Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                      - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2014 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի <<Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 265-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

          1) Որոշման ամբողջ տեքստում <<տրանսպորտի և կապի>> բառերը փոխարինել <<տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների>> բառերով,

          2) Որոշման 1-ի կետով հաստատված հավելվածը շարադրել նոր  խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

3) Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի <<ա>> պարբերության <<Երևան քաղաքի>> բառերը փոխարինել <<Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան և Արթիկ համայնքների>> բառերով,

          4) Որոշման 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

     <<4. Սահմանել, որ`

1) Երևան, Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան և Արթիկ համայնքների տարածքներում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանա­պարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են նշված համայնքի ղեկավարների տնօրինման և կառավարման ներքո:

5) Հայաստանի Հանրապետության այլ համայքների տարածքներում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների միայն երթևեկելի մասի ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:>>:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    15.02.2019 - 03.03.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6298

Принт