Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 522-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 522-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1486-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովելու անհրաժեշտությամբ։       Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, որի համաձայն՝ ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները։ Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է ՀՀ կառավարությունը։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայում, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծվել են այդ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսչական մարմինները, որոնք ՀՀ կառավարությանը ենթակա մարմիններ են, իսկ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանդիսանում են ստուգում իրականացնող մարմիններ: Դրանց թվում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ապահովել տեսչական մարմնի գործունեության նորմատիվ իրավական հիմքը, այն է`  ընդունել ստուգումների անցկացումը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ վերջինիս գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի  և  Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպմնան և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցում և բնականոն գործունեության ապահովում:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    10.07.2019 - 26.07.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7112

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

11.07.2019

Այս տեսքով նախագծի ընդունումն անընդունելի է, արհամարված է Աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից գնահատվող օբյեկտի (գործատուի) ռիսկը, ոչ մի անդրադարձ չկա այդ հարցերին, միայն առաողջապահական մասերով են, հետևաբար պետք է պահպանվի 22 նոյեմբերի 2012 թվականի N 1486-Ն որոշումը՝ փոխելով միայն դրա կիրարկողկամ կիրառող մարմինը,

Узнать больше