Добавить в избранное

В стадии разработки

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը սահմանելու, այդ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 201___ թվականի N ______-Ն

 

 

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԵԱՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՅԴ ԴԵՊՔԵՐՈՒՄ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵԶՐԱՓԱԿՄԱՆ, «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ազատ տնտեսական գոտիների տարածքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքերը՝ համաձայն հավելված 1-ի,
  • սույն կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                          Հավելված 1

                                                                                                             ՀՀ կառավարության 2019 թվականի

____   ____________ N    -Ն որոշման

                                                                                                      

 

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԵԱՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 205-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

 

  1. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ազատ տնտեսական գոտիներում, որպես ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների իրականացման ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառման դեպքեր, թույլատրվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի փոխանցում (ապրանքների մանրածախ վաճառք) և ամբողջական օգտագործում:
  2. Սույն կարգի 1-ին կետով սահմանված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի փոխանցում (ապրանքների մանրածախ վաճառք) իրականացնող անձը մաքսային մարմիններ եռամսյակային կտրվածքով ներկայացնում է հաշվետվություն՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման վերաբերյալ:
  3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվետվության ձևը և ներկայացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

 

 

 

Հավելված 2

                                                                                                             ՀՀ կառավարության 2019 թվականի

____   ____________ N    -Ն որոշման

 

 

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵԶՐԱՓԱԿՄԱՆ, «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

 

  1. Սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին մասով սահմանված դեպքում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման վերաբերյալ սույն որոշման 1-ին հավելվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունը մաքսային մարմին ներկայացնելու միջոցով:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը ներկայացվում է՝
  • ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, որը հանդես է գալիս որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու,
  • ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից, որին փոխանցվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքը,
  • ԱՏԳ ռեզիդենտ (մասնակից, սուբյեկտ) չհանդիսացող անձի կողմից, որին փոխանցվել է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքը:
  1. Սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ՝
  • հաշվետվություն ներկայացրած անձի մասին` իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ լրիվ կամ կարճ (կրճատ) անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը,
  • «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ՝ անվանումը, հայտարարագրում ապրանքի հերթական համարը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը՝ արտահայտված հիմնական և լրացուցիչ չափման միավորներով,
  • այն ապրանքի հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով:
  1. Սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը ֆիզիկական անձանց անունից կարող է ներկայացվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների տնօրինման, տիրապետման և (կամ) օգտագործման իրավունքի փոխանցում (ապրանքների մանրածախ վաճառք) իրականացնող իրավաբանական անձի կողմից:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվության ձևը և լրացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
  3. Հաշվետվությանը կից ներկայացվում են դրանում նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, իսկ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում՝ դրանց վերաբերյալ տվյալները:
  4. Մաքսային մարմինն եզրափակում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը հնարավորինս կարճ ժամկետներում, բայց սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցելու պահից մաքսային մարմնի աշխատանքային ժամերի 4 ժամից ոչ ուշ, իսկ եթե այդ փաստաթղթերը ներկայացնելու փաստը գրանցվել է ավելի շուտ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամերի ավարտին նախորդող 4 ժամը, ապա՝ այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամերն սկսելու պահից 4 ժամվա ընթացքում:
  5. Մաքսային մարմինը մերժում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը հետևյալ հիմքերով՝
  • սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը ներկայացված չէ սահմանված ձևին և լրացման կարգին համապատասխան,
  • սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը ներկայացվել է լիազորություն չունեցող անձի կողմից և (կամ) ստորագրված կամ պատշաճ կերպով վավերացված չէ,
  • հաշվետվության մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը թերի են կամ չեն պարունաում լիարժեք տեղեկատվություն նշված տվյալների վերաբերյալ:
  1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը մերժելը ձևակերպելիս մաքսային մարմինը նշում է բոլոր պատճառները, որոնք սույն կարգի 8-րդ կետին համապատասխան հիմք են հանդիսացել մերժման համար:
  2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը մերժելու դեպքում հաշվետվություն ներկայացնող անձը պարտավոր է ոչ ուշ, քան սույն որոշման հավելված 1-ի 2-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել նոր հաշվետվություն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացման վերաբերյալ:
  3. Հաշվետվություն ներկայացնող անձի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետում նոր հաշվետվություն չներկայացվելու դեպքում, անձը իր պարտավորությունները չկատարելու համար ենթակա է վարչական պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը ձևակերպվում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ էլեկտրոնային փաստաթուղթ կազմելու միջոցով կամ ապրանքի հայտարարագրի կամ սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվության վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով:
  5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը իրականացվում է հաշվետվություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից՝ սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվության տվյալների հիման վրա:
  6. Սույն կարգի 13-րդ կետում նշված հաշվառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը՝ սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց կողմից ներկայացված հաշվետվության տվյալները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինների մոտ առկա ցանկացած տեղեկատվության հետ համադրման նպատակով:
  • Обсуждалось

    23.05.2019 - 21.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы, Экономическая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6761

Принт

Предложения

Ա.Թումասյան

24.05.2019

Հարգելիներս մի փոքր հակիրճ և հստակ ձևակերպեկ նյութերը:

Узнать больше