Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ԵԶՐԱ­­ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի  N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

       Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության  ապահովման  մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 21.03.2018թ. թիվ ՀՕ-162-Ն օրենքի կիրարկմամբ (վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի թիվ 982-Ա որոշման հավելվածի 2-րդ կետից):

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ՝ տարանջատվել են  ոլորտի լիազոր մարմնի (առողջապահության նախարարություն) և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին) լիազորությունները: Սույն նախագծի ընդունումն ուղղված է  նշված օրենքի կիրակումն ապահովելուն: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել  օրենքի փոփոխություններից բխող փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության   կառավարության 2003  թվականի մարտի 7-ի  N 218-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումներում, քանի որ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի եզրակացություններ տրամադրելու լիազորություններ չի վերապահված:

Կառավարության որոշման նախա­­գծով առաջարկվում է սահմանել, որ փորձաքննությունն իրականացվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կամ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման  և հանրային առողջության  բնագավառում գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից, իսկ եզրակացությունը տրամադրվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից և եզրակացության դիմաց նախա­տեսվող վճարը պետք է սահմանվի որպես պետական տուրք՝ հաշվի առնելով այն հան­գամանքը, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիա­զորությունների իրա­կա­նացմամբ պայմա­նավորված` նույն օրենքով սահմանված ծառա­յու­թյունների կամ գոր­ծո­ղու­թյունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրեն­քով սահմանված պար­տա­­դիր վճար է: Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում  եզրակացությունների տրամադրման ընթացակարգը:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ԵԶՐԱ­­ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի  N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ընդունման առնչությամբ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ անհրաժեշտության կամ բացակայության մաuին

 

Սույն ընդունմամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ԵԶՐԱ­­ԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2003  ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի  N 218-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     Սույն որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    15.05.2019 - 30.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6902

Принт