Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տուգանք է սահմանված առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ  ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար՝ քաղաքացիների նկատմամբ, սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, որը բավականին ցածր է պատճառած վնասի համեմատ:

Որպեսզի պատժամիջոցների չափերի համարժեքությունը պահպանվի անհրաժեշտ է փոփոխության ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 632-րդ հոդվածը՝ համամասնորեն ավելացնելով պատժամիջոցների չափերը: Իր հերթին ջրաչափերի/ հոսքաչափերի գները տատանվում են 1-1.5 մլն. դրամի սահմաններում և  ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի չտեղադրելու համար առաջարկվող պատժամիջոցի չափը պետք է համարժեք լինի ջրաչափերի գներին, որպեսզի ջրօգտագործողը տնտեսապես շահագրգռված լինի տեղադրել այն:

         

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվելու է ջրառի կետում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջների չկատարման նկատմամբ պատժամիջոցի ավելի բարձր չափ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և  կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    11.01.2019 - 31.01.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Сельское хозяйство, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Водное хозяйство

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7756

Принт

Предложения

Ստեփան Խաչատրյան

13.01.2019

Կարևոր նախագիծ է։ Մնում է հստակեցնել թե ի՞նչ եք պատկերացնում ջրաչափություն ասելով։ Արդյոք կա՞ն ջրաչափության տեսակներ, որոնք պարտադիր պահանջ են։

Узнать больше