազատման հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ ստացվում է կրկնորդում, քանի որ ամեն դեպքում գործելու է պարտավորություն՝ հայտարարագրման կամ տեղեկացման միջոցով: Կարծում եմ նպատակահարմար է խնդիրը կանոնակարգել հենց 3-րդ մասում, իսկ 6-րդ հոդվածում տալ տեղեկացման և հայտարարագրման տարբերությունները և նշել, թե ինչպես են կատարվելու: 6-րդ մասում պարզ չէ, թե որ դեպքերում է հանձնաժողովը պահանջելու կամ որ դեպքերում չի պահանջելու հայտարարագրի ներկայացում տեղեկացումից հետո, անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը, հակառակ դեպքում առաջանում են տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 7-րդ մասում պարզ չէ, թե ինչ ժամկետնեում և ինչպես է ուսումնասիրվելու օժանդակությունը և ինչ ժամկետներում ու ինչպիսի հիմքերի հիման վրա են կայացվելու թույլատրման կամ արգելման որոշումները կամ էլ պայմանով թույլատրման որոշման դեպքում օժանդակության տրամադրման և ցանկացած ձևի օգտագործման պարագայում ինչ է լինելու այդ որոշման և կատարված գործողությունների ճակատագիրը: 8-րդ մասում պարզ չէ, թե ինչպես, ինչ ժամկետներում է կայացվելու հանձնաժողովի որոշումը, անհրաժեշտ է սահմանել որոշման կայացման ընթացակարգը, դրա վարչարարությունը: 9-րդ մասում պարզ չէ, թե չհայտարարագրված պետական օժանդակության պարագայում ինչ է լինում մինչ որոշման ընդունումը կատարված որոշակի գործողությունների հետևանքը, այդ թվում՝ իրավական և ինչպիսին է լինում օժանդակության ճակատագիրը, օրինակ՝ արդեն տրամադրվել է և ի՞նչ՝ վերադարձվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ինչ է լինում և այլն…. 10-րդ մասում առկա է հաասություն, որովհետև մի կողմից նշվում է , որ հանձնաժողովի որոշմամբ պետական օժանդակություն չի կարող տրամադրվել, իսկ մյուս կողմից նշվում է պետական օժանդակություն ստանալու հնարավորության մասին, որի դեպքում ստացողը պարտավոր է այն վերադարձնել, իսկ եթե տրամադրվել է առանց որոշման, ապա ինչ…: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է հնարավոր պետական օժանդակության արգելման դեպքում օժանդակության ստացումը, որ դեպքերում է նման իրավիճակ հնարավոր և անհրաժեշտ է սահմանել այդ դեպքերը կամ առանձին կետով իմպերատիվ պահանջ սահմանել, որ անկախ ամեն ինչից, առանց հանձնաժողովի որոշման ստացված օժանդակությունը ենթակա չէ օգտագործման կամ չի կարող օգտագործվել և ենթակա է վերադարձման, որի պարագայում առաջ է գալիս, թե ինչպես է կատարվելու օժանդակության վերադարձը, որը կանոնակարգման կարիք ունի: 11-րդ մասում պարզ չէ, թե միասնական գրանցամատյանը ում կողից , ինչ իրավական ակտով և ինչ լիազորությունների հիման վրա է հաստատվելու: 12-րդ կետում պարզ չէ, թե ինչ բովանդակության տեղեկատվություն, ում կողմից հաստատված ձևով, երբ և ինչպես պետք է ներկայացվի: 13-րդ կետում քննարկման և հստակեցման կարիք ունի, թե պետական օժանդակության տրամադրման այլ պայմաններ սահմանելիս ինչ հիմքերով կամ որ դեպքերում կամ ինչ չափանիշներով է ընդունվելու որոշումը, հակառակ դեպքում առաջ են գալիս տարբեր դեպքերում և տարբեր ստացողների նկատմամբ սուբյեկտիվ դրսևորումների հիմքեր և կամայականության դրսևորումներ՝ դրանիցից բխող հետևանքներով: 14-րդ կետը քննարկման կարիք ունի, քանի որ նման ձևակերպման պարագայում այն ուղղակի մահակ է՝ ցանկացած դեպքում վերահսկողություն կատարումը լրացուցիչ վարչարարություն է առնվազն այն տրամաբանությամբ, որ սույն նախագծով դրվում է պետական օժանդակության գործընթացքում այսպես կոչված նախնական ծանուցման կամ տեղեկացման ինստիտուտը:

Узнать больше