Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.03.2019 21:44:10 Ընդհանուր առմամբ նախագծին կողմ ենք: Սակայն դրա 7-րդ բաժնում "Հարկերի վճարում" բաժնում նախատեսված նախաձեռնությանը, այն է՝ 2020 թվականից շահութահարկի դրույքաչափի նվազեցում, օտարերկրյա ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման դրույքաչափի նվազեցում, ինչպես նաև մինչև 2023 թվականը եկամտային հարկի դրույքաչափերի աստիճանական նվազեցում, հիմովին դեմ ենք: Հետեւապես այդ դրույթի պատճառով դեմ ենք քվեարկում նախագծին: Եթե նախագծից հանվի այդ դրությը, ապա կարող ենք կողմ քվեարկել: Այդ դրույթի դեմ լինելու մասին հիմվորումները ներկայացվել են մեր կազմակերպության կողմից ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին, ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային խորհուրդներին, ինչպես նաեւ 2019 թ. փետրվարի 5-ին "Մարդու իրավքունքների պաշտպանություն" կոալիցիայի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանկ: Այդ քննարկմանը հրավիրված ՀՀ ԱԺ 4 հանձնաժողովների, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ՖՆ, ՀՀ տնտսեսական զարգացման նախարարության, ՀՀ արդարադատության նախարարույթնա ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչները այդպես էլ չներկայացան: Հանրային քննարկմնա մաիսն հայտարարությունը տարածվել է ԶԼՄ-ներով: Դրան ծանոթանալու ցանկության դեպքում կարող ենք լրացուցիչ ներկայացնել ձեզ: Մովսես Արիսատակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ: Ընդունվել է ի գիտություն։ Այս հարցը լրացուցիչ կքննարկվի հարկային օրենսդրության փոփոխության շրջանակներում։
2 Արտակ Պողոսյան 03.03.2019 09:10:03 Առաջարկում եմ ներկայացված նախագծով սահմանել միասնական հաշվետվության ձև, ինչը կապահովի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հավաքագրվող տեղեկատվության մշակման արդյունավետությունը, ինչպես նաև միասնական հաշվետվության կազմելու ընթացքում տեխնիկական խոչնդոտների բացառումը: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է նախագծի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն» բառերից հետո ավելացնել «համաձայն Հավելված 2-ի» բառերը: Հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունը, անհրաժեշտ է 1-ին մասում «հավելվածի» բառը փոխարինել «հավելված 1-ի» բառերով: Չի ընդունվել։ Այս տեղեկատվությունը փոխանակվում է պետական կառավարման մարմինների միջև։ Տեղեկատվության ներկայացման ձևը սահմանելու դեպքում կարող է սահմանափակվել այդ տեղեկությունները ամբողջական ստանալու հնարավորությունը։
3 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.03.2019 16:08:44 Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ «Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում» միջոցառումը խմբագրել, նախատեսելով կրճատման նպատակահարմարության քննարկում: Նախկինում եղել են դեպքեր, երբ կրճատումը սահմանվել է նպատակ և հաշվարկի կլամ հաշվետվության կրճատումը ավելի մեծ խնդիրներ է առաջացրել հարկ վճարողի և հարկային մարմնի համար, քան դրա լրացնելն էր: Չի ընդունվել։ Ներկայումս այդ միջոցառումը ունի նպատակ՝ հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում, իսկ հետագայում դրան հասնելու համար որոշվելու է դրա իրականացման եղանակները, և նրանք այդ փուլում լրացուցիչ կքննարկվեն։
4 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.03.2019 16:24:54 Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ «Հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների թվի կրճատում» միջոցառումը խմբագրել, նախատեսելով կրճատման նպատակահարմարության քննարկում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ «ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում» միջոցառման բովանդակությունից և նպատակից պարզ չէ, թե ինչ է նշանակում ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով: Եթե նկատի են ունեցել ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի ուսումնասիրության ժամկետները, դա մի հարց է, իսկ եթե նկատի են ունեցել միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցումը, ապա դա այլ հարց է: Միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցման ժամկետների կրճատումը նկատի ունենալու դեպքում, միջոցառման բովանդակությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել, հակառակ դեպքում պարզ չէ: 1. Չի ընդունվել։ 2. Ընդունվել է 1. Ներկայումս այդ միջոցառումը ունի նպատակ՝ հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների և տեղեկությունների վրա ծախսվող ժամանակի կրճատում, իսկ հետագայում դրան հասնելու համար որոշվելու է դրա իրականացման եղանակները, և նրանք այդ փուլում լրացուցիչ կքննարկվեն։ 2. Միջոցառումը և նպատակը հստակեցվել են հետևյալ բովանդակությամբ. Միջոցառումը՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետների կրճատում։ Նպատակը՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման միջին տարեկան ժամկետների շարունակական կրճատում
5 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.03.2019 16:25:40 Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված՝ «ԱԱՀ դեբետային գումարների վերադարձման ժամկետների կրճատում» միջոցառման բովանդակությունից և նպատակից պարզ չէ, թե ինչ է նշանակում ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի (միասնական գանձապետական հաշվին) ժամկետների կրճատում յուրաքանչյուր տարվա համար 1 օրով: Եթե նկատի են ունեցել ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի ուսումնասիրության ժամկետները, դա մի հարց է, իսկ եթե նկատի են ունեցել միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցումը, ապա դա այլ հարց է: Միասնական գանձապետական հաշվից հարկ վճարողի բանկային հաշվին փոխանցման ժամկետների կրճատումը նկատի ունենալու դեպքում, միջոցառման բովանդակությունը անհրաժեշտ է համապատասխանեցնել, հակառակ դեպքում պարզ չէ: Ընդունվել է։ Միջոցառումը և նպատակը հստակեցվել են հետևյալ բովանդակությամբ. Միջոցառումը՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետների կրճատում։ Նպատակը՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման միջին տարեկան ժամկետների շարունակական կրճատում
6 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 03.03.2019 18:34:30 Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ «Եռամսյակային պարբերականությամբ ԱԱՀ գումարների վերադարձի ապահովում» միջոցառման բովանդակությունը խմբագրել, նախատեսել. «Կիսամյակի արդյունքում գոյացած ԱԱՀ դեբետային գումարների մնացորդի փոխարեն նախատեսել եռամսյակի արդյունքով գոյացած ԱԱՀ-ի դեբետային գումարների մնացորդի վերադարձ»: Ընդունվել է մասնակի Միջոցառումը և նպատակը հստակեցվել են հետևյալ բովանդակությամբ. Միջոցառումը՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ապահովում Նպատակը՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետների կրճատում
7 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.03.2019 19:48:16 Հարկային օրենսդրությամբ չկարգավորված, անհստակությունների և տարընկալումներ տեղիք տվող նորմերի առկայությունը գործարար միջավայրի վրա ունենում են էական բացասական ազդեցություն: Այդ առումով գործարար միջավայրի բարելավվման նպատակով կարևորում ենք նման խնդիրների գույքագրումը, գնահատումը ազդեցության տեսանկյունից և դրանց կարգավորումը: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել նաև գործարար միջավայրին խոչընդոտող հարկային օրենսդրության դրույթների գույքագրման աշխատանքների մասին: Չի ընդունվել։ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 միջոցառումների ծրագիրը մշակվում է հաշվի առնելով նաև գործարար միջավայրին՝ այդ թվում հարկային հարաբերություններին առընչվող խնդիրները, ուստի այն որպես առանձին միջոցառում նախատեսել նպատակահարմար չէ։
8 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.03.2019 20:30:04 Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետները սահմանելիս պետք է հաշվի առնել ներդրումների հետգնման ժամկետները, գույքի իրացվելության աստիճանը, մինչդեռ հարկային օրենսգրքի կարգավորումների հիմքում դրված է հիմնական միջոցների տնտեսական կյանքի տևողությունը: Այդ առումով ամորտիզացիոն մասհանումների ժամկետների, հիմնական միջոցների դասակարգման և բաշխվածության խնդիրների, հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի նվազեցման մասով անհրաժեշտ է հիմնովին վերանայել գործող կարգավորումները: Առաջարկում ենք որպես միջոցառում նախատեսել ամորտիզացիոն մասհանումների նվազագույն ժամկետների վերանայման քննարկումը: Ընդունվել է ի գիտություն։ Մշակվել և հանրությանն է ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխություն նախատեսող իրավական ակտի նախագիծը։ Կարծում ենք նշված առաջարկը անհրաժեշտ է քննարկել վերոգրյալ նախագծի շրջանակներում։
9 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 09.03.2019 20:33:12 Կարծում ենք, որ կառավարությունը պետք է վճռական քայլերի սկիզբ հայտարարի և հարկային հիմնարար բարեփոխումների նպատակով 2019 թվականին նախաձեռնի հարկային նոր օրենսգրքի մշակումը Ընդունված է ի գիտություն։ Ընդունված է ի գիտություն։