Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 17.11.2018 15:56:14 Նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ողջունելի է տեղական արտադրողների գործունեության խթանման տեսանկյունից: Սակայն կարծում եմ, որ հիմնավորումն անհրաժեշտ է լրամշակել որոշակի թվային տվյալներ նախատեսելու տեսանկյունից: Մասնավորապես, որքան նման մետաղներ են արտահանում մեկ տարվա ընթացքում, որքան է արտահանվող շուկաներում և մեր ներքին շուկաներում վերջիններիս արժեքը: Ասվածը մասնավորապես կարևորվում է այն տեսանկյունից, որ արդյոք նախագծով խոչընդոտներ չեն ստեղծվում արտահանողների համար՝ վերջիններիս համար փակելով առավել թանկ գնով իրացնելու և առավել մեծ շահույթ ապահովելու հնարավորությունը և արդյոք ներքին շուկայում առկա է նույն ծավալի պահանջարկ, թե մի քանի արտադրողներին աջակցելու համար զգալիորեն վատացնելու ենք արտահանողների պայմանները: Առաջարկում եմ նման հաշվարկներ և դիրքորոշում նախատեսել հիմնավորման մեջ: