Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ՙ----՚ ---------------------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ   N ------ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածի՝

1) 13-րդ կետում «ընդունող հանձնաժողովի ակտով» բառերը փոխարինել «ընդունող հանձնաժողովի տրված եզրակացություններով» բառերով։

2) բաժին VII-ը և VIII-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Որոշման N 5 հավելվածի՝

1) N 3-3-1 և N 3-3-2 ձևերում՝ կից ներկայացվող փաստաթղթերի ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը հանել,

2) N 3-2-1 և N 3-2-2 ձևերը ուժը կորցրած ճանաչել։

3) N 3-1 և N 3-2 ձևերում՝

ա)  4-րդ կետում «օբյեկտի հիմնական ցուցանիշներն են» բառերից հետո ավելացնել «էներգետիկ օբյեկտների հիմնական ցուցանիշներում նաև օբյեկտի (կայանի) հզորությունն է» բառերը։

բ) ներկայացվող հիմքերի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ընդունող հանձնաժողովի եզրակացություն N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

                                                                         N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից

N ____ ________ 20  թ., տրված է ____________կողմից»

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 ---- թվականի N ----

«VII. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ)

  1. Կառուցված շինության (այդ թվում՝ վերակառուցված, վերականգնված, ուժեղացված, արդիականացված, ընդլայնված) շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և, ըստ գործառնական նշանակության, շահագործման ընդունումը, բացառությամբ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված շինարարական աշխատանքների, փաստագրվում են ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)` համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձևի, հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:
  2. Համայնքի տարածքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տալիս է համայնքի ղեկավարը:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքն ընդունվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
  4. Ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի տրված եզրակացություններով և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով:
  5. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով:
  6. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:
  7. Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ, և ընդունող հանձնաժողովի անդամները՝ ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք՝ պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով: Եթե կապալառուն որևէ հիմքով (սնանկություն, գործադիր մարմնի կալանավորում կամ բացակայություն, կառուցապատողի դեմ դատական վեճերի առկայություն), ինչպես նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում, չի մասնակցում ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, ապա անհրաժեշտ տեխնիկական հետազոտությունների կամ փորձարկումների կատարումը պատվիրում է կառուցապատողը: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող այն օբյեկտները, որոնք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտներ և կարող են կառուցվել առանց շինարարության իրականացման և (կամ) շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունեցող անձանց ներգրավմամբ, կամ այն դեպքերում, երբ ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված չէ տարածքային բաժնի ներկայացուցիչը, ապա կառուցված օբյեկտի շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է օբյեկտի հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի կողմից տրված գրավոր երաշխավորագրով կամ կառուցապատողի հայեցողությամբ` համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ:
  8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար պարտադիր հիմք են հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարած աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի եզրակցությունները:
  9. Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է իրավասու մարմինը (բացառությամբ սույն կարգի 140-րդ կետով նախատեսված դեպքերի):
  10. Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին), մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ պետական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում է կառուցապատողի, կապալառուի, իրավասու մարմնի, տարածքային բաժնի և մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչները,բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:

Այն դեպքերում, երբ օբյեկտի վերակառուցման (վերականգնման, ուժեղացման, արդիականացման) կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով չի առաջացել որևէ ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն, նշված ծառայության մատակարար կազմակերպության ներկայացուցիչը չի ընդգրկվում ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կազմում:

  1. Կառուցապատողը շինարարությունն ավարտելուն պես, բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալը 30 օր առաջ, իրավասու մարմին է ներկայացնում դիմում (N 5 հավելվածի N 3-3-1 ձև)՝ սույն կարգի 138-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար։
  2. Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

2) ավարտված շինարարական օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իսկ եթե առկա է գույքի վերաբերյալ սահմանափակում, ապա դրա դադարեցնելու համար ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական գրանցման համար անհրաժեշտ՝ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի ցանկերին համապատասխան՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման առանձին հիմքերի՝ իրավահաստատող փաստաթղթերը, այդ թվում՝

ա) Օրենքով սահմանված դեպքերում՝ համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կառուցապատողի հետ կնքված պայմանագրով կատարված չափագրման (հաշվառման) նյութերը, ինչպես նաև գույքի իրավատիրոջ կողմից սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներկայացնելու համար իրավասու մարմնի ղեկավարին տրված լիազորագիրը,

բ) իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի ու պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերը:

  1. Իրավասու մարմինն օբյեկտի շահագործման թույլտվության ձևակերպման նպատակով իր ղեկավարությամբ ձևավորում է հանձնաժողովի կազմը` կառուցապատողից շահագործման թույլտվության մասին դիմումն ստանալու օրվանից երկօրյա ժամկետում՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու մասին հարցում ներկայացնելով (նշելով նաև հանձնաժողովի աշխատանքների սկզբի ու ուսումնասիրության կատարման օրը և ժամը, օբյեկտի անվանումը, ռիսկայնության աստիճանը, գտնվելու վայրը, օբյեկտի նպատակային նշանակությունը և օբյեկտում գտնվող ենթակառուցվածքների մասին տեղեկությունը (վերելակ, ենթակայան, կաթսայատուն և այլ արտադրական վտանգավոր օբյեկտների տեղամասեր) սույն կարգի 147 կետով սահմանված անձանց և (կամ) մարմիններ (հաշվի առնելով սույն կարգի սահմանված դրույթները), որի վերաբերյալ եռօրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Ընդ որում, իրավասու մարմնի կողմից հարցումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը չներկայացնելու դեպքում հարցումն ստացած անձի, մարմնի կամ կազմակերպության կողմից եզրակացությունը համարվում է ներկայացված և դրական, որի վերաբերյալ ավարտական ակտում (շահագործման թույլտվությունում) կատարում է նշում: 147–րդ կետով սահմանված անձնաց ներկայացուցիչները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են իրենց պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակներում և կառուցապատողի կողմից չեն վարձատրվում:
  2. Տարածքային բաժինը, շահագրգիռ մարմինները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում տալիս են եզրակացություն՝ հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին։ Ընդ որում եզրակացության մեջ պարտադիր նշվում է եզրակացության դրական կամ բացասական լինելու հանգամանքը։
  3. Սույն կարգի 147-րդ կետով սահմանված անձինք նույն կարգի 151-րդ կետով սահմանված եզրակացությունը ներկայացնում են իրավասու մարմին՝ հանձնաժողովի կողմից ուսումնասիրության կատարման օրվանից հետևյալ ժամկետներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

Ընդ որում սույն կետով սահմանված ժամկետում համապատասխան եզրակացությունը չներկայացնելու դեպքում եզրակացությունը չներկայացրած անձի, մարմնի կամ կազմակերպության եզրակացությունը համարվում է ներկայացված և դրական, որի վերաբերյալ ավարտական ակտում (շահագործման թույլտվությունում) կատարում է նշում:

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում է նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:
  2. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների՝ ընդունող հանձնաժողովի աշխատանքին մասնակցությունը համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված, ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում:
  3. Ընդունող հանձնաժողովի դրական եզրակացությունները ստանալուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:
  4. Մատակարար կազմակերպությունների կողմից սույն կարգի 157-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի դրական եզրակացությունը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
  5. Ընդունող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար` օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի շահագրգիռ պետական մարմինների անդամների իրավասությունները սահմանում է համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը:
  6. Ընդունող հանձնաժողովի անդամը բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները, որի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը գրավոր տեղեկացնում է կառուցապատողին՝ կցելով համապատասխան բացասական եզրակացությունը:
  7. 158-րդ կետում նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից չի ընդունվում: Կառուցապատողը թերությունները վերացնելուց հետո ծանուցում է հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է սույն կետում նշված բացասական եզրակացությունը ներկայացրած հանձնաժողովի անդամին, որը սույն կարգի 151-րդ կետով սահմանված եզրակացությունը ներկայացնում է նույն կարգի 152-րդ կետով սահմանված ժամկետում։
  8. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի և հանձնաժողովի բոլոր անդամների դրական եզրակացությունների հիման վրա տրամադրում է ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)` 148-րդ կետով սահմանված դիմումն ստանալու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.

 2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում (բացառությամբ բացական եզրակացություն ստանալու դեպքերի):

  1. Բացասական եզրակացություն ստանալու դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվում է թերությունները վերացնելուց հետո 5 օրյա ժամկետում։ Ընդ որում, ընդունող հանձնաժողովի բացասական եզրակցություն ներկայացրած անձը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչարարությամբ և (կամ) քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լրիվ ծավալով պատասխանատվություն է կրում շահագործման թույլտվությունը չձևակերպելու հետևանքով պատճառված վնասի համար:
  2. Սույն կարգի 148-րդ,կամ 178-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 160-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 148-րդ, կամ 149-րդ, կամ 178-րդ, կամ 177-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
  3. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը տրվում է կառուցապատողին, իսկ երկու օրինակը մնում է իրավասու մարմնի մոտ, որոնցից մեկը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն կարգի 149-րդ կետի 2-րդ ենթակետով նշված փաստաթղթերի հետ իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ:
  4. Կառուցապատողի հայեցողությամբ՝ շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի ու շինությունների համար՝ սույն կարգի VII և VIII բաժիններով սահմանված ընթացակարգերով կարող են ձևակերպվել առանձին ավարտական ակտեր և (կամ) շահագործման թույլտվություններ, եթե համալիրի կազմում ընդգրկված այդ օբյեկտների համար՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով իրավասու մարմնի կողմից համաձայնեցվել են առանձին նախագծային փաստաթղթեր:
  5. Ձմռան ամիսներին ձևակերպվող ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ) կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են ավարտական ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:
  6. Առևտրային իրացման նպատակով կառուցվող անհատական բնակելի (այդ թվում՝ բլոկացված) տների և դրանց կից տնտեսական շինությունների ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները՝ համաձայն N 4 հավելվածի N 1 ցանկի, կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ:
  7. Համայնքի ղեկավարն ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպելուց հետո եռօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժնին` կցելով ձևակերպված վարչական ակտի պատճենը:
  8. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:
  9. 16Ավարտական ակտի (շահագործման թույլտվության) հիման վրա կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար հիմք է չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունն ավարտված շինարարական օբյեկտը ոչ էական շեղումներով կառուցված լինելու վերաբերյալ:
  10. Սույն կարկի 169-րդ կետի իմաստով ոչ էական շեղումներ են համարվում`

1) յուրաքանչյուր հարկի մակերեսի` մինչև 5 տոկոսի չափով շեղումը.

2) կառույցի բարձրության` մինչև 1.2 մետր չափով համամասնական (ըստ հարկերի) շեղումը.

3) ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` սենքերի հարաչափերի նվազագույն նորմերի պահպանման պայմանով:

  1. Սույն կարգի 170-րդ կետով սահմանված շեղումները համարվում են ոչ էական` հետևյալ պահանջների ապահովման պայմանով`

1) չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված`

ա. օբյեկտի հարկայնությունը,

բ. օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը,

գ. կառուցապատվող հողամասի սահմանները.

2) օբյեկտի կոնստրուկտիվ տարրերին չառնչվող ճարտարապետական արտահայտչամիջոցների (ճակատների, բարձրաքանդակների, ինտերիերի նկարվածք և այլն, եթե այդ շեղումները չեն հակասում քաղաքաշինական կանոնադրության պահանջներին) փոփոխման դեպքում առկա է նախագծող հեղինակի համաձայնությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված փոփոխությունները կատարվել են սույն կետի 1-ին ենթակետի պահանջների իրականացման ապահովմամբ:

VIII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

  1. Կառուցվող (այդ թվում՝ վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի շինարարական աշխատանքների ավարտը` կառուցապատողի հայեցողությամբ, փաստագրվում է ավարտական ակտով` համաձայն N 5 հավելվածի N 3-2 ձևի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնվելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման գործընթացի իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն կարգի VII բաժնում՝ ավարտական ակտի (շահագործման թույտվության) ձևակերպման համար՝ 139, 141, 142, 143, 144, 145, 146, 153, 154, 157, 162, 164,167, 169, 170 և 171-րդ կետերով սահմանված պահանջներով:
  2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ավարտն ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է իրավասու մարմինը սույն կարգի 150-րդ կետով սահմանված դրույթներին համապատասխան: Կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերը, որոնց ստորաբաժանված միավորներն առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով սույն կարգով նախատեսված կառուցապատողի գործառույթներն իրականացնում են սեփականատերերի կողմից ընտրված կազմակերպությունը կամ համայնքի ղեկավարի կողմից վերապահված՝ համայնքում այլ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը՝ սեփականատերերի ծախսերով:
  3. Անկախ շահագործման հանձնվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ռիսկայնության աստիճանից՝ ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, տարածքային բաժնի, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ տեսչական մարմինների (այսուհետ` շահագրգիռ տեսչական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները:
  4. Տարածքային բաժինը, շահագրգիռ մարմինները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում, տալիս են եզրակացություն՝ հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` ներկայացնելով այն իրավասու մարմին հանձնաժողովի կողմից ուսումնասիրության կատարման օրվանից 10-օրյա ժամկետում: Ընդ որում եզրակացության մեջ պարտադիր նշվում է եզրակացության դրական կամ բացասական լինելու հանգամանքը։ Սույն կետով սահմանված ժամկետում համապատասխան եզրակացությունը չներկայացնելու դեպքում եզրակացությունը չներկայացրած անձի, մարմնի կամ կազմակերպության եզրակացությունը համարվում է ներկայացված և դրական, որի վերաբերյալ ավարտական ակտում (շահագործման թույլտվությունում) կատարում է նշում:
  5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման ժամանակ բոլոր կողաճակատների բացվածքներում պետք է տեղադրված լինեն պատուհանները կամ ապակեպատ ցուցափեղկերը, իսկ պատերի արտաքին մակերևույթի ծածկույթն ամբողջությամբ իրականացված լինի ըստ նախագծի, մասնավորապես, երեսապատումը, կամ բարձրորակ սվաղի իրականացումը կամ հարդարման այլ աշխատանքներ:
  6. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը ձևակերպելու նպատակով կառուցապատողն շինարարությունն ավարտելուն պես, բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալը 30 օր առաջ՝ իրավասու մարմին է ներկայացնում դիմում (N 5 հավելվածի N 3-3-2 ձև)` սույն կարգի 172-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար:
  7. 178. Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

2) ավարտված շինարարական օբյեկտի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իսկ եթե առկա է գույքի վերաբերյալ սահմանափակում, ապա դրա դադարեցնելու համար ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական գրանցման համար անհրաժեշտ՝ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի ցանկերին համապատասխան՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման առանձին հիմքերի՝ իրավահաստատող փաստաթղթերը, այդ թվում՝

ա) Նախագծային փաստաթղթերի, նախագծման ու շինարարության թույլտվությունների բնօրինակները և օրենքով սահմանված դեպքերում՝ համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կառուցապատողի հետ կնքված պայմանագրով կատարված չափագրման (հաշվառման) նյութերը, ինչպես նաև գույքի իրավատիրոջ կողմից սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ներկայացնելու համար իրավասու մարմնի ղեկավարին տրված լիազորագիրը,

բ) իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի ու պետական գրանցման համար վճարի մուծման անդորրագրերը:

  1. Ընդունող հանձնաժողովի անդամը բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները, որի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը գրավոր տեղեկացնում է կառուցապատողին՝ կցելով համապատասխան բացասական եզրակացությունը:
  2. 180. 179-րդ կետում նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից չի ընդունվում: Կառուցապատողը թերությունները վերացնելուց հետո ծանուցում է հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նախագահը մեկօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է սույն կետում նշված բացասական եզրակացությունը ներկայացրած հանձնաժողովի անդամին, որը սույն կարգի 175-րդ կետով սահմանված եզրակացությունը ներկայացնում է նույն կետով սահմանված ժամկետում։
  3. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի և հանձնաժողովի բոլոր անդամների դրական եզրակացությունների հիման վրա տրամադրում է ավարտական ակտը` դիմումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում:
  4. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը տրվում է կառուցապատողին, իսկ երկու օրինակը մնում է իրավասու մարմնի մոտ, որոնցից մեկը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն կարգի 178-րդ կետի 2-րդ ենթակետով նշված փաստաթղթերի հետ իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ:
  5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված գույքային միավորների (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար՝ առանց շահագործման իրավունքի:
  • Обсуждалось

    01.04.2019 - 16.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

16.04.2019 10:43

Որոշում

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7850

Принт

Предложения

Դավիթ Մուրադյան

02.04.2019

Ընդհանուր առմամբ ողջունում եմ նման նախաձեռնությունը փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու և <<մեկ պատուհանի>> մեթոդի ներդնելու։ Այդուհանդերձ, առաջարկում եմ <<օբյեկտի հիմնական ցուցանիշները>> բաժնում լրացնելու համար ավելի կոնկրետ կետեր նախատեսել։ Օրինակ, թեկուզ հենց էներգետիկ օբյեկտների դեպքում պետք է լրացվեն նաև ագրեգատների քանակը, ՀԷԿ-երի դեպքում՝ խողովակաշարի երկարությունը, տրամագիծը։ Ընդհանուր բոլոր դեպքերում՝ շինությունների չափսերը, հարկերի քանակը, և այլն։ Հիմնական ցուցանիշները բաժինը չպետք է տարընկալման և բազմակի մեկնաբանման տեղիք թողնի։ Ներկայումս հստակ կարգավորում սահմանված չլիենլու պատճառով առաջանում են որոշակի տարընկալումներ:

Узнать больше