Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ծրագրի մշակման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N1030-L որոշմամբ հաստատված  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 228-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջից։

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և նպատակը

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված` «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով, որը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա` Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2,06% աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75,37 միավոր:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Միաժամանակ, 2017 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի № 1373-Ա որոշումը, որով ստեղծվել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը մասնակցություն է ունեցել ծրագրի մշակման աշխատանքներին։

  1. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:  Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման կառավարման մարմինները:

 

 

  • Обсуждалось

    01.03.2019 - 17.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Охрана природы, Градостроителство, Экономика, Финансовая, Экономическая, Кадастр, Банкротство

  • Министерство

    Министерство экономики

Общественное обсуждение

01.03.2019 11:21

Որոշում

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9778

Принт

Предложения

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

09.03.2019

Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին:

Узнать больше