Добавить в избранное

Проект принят

Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

___  _____________  2019  թվական  N  ____  

 

 ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

             Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.2019 թվականի պետական բյուջեով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների ծրագրով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 76,460,0 հազար դրամ, իսկ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ 15,000.0 հազար դրամ:

  1. 2019 թվականի պետական բյուջեով տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրակա­նացման ծրագրով 149,595,4 հազար դրամը՝ առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին:
  2. 2019 թվականի պետական բյուջեով տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրով 1,259,693.0 հազար դրամը՝ առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»:
  3. ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 17-րդ կետի 2) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ կնքվող դրամաշնորհների հատկացման պայմանագրերով սահմանել և ապահովել, որ վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերն ավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը, իսկ ծրագրերի իրականացման և պահպանման շրջանակում կնքվող գնման պայմանագրերով նախատեսվեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է օգտագործել մինչև սույն ենթակետում նշված ժամկետի լրանալը:

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N5 հավելվածի N8 աղյուսակում <> ծրագրի՝

1 ) <> միջոցառման առաջին տողից հանել <<առաջին եռամսյակ>> բառերը, իսկ <<4,600.0>> թիվը փոխարինել <<76,460.0>> թվով, երկրորդ տողից հանել <<երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներ>> <<Մրցույթով ընտրված կազմակերպություն>> բառերը, <<Մրցույթով ընտրված կազմակերպություն>>  բառերը փոխարինել <<Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն>> բառերով, իսկ <<86,860>> թիվը փոխարինել <<15,000.0>> թվով:

2) <> միջոցառման 1-ին տողից հանել <<առաջին եռամսյակ>> բառերը, <<15,000.0>> թիվը փոխարինել <<149,595.4>> թվով, իսկ 2-րդ տողը հանել ամբողջությամբ:

3)  <> միջոցառման 1-ին տողում <<Մրցույթով ընտրված կազմակերպություն>>  բառերը փոխարինել <<Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն>> բառերով, իսկ 2-րդ տողը հանել ամբողջությամբ:

 

 

 


 

  • Обсуждалось

    19.02.2019 - 07.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7188

Принт