Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 02.09.2019 18:14:21 1) Մի փոքր անհասկանալի է 23-րդ հոդվածով նախատեսված ցանկի լրացումը նոր կետերով։ Մասնավորապես՝ կարծում ենք, որ հատկապես լրացվող 33-րդ կետով նախատեսված մշակութային միջոցառումների կազմակերպման շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն ավելի նախընտրելի կլինի կազմակերպել գնումների մրցակցային եղանակներով։ Բացի այդ, նույն հոդվածի լրացվող 39-րդ կետով սահմանվում է, որ "Պետության և համայնքի հիսուն տոկոսից ավել մասնակցությամբ առևտրային կազմակերպությունից այնպիսի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից"։ Հետաքրքրական է, թե ինչպես է հիմնավորվելու այս կետում նշված վերջին հանգամանքը։ Կարգավորումը նախատեսելու անհրաժեշտությունը պայմանավորված է թվարկված բնագավառներում հեղինակային մտքի հետ կապված գնումները մրցակցության բացակայությամբ պայմանավորված իրականացնելուն: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ կարգավորում նախատեսելը չի ենթադրում, որ պատվիրատուն պարտադիր այդ գնումները պետք է իրականացնի մեկ անձից գնման ձևով, այսինքն՝ կարող են կազմակերպվել նաև գնման մրցակցային ընթացակարգեր: Հետևաբար յուրաքանչյուր նման հիմքով գնումների կատարման դեպքում պատվիրատուն պետք է ունենա բավարար հիմնավորումներ: Ինչ վերաբերում է առևտարյին կազմակերպություններից գնումների կատարմանը, ապա պետք է նկատի ունենալ շուկայում մրցակցության բացակայության հանգամանքը: Նկատի է ունեցվում շուկայում մրցակցության բացակայության հանգամանքը, օրինակ Հայաէրոնավիգացիայի կամ Զվարթնոց օդանավակայանի կողմից մատուցվող ծառայություններ:
2 Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 02.09.2019 18:14:21 2) Կարծում ենք, 32-րդ կետի փոփոխության հիմնավորվածությունը պարզաբանման կարիք ունի, մասնավորապես՝ գ ենթակետով սահմանված ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասով։ Սույն փոփոխության արդյունքում մասնակիցները առնչվելու են 3 տեսակ ապահովումների հետ, ինչը կարող է նրանց համար հավելյալ բեռ առաջացնել։ Նախատեսվող փոփոխությունները ուղղված են նաև գնման գործընթացի շրջանակում ինչպես որակավորման չափանիշների սահմանման, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր չարաշահումները և ռիսկերը նվազեցնելուն: Այսինքն՝ որակավորման ապահովումը փոխարինելու է սահմանվող որակավորման պայմաններին: Պետք է նկատի ունենալ նաև, որ ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերի հիման վրա հնարավոր է ՀՀ կառավարության որոշմամբ որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար մասնակցին ներկայացվող փաստաթղթերի փոխարեն սահմանել ՞որակավորման ապահովում՞ ինստիտուտը:
3 Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 02.09.2019 18:14:21 3) 40-րդ կետի 5 ենթակետի "է" պարբերության մեջ "կամ" բառը փոխել "և" ով, այլապես թյուրըմբռնում կլինի "զ" պարբերության պարագայում։ Ընդունվել է Նախագծի 1-ին կետի 11-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն
4 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 1-ին կետի 1-ին պարբերության մեջ <<N 526-Ն որոշման մեջ>> բառերը պետք է փոխարինել <<N 526-Ն որոշման N 1 Հավելվածի մեջ>>, քանի որ Նախագծի հետագա տեքստում վկայակոչված են N 1 Հավելվածի կետերը: Ընդունվել է Նախագծի 1-ին կետում կատարվել է փոփոխություն
5 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 5-րդ կետի 38-րդ ենթակետով սահմանված հիմքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավորություն է տալիս ստեղծել ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ, վերջիններիս կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան սահմանել գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը, այնուհետև՝ շրջանցել մրցակցային գնման ընթացակարգերը՝ կիրառելով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: Ընդ որում, ինքնին կասկածելի է, որ ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը տնտեսական գործունեությունը պետք է լինի, քանի որ մասնավորապես ՊՈԱԿ-ները ստեղծվում են միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով (տե՛ս <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը): Այսինքն՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական նպատակը չի կարող տնտեսական գործունեությունը լինել: Կարգավորումը նախատեսվում է նաև հաշվի առնելով ներկայացված առաջարկության բովանդակությունը: Միաժամանամ պետք է նկատի ունենալ, որ կարգավորումը կգործի, եթե տվյալ ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակը՝ կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան կլինի հիմնադրին գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը:
6 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 5-րդ կետի 39-րդ ենթակետով սահմանված հիմքը ձևակերպված է անհասկանալի, մասնավորապես անորոշ է <<որոնք չեն կարող իրականացվել այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից>> արտահայտությունը: Նկատի է ունեցվում շուկայում մրցակցության բացակայության հանգամանքը, օրինակ Հայաէրոնավիգացիայի կամ Զվարթնոց օդանավակայանի կողմից մատուցվող ծառայություններ:
7 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծով նոր պահանջ է ավելացվում՝ <<որակավորման ապահովում>>, սակայն Նախագծով բացահայտված չէ վերջինիս էությունը, այլ միայն կարելի է ենթադրություն անել դրա մասին: Նկատի ունենալով, որ <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հայտի ապահովման և պայմանագրի ապահովման հասկացությունները, նույն հոդվածով անհրաժեշտ է սահմանել նաև <<որակավորման ապահովման>> հասկացությունը: Այդուհանդերձ, խնդիր է առկա <<որակավորման ապահովման>> և <<պայմանագրի ապահովման>> ըստ էության նույնացման հետ կապված, որովհետև եթե <<որակավորման ապահովումը>> վերաբերում է գնման առարկայի որակին (ամեն դեպքում Նախագծից այդպես է բխում), ապա ապրանքի որակին ներկայացվող պահանջները պահպանելը պայմանագրի կատարման մաս է կազմում (պատշաճ որակի ապրանքի մատակարարում): Ստացվում է, որ նույն պարտականության համար մասնակցից երկու անգամ ապահովում է պահանջվում՝ և՛ հայտ ներկայացնելիս, և՛ պայմանագրի կատարման փուլում: Նախատեսվող կարգավորումն ուղղված է գնման գործընթացի շրջանակում ինչպես որակավորման չափանիշների սահմանման, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր չարաշահումները և ռիսկերը նվազեցնելուն: Այսինքն՝ որակավորման ապահովումը փոխարինելու է սահմանվող որակավորման պայմաններին: Պետք է նկատի ունենալ նաև, որ ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերի հիման վրա հնարավոր է ՀՀ կառավարության որոշմամբ որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար մասնակցին ներկայացվող փաստաթղթերի փոխարեն սահմանել ՞որակավորման ապահովում՞ ինստիտուտը:
8 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Առաջարկում ենքՆախագծով սահմանել նաև ինքնարժեքի հիմնավորման պարտականություն՝ բացառելու համար մասնակցի կողմից մրցակցային ռեյդերության իրականացումը, երբ ինքնարժեքից ցածր գին ներկայացվում է շուկայից մրցակցին դուրս մղելու նպատակով: Ընդ որում, օտարերկրյա պետությունների փորձը վկայում է այն մասին, որ ինքնարժեքի հիմնավորում պահանջվում է բազմաթիվ երկրներում (այլ կերպ այն կոչվում է <<նվազագույն գնի կառուցակարգ>>), օրինակ՝ Գերմանիա, Շվեդիա, Ճապոնիա, Իտալիա: Չի ընդունվել հայտերի գնահատման փուլում հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառեկու հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ գնումների գործընթացիների թափանցիկության հանգամանքը հնարավորություն է ընձեռում համապատասխան լիազորված մարմին տեղեկատվություն ստանալ հնարավոր դեմիպինգային գնային առաջարկների մասին և ըստ այդ ձեռնարկել միջոցներ, քանզի նման գնային առաջարկ ներկայացնելու սահմանափակում նախատեսված է ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով, իսկ նախագծի 9-րդ կետով նախատեսված կարգավորումը նման դեպքում նախատեսում է պայմանագիրը միակողմանի լուծելու և մասնակցի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմ:
9 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 8-րդ կետում ներառված փոփոխություններում՝ 32-րդ կետի 6-րդ ենթակետում <<հայտ ներկայացրած մասնակիցը>> բառերը անհրաժեշտ է փոխարինել <<հայտ ներկայացրած այլ մասնակիցը>> բառերով: Ընդունվել է Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն
10 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 11-րդ կետի 5-րդ ենթակետի <<զ>> պարբերությամբ <<պայմանագիրը լուծարվում է>> բառերը պետք է փոխարինել <<պայմանագիրը լուծվում է>> բառերով: Ընդունվել է Նախագծի 1-ին կետի 11-րդ կետի 5-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն
11 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Ողջունելի է Նախագծի 15-րդ կետով սահմանված փոփոխությունը, քանի որ երբեմն հարկային պարտավորությունների առկայության մասին մասնակիցը հայտնվում է թյուրիմացության մեջ (պրակտիկայում դեպքեր են եղել, երբ պարտավորության առկայության մասին մասնակիցը չի իմացել էլեկտրոնային համակարգի սխալի պատճառով)՝ կրելով <<սև ցուցակում>> հայտնվելու ռիսկը: Նախագծով փաստորեն հնարավորություն է տրվում շտկել առկա անհամապատասխանությունը: Ներկայացված առաջարկությունը արդեն իսկ ներառված է եղել ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշման մեջ 2019թ. կատարված փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել նույն թվականի հունիսի 1-ից:
12 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծի 25-րդ կետում նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 61-65-րդ կետերը, որոնք վերաբերում են մասնակցի որակավորման չափանիշները գնահատելու պայմաններին: Նոր կարգավորումներ չեն նախատեսվում: Անհասկանալի է, թե այսուհետ ինչպես է կատարվելու չափանիշների գնահատումը (ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում գնահատման հարցը հրավերի տեքստով սահմանելու դեպքում ռիսկեր են առկա նույնանման գնման առարկաների դեպքում ոչ միասնական մոտեցում ցուցաբերելու հետ կապված): Նախատեսվող փոփոխությունները ուղղված են նաև գնման գործընթացի շրջանակում ինչպես որակավորման չափանիշների սահմանման, այնպես էլ հայտերի գնահատման և պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր չարաշահումները և ռիսկերը նվազեցնելուն: Այսինքն՝ որակավորման ապահովումը փոխարինելու է սահմանվող որակավորման պայմաններին: Պետք է նկատի ունենալ նաև, որ ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերի հիման վրա հնարավոր է ՀՀ կառավարության որոշմամբ որակավորման չափանիշների և դրանց գնահատման համար մասնակցին ներկայացվող փաստաթղթերի փոխարեն սահմանել ՞որակավորման ապահովում՞ ինստիտուտը:
13 Նանե Սահակյան 03.09.2019 21:48:15 Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հավելվածի 14-րդ բաժինը, որը վերաբերում է պետության կարիքների համար կենտրոնացված գնման գործընթացին: Մեր ունեցած տեղեկություններով 2017 թվականից գործող 526-Ն որոշման հիման վրա սույն կարգը երբևէ չի կիրառվել, քանի որ սահմանված չի եղել կենտրոնացված գնման կարգով ձեռքբերվելիք գնման առարկաների ցանկը (նման պատասխան մեզ տրվել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից 03.09.2018թ.): Այսինքն՝ 2017 թվականից սահմանված կարգը գործնականում հնարավորություն չի ունեցել ապացուցելու իր արդյունավետությունը կամ անարդյունավետությունը: Տեսականորեն կենտրոնացված գնումը բավականին արդյունավետ է պետության կազմակերպչական ծախսերը և մարդկային ռեսուրսները խնայելու հարցում: Մասնավորապես՝ բոլոր պետական մարմիններին անհրաժեշտ են գրենական պիտույքներ, ուստի կենտրոնացված գնումը հնարավորություն կտար մեկ գնման ընթացակարգի միջոցով խնայել յուրաքանչյուր պատվիրատուի կողմից այդ ապրանքները ձեռք բերելու համար կատարվող ծախսերը և աշխատակիցների ծանրաբեռնվածությունը: Մինչդեռ գործնականում հնարավոր չի եղել պարզել սույն ընթացակարգի արդյունավետությունը: Կարծում ենք՝ կենտրոնացված գնման ընթացակարգը վերացնելու պայմաններում առնվազն անհրաժեշտ է ներդնել համատեղ գնման կառուցակարգը (գործում է մասնավորապես Ռուսաստանում և Ֆրանսիայում), երբ մի քանի պատվիրատու միավորվում են նույն գնման առարկան ձեռք բերելու նպատակով, այնուհետև կնքվում է առանձին պայմանագիր ընտրված մասնակցի և յուրաքանչյուր պատվիրատուի հետ: Չի ընդունվել, ներկայացված նորմերի ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է կենտրոնացված համակարգի ոչ արդյունավետ լինելու և դրա երբևէ չկիրառվելու անհրաժետությամբ պայմանավորված, հաշվի առնելով նաև, որ դրա ոչ արդյունավետ լինելու հանգամանքով է պայմանավորված եղել նաև մինչև 2010թ. գործող համակարգի ինստիտուցիոնալ առումով փոխարինելու անհրաժեշտությունը:
14 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 Մեկ անգամ ևս ցանկանում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգի վրա: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ այստեղ ունենք պետական բյուջեի միջոցների մինչև 30% վատնում: Քաղաքաշինության ոլորտին առնչվող պետական գնումները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին բազմիցս տեղեկատվություն ենք ներկայացրել, ինչպես նաև սույն նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու առաջարկությամբ դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայացվող ձևաչափի հնարավորությունները, չանդրադառնալով հիմնական խնդիրներին, ներկայացնենք մեր դիտողությունները առաջարկվող նախագծի վերաբերյալ.
15 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 1.Հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով շատ դեպքերում տրամաբանորեն անհրաժեշտություն չի առաջանում մշակելու նախագծային փաստաթղթերի բոլոր բաժինները: Նախագծային փաստաթղթերի բաժիններից են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Հնարավոր են աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ լինի միայն մշակել նախագծային փաստաթղթերի նշված վերջին բաժինը, որի նպատակն է ճիշտ պլանավորել ծախսերը և չեզոքացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունը: Չի ընդունվել, նկատկի ունենալով, որ նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորումն ուղղված է կանոնակարգել շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ միջոցների նախատեսման հետ կապված հարաբերությունները:
16 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 2.Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է սկսել գնման գործընթաց և հաղթողի հետ կնքել պայմանագիր՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Նշվածով չի ներկայացվում՝ ՄԺԾԾ-ով նախատեսված երեք տարիներից ո՞ր տարվա, թե՞ բոլոր տարիների նախատեսված ծրագրերի համար պետք է իրականացվի համապատասխան գործընթացը: Առավել անթույլատրելի է կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փաստացի բյուջեի քննարկման և հաստատման կարևորագույն գործընթացի փաստացի անտեսումը, որի դեպքում հնարավոր է, որ ՄԺԾԾ-ում արդեն ընդգրկված օբյեկտներ դուրս մնան տարվա բյուջետային ծրագրից, և արդյունքում կստացվի, որ պետական մարմինը և տնտեսվարող սուբյեկտները կունենան ավելորդ միջոցների վատնում: Վերոնշված կետով առաջարկվում է նաև շինարարական ծրագրի գնման համար պահանջվող ամբողջական միջոցները, հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված լինելու դեպքում, գնման գործընթացը կազմակերպել նախագծային փաստաթղթերով նախատեսված ամբողջական արժեքով: Ինչպես վերևում նշել էինք, այս առաջարկությունը նույնպես հղի է բազմաթիվ խնդիրներով: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 2-րդ ենթակետը: Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով կատարվող փոփոխության մեջ հստակ նշված է, որ խոսքը գնում է շինարարական ծրագրի գնման համար պահանջվող ամբողջական միջոցները միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված լինելու մասին: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ հիշյալ նորմով սահմանվում է, այդ պարագայում գնման գործընթացները կազմակերպվելու են ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա:
17 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 3. Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսվում է համապատասխան ցանկում լրացնել նաև 38-րդ կետը, որով էլ նախատեսվում է հիմնադրի կողմից գնում իրականացնել, առնվազն առանց մրցույթի, իր կողմից ստեղծված կազմակերպությունից: Նման դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ ստեղծված կազմակերպության կողմից գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ձևավորվող ինքնարժեքը շատ ավելի մեծ կլինի, քան դրանց արժեքն է լինելու գնման այլ ընթացակարգով ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև պետական կազմակերպությունները միշտ չէ, որ մրցունակ են շուկայական հարաբերություններում, առավել ևս, երբ դրանք համալրված չեն աշխատանքային գործիքներով և տեխնիկայով, որոնց համար մեծ ներդրումներ են պահանջվում, իսկ փորձառու մասնագետները, ակնհայտ է, որ ձգտում են աշխատել ոչ պետական սեկտորում: Առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին կետի 5-րդ ենթակետով առաջարկվող 38-րդ կետը: Չի ընդունվել, նկատի ունենալով, որ կարգավորումը կգործի, եթե տվյալ ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան կլինի հիմնադրին գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը:
18 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 4. Նախագծի 1-ին կետի 7-րդ ենթակետով առաջարկվում է 23-րդ կետում ավելացնել <<6-րդ>> ենթակետ, որով էլ նախատեսվում է նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները հավասարեցնել խոհրդատվական ծառայությանը: Այն ընդունելի չէ, քանի որ խոհրդատվական ծառայությունը ենթադրում է մեկանգամյա ոչ ստեղծագործական ծառայություն, իսկ նախագծային փաստաթղթերի մշակումը ստեղծագործական աշխատանք է, որը շարունակվելու է ողջ շինարարության ընթացքում՝ որպես հեղինակային հսկողություն, այդ պատճառով առաջարկում ենք 6-րդ կետից հանել համապատասխան հատվածը: Չի ընդունվել, քանզի հենց ծառայության մատուցման ստեղծագործական բնույթ ունենաու հանգամանքով է պայմանավորված դրա ձեռքքբերումը խորհրդատավական ծառայությունների ձեռքբերման համար սահմանված ընթացակարգով իրականացնելու անհրաժեշտությունը, նկատի ունենալով նաև, որ այդ պարագայում հաղթող կազմակերպության նկատմամբ կիրառելի կլինեն նաև ՞Գնումների մասին՞ ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով հաղթող մասնակցի ընտրության համար սահմանված կարգավորումները:
19 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 5. Առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին կետի 7-րդ ենթակետով առաջարկվող 23-րդ կետի 7-րդ ենթակետ ավելացնելու պայմանը, քանի որ նախագծային փաստաթղթերի փորձաքննության գործընթացը կարգավորվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ինչին հակասում է նշված պայմանի առաջարկումը: Չի ընդունվել, քանզի տվյալ դեպքում խոսքը գտնում է փորձաքննության ապահովման ծառայության գործընթացը պատվիրատուի կողմից կազմակերպելու մասին:
20 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 6. Պետական բյուջեի միջոցների վատնման հնարավորություն են ստեղծում Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետով առաջարկվող 32-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված դրույթները, որոնց համաձայն շինարարական ծրագրերի գնման դեպքում ներկայացվող գնային առաջարկությունները կարող են շեղվել՝ առավելագույնը նախահաշվային արժեքի 10%-ի չափով: Ինչպես նախաբանում նշել էինք, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ շինարարական ծրագրեր իրականացնելիս, ունենք պետական բյուջեի միջոցների վատնում՝ մինչև 30%-ի չափով, ինչպես նաև ակնհայտ է՝ 1983թ նորմերով հաշվարկվող շինարարության արժեքը կարող է տարբեր դեպքերում մեծ շեղումներ ունենալ իրական արժեքից, համենայն դեպս այն հնարավորություն է տալիս նախահաշիվ կազմողներին պատասխանատվությունից խուսափել նման մեծ շեղումների դեպքում: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 8-րդ ենթակետով առաջարկվող 32-րդ կետի 3-րդ ենթակետը; Չի ընդունվել, նկատի ունենալով, որ ներկայացված նորմերում խոսքը գնում է ոչ թե նախահաշվային արժեքի, այլ ծավալաթերթում տվյալ բաժնի համար սահմանված կշռի չափի տաս տոկոսի մասին:
21 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 7. Չարաշահումներից հնարավորինս խուսափելու և գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման գործող օրենսդրության բոլոր օղակներում միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 10-րդ կետի <<ա>> և <<բ>> կետերը լրամշակել՝ համաձայնեցնելով ՀՀ կառավարության 23.06.2011թ N879-Ն որոշման 17-րդ կետի պահանջներին: Սահմանվող կարգավորումը որաշակի ժամանակ անց հնարավորություն կընձեռի կիրառելու ներկայացված մոտեցումը
22 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 8. Հաշվի առնելով, որ նախագծային փաստաթղթերը մշակելիս նոր կառուցվող օբյեկտների դեպքում շատ հավանական է, որ հողային աշխատանքների, իսկ հիմնանորոգման կամ վերակառուցման դեպքում արտաքինից չերևացող շերտերի հետ կապված աշխատանքների և դրանց հետևանքով այլ աշխատանքների ծավալների շեղումը ավելին կլինի քան 5%-ը, որը նախագծողը նախապես չէր կարող նախատեսել, ուստի առաջարկում ենք լրամշակել Նախագծի 11-րդ և 14-րդ կետերը: Ընդունվել է Նախագծի 1-ին կետի 8-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն
23 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 9. Առաջարկում ենք Նախագծի 13-րդ կետում հստակեցնել՝ որն է համարվելու թերություն, և շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող անձի պարտավորությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ինչպես է ներկայացվելու, այսինքն, ինչպես է հիմնավորվելու, որ առկա թերության համար մեղքի բաժին ունի նշված անձը: Օրինակ՝ պետք է հաշվի առնել այն դեպքը, երբ մատակարարվող շինանյութի որակական տվյալները կարող են չհամապատասխանել ներկայացված փաստաթղթերի տվյալներին: Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր դեպքում անձին պատասխանատվություն ենթարկելու համար պետք է առկա լինի վերջինիս մեղավորությունը: Ինչ վերաբերում է հիմնավորմանը, ապա տվյալ դեպքում այդ հարաբերությունները սահմանված են քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմատիվներով և ենթակա չեն սահմանման գնումների մասին օրենսդրությամբ:
24 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.09.2019 20:53:04 Առաջարկում ենք Նախագծի 17-րդ կետում <<իրականացմանը>> բառից հետո ավելացնել <<և փոխարինվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները պետք է նույն չափով պակաս լինեն համապատասխան տեղեկագրում հրապարակված արժեքներից, որ չափով որ պակաս են եղել մինչ փոխարինումը նախատեսված նյութերը, պատրաստվածքները և կոնստրուկցիաները>> բառերը: Քանի որ մրցույթին մասնակցելով 15%-ով ցածր գին ներկայացրած հաղթող մասնակիցը, փոխարինվող աշխատանքներում մրցութային հարաբերություններից դուրս գտնվելով, կարող է ներկայացնել փոխարինվող նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների անհամեմատ բարձր գներ՝ արդյունքում կարող է ստանալ ավելի մեծ շահույթ, որն էլ ունի կոռուպցիոն ռիսկեր: Չի ընդունվել, նկատի ունենալով, որ ներկայացված դեպքում փոփոխությունների պարագայում կկիրառվի կարգի 32-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգավորումը: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ներկայացված նորմի կիրառումը չի ենթադրում պայմանագրի ընդհանուր գնի ավելացում