Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 12.08.2021 - 02.09.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սույն նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի  17-ի N 523-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ այն ՀՀ ջրային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու համար՝ ստեղծելով  հնարավորություններ ստորերկրյա ջրերի ապօրինի օգտագործումից խուսափելու և գրունտային ջրերի օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։
0 4926

Проект принят

Обсуждалось 16.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններում կատարելու մասին  Օրենքի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորումանը։
0 5581

Обсуждалось 09.12.2020 - 24.12.2020

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»     Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը  լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։
0 6931

В стадии разработки

Обсуждалось 21.03.2019 - 06.04.2019

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքներ Նախագծերով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Ջրի ազգային խորհրդի գործունեության, լիազորությունների հետ կապված դրույթները։
6 7533

В стадии разработки

Обсуждалось 11.01.2019 - 31.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և  կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:
1 7676