Добавить в избранное
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նենսի Գևորգիան 17.11.2018 15:56:14 | Նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի է տեղական արտադրողների գործունեության խթանման տեսանկյունից: Սակայն կարծում եմ, որ հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել որոշակի թվային տվյալներ նախատեսելու տեսանկյունից: Մասնավորապես, որքան նման մետաղներ են արտահանում մեկ տարվա ընթացքում, որքան է արտահանվող շուկաներում և մեր ներքին շուկաներում վերջիններիս արժեքը: Ասվածը մասնավորապես կարևորվում է այն տեսանկյունից, որ արդյոք նախագծով խոչընդոտներ չեն ստեղծվում արտահանողների համար՝ վերջիններիս համար փակելով առավել թանկ գնով իրացնելու և առավել մեծ շահույթ ապահովելու հնարավորությունը և արդյոք ներքին շուկայում առկա է նույն ծավալի պահանջարկ, թե մի քանի արտադրողներին աջակցելու համար զգալիորեն վատացնելու ենք արտահանողների պայմանները: Առաջարկում եմ նման հաշվարկներ և դիրքորոշում նախատեսել հիմնավորման մեջ: |