Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)`

1. նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով.

2. կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը:

  • Обсуждалось

    05.02.2019 - 21.02.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7851

Принт

Предложения

Արտակ Պողոսյան

06.02.2019

Ներկայացված նախագիծը լրացուցիչ վարչական բեռ է տնտեսվարող սուբյեկտի վրա։ Բացի այդ ներկայացված հիմնավորումները զերծ են որևէ տրամաբանությունից։ Մասնավորապես, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի իմաստով եկամուտի աղբյուրի հիմնավորման կարիք կա այլ ոչ թե հակառակը։ Տվյալ դեպքում եկամտի աղբյուր է հանդիսանում ՀՀ պետության կամ «Գնումների մասին» ՀՀ օրենքով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտի կողմից մատուցված ծառայությունների, մատակարարված ապրանքների կամ կատարված աշխատանքների դիմաց ստացված եկամուտներ են։ Բացի այդ, նախագծով ներկայացված չէ ազդեցության գնահատում։ Առաջարկում եմ ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։

Узнать больше