Добавить в избранное

В стадии разработки

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտմեբերի 6-ին ընդունված "Ճարտարապետական գործունեության մասին" ՀՀ օրենքի և հարակից օրենքների փոփոխությունները բացասական ազդեցություն են ունեցել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քաղաքաշինական գործունեության վրա:  "Ճարտարապետական գործունեության մասին"    ՀՀ օրենքի ընդունման հետ համատեղ փոփոխություն է իրակականցվել նաև "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքում, համապատասխան որի "Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)" լիցենզիան փոխարինվել է երկու տարբեր գործունեության լիցենզիաներով. "Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)" և "Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)"։ "Ճարտարապետական գործունեության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով "Ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող կազմակերպություն" Հանրային Մարմնի ստեղծումից վեց ամիս անց կասեցվել  են նախկինում քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված "Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն"  բնագավառի լիցենզիաները: ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի "Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոսնտրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգն ու լիցենզիաների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N510-Ն որոշումն ուժը կորցրած կանաչելու մասին" N 1533-Ն որոշմամբ հաստատվել է տվյալ գործունեության տեսակների լիցենզավորման կարգը՝ համաձայն "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքի փոփոխությամբ սահմանված պահանջների:

"Ճարտարապետական գործունեության մասին" ՀՀ օրենքը և "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքում քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոփոխությունները հակասում են "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքին: Համաձայն գործող օրենսդրության՝ քաղաքաշինական փաստաթղթերը հանդիսանում են քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց՝ կարգավորելով քաղաքաշինական սուբյեկտների միջև հարաբերությունները։ "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքի Հոդված 8-ի համաձայն քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակում՝ առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն փաստարկը, որ չի կարող պետական կարգավորման միջոց հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերի մի մասի մշակումը լինել լիցենզավորված, իսկ մյուս մասինը ոչ, քանի որ քաղաքաշինական փաստաթղթերի բոլոր բաժինների մշակումը ուղղակի առնչություն ունի անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանմանը։

Ներկա պահին քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերը և  "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքը լիարժեք չեն ապահովում լիցենզավորման գործընթացի համապատասխան պահանջարկը և չեն նպաստում քաղաքաշինական ոլորտում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկների ձևավորմանը, չեն տարանջատում տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները: Այս պարագայում հնարավոր չէ ապահովել սպառողների իրավուքների պաշտպանությունը, ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների կարգավորումը: Հստակ սահմանված որակավորման պահանջների բացակայության պայմաններում  լիցենզիաների տրամադրումը դառնում է ինքնանպատակ և յուրաքանչյուր մասնագետին կամ տնտեսվարողին ազատ գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվությունն ու վերջիններիս նկատմամաբ վերահսկողության մեխանիզմների  կիրառումը որպես կանոն արդյունավետ լինել չի կարող:  Լիցնեզավորման կարգերով հաշվի չի առնվում քաղաքաշինական օբյեկների բարդությունը և ոչ լիարժեք սահմանված լիցենզավորման պայմանները ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման նպատակներին, մասնավորապես՝ չի նպաստում շուկայական հարաբերությունների կարգավորմանը։  Ներկայումս գործող իրավական ակտերի կարգավորումների համաձայն՝ լիցենզավորված սուբյեկտին թույլատրվում է իրականացնել ցանկացած բարդության և ռիսկայնության աստիճան ունեցող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և/կամ փորձաքննության կամ շինարարական աշխատանքների իրականացման գործառույթներ, ինչը շատ դեպքերում հանգեցնում է անորակ աշխատանքների կատարաման կամ ծառայությունների մատուցման և կարող է ունենալ ծանր հետևանքներ:

Միևնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Քաղաքաշինության մասին և Պետական տուրքի մասին ՀՀ օրենքներում: Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես օրենքի 26-րդ հոդվածի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման 7-րդ կետով ամրագրված դրույթը, որի համաձայն ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչության լուծարման պահից սկսված գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական մարմնին:

  1. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումները.

Սույն օրենսդրական փոփոխությունների փաթեթով առաջարկվում է խմբագրել    քաղաքաշինության բնագավառում լիցեզնավորման ենթակա գործունեության տեսակները՝

 1) Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում,

2) Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

3) Շինարարության իրականացում,

4) Ինժեներական գործունեություն,

5)  Ինժեներաերկրաբանական հետազոտություն:

Գործող "Լիցենզավորմասն մասին" ՀՀ օրենքով քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման գործունեության տեսակ է  համարվում ինեժեներական հետազննումն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտությունը: Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննումը շինարարական գործունեության այն տեսակն է, որն ապահովում է օբյեկտների շինարարության, շինանյութերի, ջրամատակարարման աղբյուրների տարածքների (շրջանի, տեղամասի, շինհրապարակի, ուղեգծի) բնական և տեխնածին պայմանների համալիր ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի հետ տվյալ օբյեկտների փոխազդեցության կանխատեսման կազմումը, դրանց ինժեներական պաշտպանվածության և բնակչության կյանքի անվտանգության հարցերը: Շինարարության համար կատարված ինժեներական հետազննումների արդյունքում իրականացվում է շենքերի և շինությունների շինարարության, այդ թվում` ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, օբյեկտների շահագործման և լուծարման մինչնախագծային, նախագծային և աշխատանքային փաստագրերի, ինչպես նաև տնտեսական, տեխնիկական, սոցիալական և էկոլոգիական տեսակետից նպատակահարմար հիմնավորված նախագծային լուծումների հանձնարարականների մշակումը: Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես նաև դրանց առանձին տարրերի և ընդհանուր կրողունակության ու կոշտության հուսալիության գնահատման եղանակով:  Երկու գործունության դեպքում էլ տնտեսվարող սուբյեկտը, համաձայն լիցենզավորման կարգերով սահմանված պահանջների, պարտավորվում է ներկայացնել գործունեությունը ապահովող մասնագետների (կամ գործունության իրականացման պատասխանատու անձանց) ցանկը:  Ինժեներական հետազննումն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազոտությունը բնույթով համարվում են ինժեներական գործունեություններ, ուստի նրանց տարանջատումը լիցենզավորման տեսանկյունից նպատակահարմար չէ: Բավարար է լիցենզավորման կարգով սահմանել նշված գործունեության իրականացման համար պատասխանատու անձանց որակավորման պահանջները:

Ներկայումս գործող «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեությունը նախատեսվում է ներառել ինժեներական գործունեության համատեքստում: Սույն օրենսդրական փոփոխությունների և ենթաօրենսդրական ակտերի փոփոխմամբ նախատեսվելու է, որ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջների հսկողությունը պետք է կատարի ինժեներական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որի կազմակերպչական միջոցներով այն իրականացվել է։ Ինժեներական գործունության իրականացման համար լիցենզավորման կարգով կնախատեսվեն մասնագիտական որակավորման այլ պայմաններ, որոնց բավարարման դեպքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին կտրվի համապատասխան լիցենզիա։

Նախատեսվում է լիցենզավորման ներկա կարգերը միավորել և սահմանել մեկ միասնական կարգ՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության բոլոր տեսակների համար, քանի որ ներկա կարգերը համահունչ չեն միմյանց, գործունության ենթատեսակների բաժանումը հիմնավորված չէ և կարգերով սահմանաված պահանջները հակասում են "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքին: Մասնավորապես, լիցենզավորման  ներկա կարգերի որոշ դրույթների համաձայն՝ տրամադրվում են տարբեր ներդիրներ փաստաթղթերի մշակման կամ շինարարական աշխատանքների իրականացման ոլորտների համար, մինչդեռ դրանք սահմանված չեն օրենքով: "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքի Հոդված 18-ի համաձյան լիցենզիային կից ներդիրներ տրամադրվում են այն դեպքում, երբ լիցենզավորման կարգերով սահմանվում է մասնագիտական որակավորման, տեխնիկական կամ այլ պահանաջներ և պայմաններ:

Սույն օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է նաև քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները բաժանել ըստ ռիսկայնության հինգ աստիճանի (կատեգորիաների)՝

1) ցածր ռիսկայնության օբյեկտներ (I կատեգորիա),

2) միջին ռիսկայնության օբյեկտներ (II կատեգորիա),

3) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (III կատեգորի),

4) բարձր ռիսկայնության օբյեկտներ (IV կատեգորիա),

5) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (V կատեգորիա)։

Ներկա լիցնեզավորման կարգերով լիցնեզավորման ենթակա գործունեության տեսակների համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում են միանման պահանջներ։ Տարբեր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտի նախագծման, շինարարության և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության համար լիցնեզավորման կարգերով նախատեսվում է սահմանել որակավորաման տարբեր պայմաններ։

"Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում համապատասխան փոփոխությամբ նշվել է, որ քաղաքաշինական օբյեկտների դասակարգումը, բացառությամբ պաշտպանական նշանակության օբյետկների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ներկայումս քաղաքաշինական օբյեկտների դասակարգումը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N 4 հավելվածով: Նախատեսվող փոփոխությունների արդյունքում սահմանված ցանկը ենթակա է ամբողջական վերանայման:

  1. Ակնկալվող արդյունքը.

"Լիցենզավորման մասին" և "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի   բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

  • Обсуждалось

    12.06.2019 - 27.06.2019

  • Тип

    Закон

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Общественное обсуждение

29.05.2019 14:00

Комитет по градостроительству РА , Площадь Республики, Правительственный дом, 3

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1485

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում նշվում է, որ նախատեսվում է լիցենզավորման ներկա կարգերը միավորել, և սահմանել մեկ միասնական կարգ՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության բոլոր տեսակների համար: Իսկ որպես նշվածի հիմնավորում ներկայացվում է երեք պատճառաբանություն. 1) Ներկա կարգերը համահունչ չեն միմյանց, 2)Գործունության ենթատեսակների բաժանումը հիմնավորված չէ, 3) Կարգերով սահմանաված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին: Որևիցե հստակ փաստարկ չներկայացնելով 1-ին և 2-րդ պատճառաբանությունների վերաբերյալ՝ 3-րդի մասով ներկայացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կամայական մեկնաբանություն, և գործող կարգերի համաձայն ներդիրների տրամադրումը սահմանված չէ օրենքով: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսվում է. 1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: 2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին: 2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: 3. ….. Իսկ, օրինակ՝ ՀՀ կառավարության 02.07.2009թN 774-Ն որոշմամբ հաստատված <<Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման>> կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջն է մասնագիտական որակավորումը:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

7. Առաջարկում ենք զերծ մնալ անհարկի, առանց փաստարկված հիմնավորումների փորձերից, որոնք միտված են լիցենզավորման նոր լայնածավալ գործընթացներ սկսելուն, հատկապես, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 3-6-րդ ենթակետերին վերաբերող փոփոխություններին: Ըստ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում առկա այդ ենթակետերի վերաբերյալ ներկայացվածի հերթականության՝ ներկայացնենք մեր վերոնշված առաջարկությունների հիմնավոր փաստարկները. 5-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 2-րդ և 3-րդ նախադասություններում ներկայացվել է տեղեկատվություն, որը <<ՀՀՇՆ I-2.01-99 Ինժեներական հետազննություններ շինարարության համար: Հիմնական դրույթներ>>-ի 3.1 կետից վերցվել և ներկայացվել է աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, նույն ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը երկու պարբերություն և խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի էությունը, անհիմն առաջարկվել է <<Ինժեներական հետազննում>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներաերկրաբանական հետազոտություն>> տեսակով, այսինքն, համաձայն Նախագծի, առանձնացվել է նշված նորմատիվային փաստաթղթով նախատեսված ինժեներական հետազննությունների տեսակներից մեկը: 6-րդ ենթակետի վերաբերյալ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 4-րդ նախադասությունում ներկայացվել է տեղեկատվություն, որը ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանի N1 հավելվածի 1-ին կետից է վերցվել և ներկայացվել աղավաղված տեսքով: Սրա հետ մեկտեղ, ծավալուն նորմատիվային փաստաթղթից այդ կերպ ներկայացնելով ընդամենը մեկ պարբերություն, խախտելով նշված նորմատիվային փաստաթղթի տրամաբանության էությունը, անհիմն առաջարկվել է <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը փոխարինել <<Ինժեներական գործունեություն>> տեսակով՝ այն էլ ըստ կատեգորիաների, քանի որ Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 2-րդ պարբերության 6-րդ նախադասությունում այն համարվել է բնույթով ինժեներական գործունեություն: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզավորման տեսակը հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 08.12.2009թ N282-Ն հրամանով հաստատված <<Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ>> կարգը պետք է նմանեցնել ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը, և այդ աշխատանքները թույլատրել իրականացնելու քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու համապատասխան լիցենզիա ունեցող սուբյեկտին: 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» լիցենզիայի տեսակ համարվող գործունեությունը Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասության համաձայն առաջարկվում է ներառել ինժեներական գործունեության համատեքստում՝ չներկայացնելով որևիցէ հիմնավորում կամ պարզաբանում: Հաշվի առնելով, որ շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների համապատասխանումը նախագծի ճարտարապետական բաժնին վերահսկվում է հեղինակային հսկողի կողմից, հողային աշխատանքներից հետո ինժեներական հետազննում իրականացնողը կազմում է համապատասխան եզրակացություն, ապա հստակ է դառնում, որ շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականցնողի կողմից կատարվող աշխատանքները համահունչ են ճարտարագետ(ինժեներ)-կոնստրուկտորի գործունեությանը և այն այլ լիցենզավորման տեսակի հետ մեկ խմբում ներառելուն հիմնավորող որևիցե փաստարկ չի կարող ներկայացվել: Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերության 2-րդ նախադասությունում ներկայացվում է, որ առաջարկվում է <<Ինժեներական գործունեություն>> անվամբ մեկ լիցենզիայի մեջ ներառել շինարարական աշխատանքների ընթացքում հսկողություն և շինարարական աշխատանքներից հետո հետազննություն իրականցնող աշխատանքների տեսակները, որը անթույլատրելի է առնվազն հետևյալ չորս պատճառներով. 1) Շահերի բախում, 2) Այդ աշխատանքների համար տարբեր գործիքակազմ է անհրաժեշտ, 3) Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնելիս հատուկ տեխնիկական պահանջներ և պայմաններ անհրաժեշտ չեն ի տարբերություն հետազննության աշխատանքների: 4) Դեռևս գործող արատավոր պրակտիկայում մեկ մասնագետը ըստ պայմանագրերի միաժամանակ բազմաթիվ`անգամ տարբեր մարզերում գտնվող օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն է իրականացնում: Ներկայացվող առաջարկության դեպքում այդ պրակտիկան կդառնա գրեթե անվերահսկելի:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.06.2019

6. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը տնտեսության ազատ շուկայական հարաբերությունների զարգացման ջատագովն է, որը ենթադրում է սպառողների ընտրության ազատություն, ձեռներեցության ազատություն, մրցակցություն, գնի որոշում սպառողների և արտադրողների փոխազդեցության միջոցով և պետության սահմանափակ միջամտություն, ուստի առաջարկում ենք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նպատակներին հասնել ոչ թե ոլորտի շատ բարեխիղճ սուբյեկտներին լիցենզիաներից զրկելու և լրացուցիչ բյուրոկրատական բեռ ավելացնելու միջոցով, որոնք կունենան իրենց մեծ բացասական ազդեցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ սպառողների վրա, այլ միջազգային լավագույն փորձից ելնելով՝ կիրառել հնարավոր մեծ գործիքակազմից միջոցներ, որոնցից կարող են լինել առնվազն նույն օրենքի 12-րդ, 13-րդ, 18-րդ, 34-րդ և այլ հոդվածներով նախատեսված դրույթները:

Узнать больше